Jump to content

Քերի Մուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի Մուլիս
անգլ.՝ Kary Banks Mullis[1]
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1944(1944-12-28)[2][3][4][…]
ԾննդավայրLenoir, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 7, 2019(2019-08-07)[5][2][6][…] (74 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1973), Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1966) և Dreher High School?
Մասնագիտությունկենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան և քիմիկոս
Ծնողներհայր՝ Cecil Banks Mullis?[9]
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 Kary Mullis Վիքիպահեստում

Քերի Բենաս Մուլիս (անգլ.՝ Kary Mullis դեկտեմբերի 28, 1944(1944-12-28)[2][3][4][…], Lenoir, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - օգոստոսի 7, 2019(2019-08-07)[5][2][6][…], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8]), ամերիկացի կենսաքիմիկոս։ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) տեխնիկայի գյուտի համար 1993 թվականին Մայքլ Սմիթի հետ կիսել է քիմիայի Նոբելյան մրցանակը[17] և նույն թվականին արժանացել է Ճապոնիայի մրցանակին։ ՊՇՌ-ն դարձել է կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության կենտրոնական մեթոդ, որն ըստ The New York Times թերթի «խիստ ինքնատիպ և նշանակալից էր, գործնականում այն կենսաբանությունը բաժանել է երկու դարաշրջանների՝ ՊՇՌ-ից առաջ և ՊՇՌ-ից հետո»[18]։

Մուլիսը նվազեցրել է մարդու դերը կլիմայի փոփոխության մեջ, կասկած հայտնել, որ այն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի պատճառն է,[19][20][21] և դավանել է աստղագուշակության և գերբնական երևույթների հանդեպ իր հավատը[22][23]: Նա նաև զբաղվել է ընդհատակյա քիմիա արտադրելով (LSD)։ Մուլիսի ոչ գիտական ​​հայտարարություններն իր մասնագիտական ​​ոլորտից դուրս թեմաների վերաբերյալ Skeptical Inquirer գիտական ամսագիրն անվանել է «Նոբելյան հիվանդության» օրինակ[22]:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլիսը ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 28-ին, Լենուարում (Հյուսիսային Կարոլինա), Բլու Ռիջ լեռների մոտ, Սեսիլ Բենքս Մուլիսի և Բերնիս Բարքեր Մուլիսի ընտանիքում[24][25]: Նրա ընտանիքը գյուղատնտեսությամբ էր զբաղվում այդ գյուղական վայրում[26]: Քերին հիմնականում հետաքրքրվում էր իր տատիկի և պապիկի նկուղում գտնվող սարդերով[27]: Նա մեծացել է Կոլումբիայում (Հարավային Կարոլինա)[26], որտեղ սովորել է Դրեհերի ավագ դպրոցում։[28] Նա հիշում է, որ քիմիայի հանդեպ իր հետաքրքրությունը սկսվել է 1960-ականներին, երբ ավագ դպրոցի աշակերտ լինելով՝ սովորել է քիմիական սինթեզ և կառուցել պինդ վառելիքով շարժիչային հրթիռներ։[29]

1966 թվականին նա ստացել է քիմիայի բակալավրի աստիճան Ատլանտայի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում[24]: Այդ ընթացքում նա ամուսնացել է իր առաջին կնոջ՝ Ռիչարդս Հեյլիի հետ և սկսել բիզնես[30]:

1973 թվականին Քերին ստացել է կենսաքիմիայի դոկտորի կոչում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում, Ջ. Բ. Նիլանդսի լաբորատորիայում[31]: Չնայած 1968 թվականին նա Nature ամսագրում աստղաֆիզիկայից հոդված էր հրապարակեl[32], նա դժվարությամբ էր հանձնում բանավոր քննությունները (մի գործընկեր հիշում էր, որ «Նա իր առաջարկները ճիշտ չէր ներկայացրել։ Նա ընդհանուր կենսաքիմիա չգիտեր»), և նրա դիսերտացիան ընդունվեց միայն այն բանից հետո, երբ մի քանի ընկերները միացյալ ուժերով «հեռացնել են բոլոր անհեթեթությունները», իսկ նրա գիտական ղեկավարը հանձնաժողովին համոզել է վերանայել սկզբնական որոշումը[33]:

Նրա դոկտորական ատենախոսությունը վերաբերում էր բակտերիալ սիդերոֆորի (երկաթ կրող) շիզոկինենի կառուցվածքին[34]: Նիլանդսը հայտնի էր սիդերոֆորների վերաբերյալ իր նորարարական աշխատանքով, և Մուլիսը դրա մի մասն էր կազմում՝ շիզոկինենների բնութագրմամբ[35]: Ավարտելուց հետո Մուլիսը հետդոկտորական վերապատրաստում է անցել մանկական սրտաբանության գծով Կանզասի համալսարանի բժշկական կենտրոնում (1973–1977) և դեղագործական քիմիայի գծով Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում (1977–1979)[36]:

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական աստիճան ստանալուց հետո, մինչ Կանզասի համալսարանի կրթաթոշակն ընդունելը, Մուլիսը, գեղարվեստական ​​գրականություն գրելու համար, կարճ ժամանակով թողել է գիտությունը[30]: Հետդոկտորական աշխատանքի ընթացքում նա երկու տարի աշխատել է հացի փռում[18]:

Մուլիսը կրկին անդրադարձել է գիտությանը՝ Բերքլիի համալսարանի իր ընկեր և գործընկեր Թոմաս Ուայթի հորդորների շնորհիվ, որն օգնել էր Մուլիսի Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում (UCSF) աշխատանքի անցնել, իսկ հետո նաև աշխատանքի անցնել Էմերիվիլի (Կալիֆոռնիա) Cetus Corporation կենսատեխնոլոգիական ընկերությունում[26][18]: Չնայած մոլեկուլային կենսաբանության ոլորտում քիչ փորձին, Մուլիսը յոթ տարի աշխատել է որպես ԴՆԹ քիմիկոս Cetus ընկերությունում, ի վերջո դառնալով ԴՆԹ սինթեզի լաբորատորիայի ղեկավար՝ Ուայթի ղեկավարության ներքո, որն այն ժամանակ ընկերության մոլեկուլային և կենսաբանական հետազոտությունների տնօրենն էր։ Հենց այնտեղ էլ, 1983 թվականին, Մուլիսը հայտնագործել է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) ընթացակարգը[37]:

Մուլիսը Cetus ընկերությունում անկանխատեսելի վարքի տեր մարդու համբավ էր ձեռք բերել, մի անգամ նույնիսկ սպառնացել էր աշխատանքի վայր ատրճանակ բերել, նա նաև «հանրային սիրային կռիվներ» է ունեցել իր այն ժամանակվա ընկերուհու հետ (ընկերության գործընկեր քիմիկոս) և աշխատակիցների երեկույթի ժամանակ «գրեթե կռվի մեջ մտավ մեկ այլ գիտնականի հետ», ինչպես գրել էր California Magazine- ամսագիրը[33]: Ուայթը հիշում էր. «Դա անկասկած ինձ դժվարին կացության մեջ դրեց։ Նրա վարքագիծն այնքան վրդովեցուցիչ էր, որ մյուս գիտնականները կարծում էին, որ ես նրան ուղղակիորեն չազատեցի միայն այն պատճառով, որ նա իմ ընկերն էր»[33]:

1986 թվականին Cetus ընկերությունից հեռանալուց հետո, Մուլիսը երկու տարի աշխատել է Xytronyx ընկերության մոլեկուլային կենսաբանության տնօրեն Սան Դիեգոյում: Xytronyx-ում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ զգայուն թանաք հորինելիս նա կասկածանք է հայտնել օզոնային անցքի գոյության վերաբերյալ:

Այնուհետ Մուլիսը որպես նուկլեինաթթուների քիմիայի խորհրդատու պարբերաբար աշխատել է տարբեր կորպորացիաներում և հաստատություններում, ինչպես նաև կատարել է ԴՆԹ պրոֆիլավորման մասնագետ-փորձագետի գործառույթներ[36][18]: 1992 թվականին Մուլիսը հիմնադրել է բիզնես` վաճառելով մահացած հայտնիների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Մերիլին Մոնրոն, ամպլիֆիկացիոն ԴՆԹ պատճեն պարունակող զարդեր[38][39]: Նույն թվականին նա նաև հիմնադրել է Atomic Tags ընկերությունը Լա Ջոլլայում (Կալիֆոռնիա)։ Ձեռնարկության նպատակն էր մշակել տեխնոլոգիա՝ օգտագործելով ատոմային ուժային մանրադիտակ և ծանր մետաղներով պիտակավորված շտրիխ կոդավորված հակամարմիններ՝ բարձր մուլտիպլեքսային, զուգահեռ իմունաանալիզներ ստեղծելու համար։

Մուլիսը ԱՄՆ գիտության և ճարտարագիտության փառատոնի խորհրդատվական խորհրդի անդամ էր[40]։ 2014 թվականին նա դարել է Կալիֆոռնիայի Օքլենդի մանկական հիվանդանոցի Օքլենդի հետազոտական ​​ինստիտուտի վաստակավոր հետազոտող[41]։

ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) և այլ գյուտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Մուլիսը Cetus Corporation-ում որպես քիմիկոս էր[30]։ Մուլիսը պատմել է, որ Մենդոսինո շրջանում գտնվող իր ամառանոցային տան մոտակայքում մեքենայով գնալիս (իր ընկերուհու հետ, որը նույնպես Cetus-ի քիմիկոս էր) է նրա մտքով անցել օգտագործել պրայմերների զույգ՝ ցանկալի ԴՆԹ հաջորդականությունը սահմնափակելու և այն ԴՆԹ պոլիմերազի միջոցով պատճենելու համար. մի տեխնիկա, որը թույլ կտար արագորեն ամպլիֆիկացնել ԴՆԹ-ի փոքր հատվածը և կդառնար ստանդարտ ընթացակարգ մոլեկուլային կենսաբանության լաբորատորիաներում[30]։

Մուլիսի երկարամյա պրոֆեսիոնալ բարերար և ղեկավար Թոմաս Ուայթը նրան տեղափոխել է իր սովորական նախագծերից՝ լրիվ դրույքով կենտրոնանալու ՊՇՌ-ի վրա, այն բանից հետո, իսկ նրանց գործընկերները սկեպտիկորեն էին ընդունում նրան[33]։ Մուլիսը հաջողությամբ ցուցադրել է ՊՇՌ-ն 1983 թվականի դեկտեմբերի 16-ին, սակայն անձնակազմը զգուշավոր է վերաբերվել դրան, քանի որ նա շարունակում էր երկիմաստ արդյունքներ ստանալ ենթադրյալ մեթոդաբանական խնդիրների ֆոնին, այդ թվում՝ «համապատասխան վերահսկողության և կրկնության» ենթադրյալ բացակայության պատճառաբանությամբ[30][33]։

Նոբելյան մրցանակի դասախոսության ժամանակ Մուլիսը նշել է, որ դեկտեմբերի 16-ի իր հաջողությունը չի փոխհատուցել ընկերուհու բաժանումը. «Ես ուժասպառ էի, երբ գնում էի դեպի իմ փոքրիկ արծաթե Honda Civic [մեքենան]։ Ո՛չ [օգնական] Ֆրեդը, ո՛չ Բեքի [գարեջրի] դատարկ շշերը, ո՛չ էլ ՊՇՌ դարաշրջանի արշալույսի քաղցր հոտը չէին կարող փոխարինել Ջենիին։ Ես միայնակ էի»[30]։

Cetus ընկերության այլ գիտնականներ, որոնք համարվում էին «առաջատար փորձարարներ»[33], այդ թվում՝ Ռանդալ Սաիկին, Հենրի Էրլիխը և Նորման Արնհայմը, զուգահեռաբար ներգրավվել են ՊՇՌ նախագծերում՝ որոշելու համար, թե արդյոք ՊՇՌ-ը կարող է դուպլիկացնել գենոմային ԴՆԹ-ից որոշակի մարդկային գեն (բետագլոբին): Սաիկին ստեղծել էր անհրաժեշտ տվյալները, և Էրլիխը հեղինակել էր առաջին հոդվածը, որը ներառում էր տեխնիկայի օգտագործումը[18], մինչդեռ Մուլիսը դեռ աշխատում էր ՊՇՌ-ն ինքնին նկարագրող հոդվածի վրա[33]:

Մուլիսի 1985 թվականի հոդվածը Սաիկիի և Էրլիխի հետ՝ «β-գլոբինի գենոմային հաջորդականությունների ֆերմենտային ուժեղացում և սահմանափակման տեղամասի վերլուծություն մանգաղաբջջային անեմիայի ախտորոշման համար»՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) գյուտը, 2017 թվականին արժանացել է Ամերիկյան քիմիական ընկերության քիմիայի պատմության բաժնի «Քիմիական առաջընթացի համար» մրցանակին[42][43]:

Տեխնիկայի թերությունն այն էր, որ ռեակցիայի մեջ գտնվող ԴՆԹ պոլիմերազը ոչնչանում էր յուրաքանչյուր կրկնապատկման ցիկլի սկզբում օգտագործվող բարձր ջերմության պատճառով և պետք էր փոխարինել։ 1986 թվականին Սաիկին սկսել է օգտագործել Thermophilus aquaticus (Taq)-ի ԴՆԹ պոլիմերազը՝ ԴՆԹ-ի հատվածները ամպլիֆիկացնելու համար։ Taq պոլիմերազը ջերմակայուն է և անհրաժեշտ էր ռեակցիային ավելացնել միայն մեկ անգամ, ինչը տեխնիկան դարձնում էր զգալիորեն ավելի մատչելի և ենթակա ավտոմատացման։

Մալիսի գյուտի այս փոփոխությունը հեղափոխություն մտցրեց կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, բժշկության և դատաբժշկության մեջ։ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբան Դեյվիդ Բիլդերն ասել է. «ՊՇՌ-ը հեղափոխություն մտցրեց ամեն ինչի մեջ։ Այն իսկապես գերհզորացրեց մոլեկուլային կենսաբանությունը, որը հետո վերափոխեց այլ ոլորտներ, նույնիսկ հեռավոր ոլորտներ, ինչպիսիք են էկոլոգիան և էվոլյուցիան։ … Անհնար է գերագնահատել ՊՇՌ-ի ազդեցությունը։ Հնարավորությունը ստեղծելու որոշակի հաջորդականության այնքան ԴՆԹ, որքան ցանկանում եք՝ սկսած մի քանի պարզ քիմիական նյութերից և ջերմաստիճանի որոշ փոփոխություններից՝ դա պարզապես կախարդական է»[33]։ Չնայած նա Cetus-ից ստացավ 10,000 դոլար բոնուս գյուտի համար, ընկերությունն արտոնագիրն ավելի ուշ վաճառել է Roche Molecular Systems-ին 300 միլիոն դոլարով, որի համար Մուլիսը դատի է տվել է Ուայթին և զուգահեռ թիմի անդամներին որպես «անգղներ» (հափշտակիչներ)[30][33]։

Մուլիսը նաև հորինել է ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ զգայուն պլաստիկ, որը փոխում է գույնը լույսի ազդեցության տակ[44]:

Նա 2011 թվականին հիմնադրել է Altermune LLC-ն՝ իմունային համակարգի վերաբերյալ նոր գաղափարներ մշակելու համար[45]։ Մուլիսը ընկերության արտադրանքը նկարագրել է հետևյալ կերպ.

Դա մեթոդ է, որն օգտագործում է հատուկ սինթետիկ քիմիական լինկերներ՝ իմունային պատասխանը իր անվանական թիրախից շեղելու համար դեպի բոլորովին այլ բան, որի նկատմամբ դուք այժմ կցանկանայիք ժամանակավորապես իմունիտետ ունենալ: Ենթադրենք, որ դուք հենց նոր եք ենթարկվել գրիպի նոր շտամի ազդեցությանը: Դուք արդեն իմունիտետ ունեք ալֆա-1,3-գալակտոզիլ-գալակտոզային կապերի նկատմամբ: Բոլոր մարդիկ էլ իմունիտետ ունեն: Ինչու՞ այդ հակամարմինների մի մասը չշեղել ձեր վարակված գրիպի շտամի վրա: Քիմիական լինկերը, որը սինթեզվում է մի ծայրում ալֆա-1,3-գալ-գալ կապի և մյուս ծայրում ձեր գրիպի շտամի հետ հատուկ կապվելու համար նախատեսված ԴՆԹ ապտամերի միջոցով, կկապի հակաալֆա-Gal հակամարմինները գրիպի վիրուսի հետ, և հենց այդպիսով դուք խաբած կլինեք ձեր իմունային համակարգը՝ ստիպելով հարձակվել նոր վիրուսի վրա[24]:

TED համաժողովում իր ելույթում Մուլիսը նկարագրում է, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը վճարել 500,000 դոլար, որպեսզի Մուլիսը կիրառի այս նոր տեխնոլոգիան սիբիրախտի դեմ։ Նա ասել է, որ բուժումը 100% արդյունավետ է եղել՝ համեմատած սիբիրախտի նախորդ բուժման հետ, որը 40% արդյունավետ էր[46]։

Այս տեխնոլոգիայի սկզբունքի մեկ այլ ապացույց՝ նախկինում գոյություն ունեցող հակամարմինների վերաուղղորդումը պաթոգեն ստրեպտոկոկային մանրէի մակերեսին՝ օգտագործելով ալֆա-գալ մոդիֆիկացված ապտամեր («ալֆամեր»), հրապարակվել է 2015 թվականին՝ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետ համագործակցությամբ[47][48]: Մուլիսն ասել է, որ ինքը ոգեշնչվել է պայքարել այս կոնկրետ ստրեպտոկոկային մանրէի դեմ, քանի որ այն սպանել էր իր ընկերոջը[46]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլիսը սերֆեր էր, ինչպես նաև երաժիշտ, և՛ կիթառահար, և՛ վոկալիստ[49][50][30]: Նա ամուսնացել է չորս անգամ[30] և ունեցել է երեք երեխա իր երկու կանանցից։ Մահվան պահին նա ուներ երկու թոռներ և նրա չորրորդ կինը՝ Նենսին (ծննդյան ազգանունը՝ Քոսգրով (née Cosgrove) ողջ էր[51][52].

Մուլիսը մահացել է 2019 թվականի օգոստոսի 7-ին, իր տանը՝ Նյուպորտ Բիչում (Կալիֆոռնիա)[20][53] թոքաբորբի բարդություններից[20][33][54]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.mediatheque.lindau-nobel.org/laureates/mullis
  2. 1 2 3 4 5 Mort de Kary Mullis, Prix Nobel de chimie 1993 (ֆր.) // Le Monde / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  5. 1 2 Dreher High School grad who revolutionized DNA has died // Charlotte Observer — Charlotte: 2019. — ISSN 2331-7221; 2331-723X
  6. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  7. 1 2 https://www.postandcourier.com/news/nobel-prize-winning-chemist-who-grew-up-in-sc-capital/article_f69354e6-baa3-11e9-b4d2-e7b21bfe5bfd.html
  8. 1 2 https://www.lemonde.fr/disparitions/article/2019/08/18/mort-de-kary-mullis-prix-nobel-de-chimie-1993_5500473_3382.html
  9. ↑ Geni(բազմ․) — 2006.
  10. ↑ The Nobel Prize in Chemistry 1993 // nobelprize.org — Nobel Foundation.
  11. ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
  12. ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  13. ↑ Robert Koch Award
  14. ↑ Robert-Koch-Preis — Robert Koch Foundation.
  15. ↑ https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=1
  16. ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
  17. ↑ Shampo, M. A.; Kyle, R. A. (2002). «Kary B. Mullis[[:Կաղապար:Dash]]Nobel Laureate for procedure to replicate DNA». Mayo Clinic Proceedings. 77 (7): 606. doi:10.4065/77.7.606. PMID 12108595. {{cite journal}}: URL–wikilink conflict (օգնություն)
  18. 1 2 3 4 5 Wade, Nicholas (1998 թ․ սեպտեմբերի 15). «Scientist at Work/Kary Mullis; After the 'Eureka', a Nobelist Drops Out». Science Times. The New York Times. էջեր F1, F5. ISSN 0362-4331.
  19. ↑ Pineda, Dorany (2019 թ․ օգոստոսի 13). «Kary Mullis, quirky Nobel laureate whose DNA discovery changed the science world, dies». Los Angeles Times.
  20. 1 2 3 McClain, Dylan Loeb (2019 թ․ օգոստոսի 15). «Kary B. Mullis, 74, Dies; Found a Way to Analyze DNA and Won Nobel». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022-01-03-ին.
  21. ↑ Arnaud, Celia Henry (2019 թ․ օգոստոսի 21). «Kary Mullis dies at age 74». Chemical & Engineering News.
  22. 1 2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Basterfield 2020» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Jarry 2019» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. 1 2 3 Mullis, Kary B. (n.d.). «Kary B. Mullis Biographical». NobelPrize.org. Nobel Prize Outreach AB. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
  25. ↑ «The Nobel Prize in Chemistry 1993». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-04-22-ին.
  26. 1 2 3 Shmaefsky, Brian Robert (2006). Biotechnology 101. Greenwood Press. էջ 184. ISBN 978-0-313-33528-0.
  27. ↑ «The Nobel Prize in Chemistry 1993». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-04-22-ին.
  28. ↑ Mullis, Kary. «Nobel Lecture, December 8, 1993: The Polymerase Chain Reaction». NobelPrize.org.
  29. ↑ Mullis, Kary (2002 թ․ փետրվար). Play! Experiment! Discover!. TED.com (video with transcript). Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  30. 1 2 3 4 5 6 7 8 9 Yoffe, Emily (1994 թ․ հուլիս). «Is Kary Mullis God? (Or Just the Big Kahuna?)». Esquire. Vol. 122, no. 1. էջեր 68–75. ISSN 0194-9535. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին.
  31. ↑ Mullis, Kary Banks (1973 թ․ դեկտեմբեր). Schizokinen: Structure and Synthetic Work (doctoral thesis). University of California, Berkeley. OCLC 17971376.
  32. ↑ Mullis, Kary (1968 թ․ մայիս). «Cosmological Significance of Time Reversal». Nature. 218 (5142): 663–664. Bibcode:1968Natur.218..663M. doi:10.1038/218663b0. ISSN 1476-4687. S2CID 4151884.
  33. 1 2 3 4 5 6 7 8 9 10 McDonald, Coby (Winter 2019). «Intolerable Genius: Berkeley's Most Controversial Nobel Laureate». California Magazine. Cal Alumni Association. OCLC 939087276. Վերցված է 2021-08-24-ին.
  34. ↑ Mullis, Kary B.; Pollack, J. R.; Neilands, J. B. (1971). «Structure of schizokinen, An iron-transport compound from Bacillus megaterium». Biochemistry. 10 (26): 4894–4898. doi:10.1021/bi00802a010. ISSN 0006-2960. PMID 4332462.
  35. ↑ «Kary Mullis». www.k-state.edu. Վերցված է 2021-08-08-ին.
  36. 1 2 CV 2009 karymullis.com
  37. ↑ «DNA's detective story». The Economist. Technology Quarterly. 2004 թ․ մարտի 13. ISSN 0013-0613.
  38. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Gross 2001» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. ↑ Nelkin, Dorothy; Andrews, Lori (September–October 1998). «Homo Economicus: Commercialization of Body Tissue in the Age of Biotechnology». The Hastings Center Report. 28 (5): 30–39. doi:10.2307/3528230. ISSN 1552-146X. JSTOR 3528230. PMID 11656768.
  40. ↑ Administrator. «Advisors». www.usasciencefestival.org (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010-04-21-ին. Վերցված է 2025-12-28-ին.
  41. ↑ «Dr. Kary Banks Mullis». www.karymullis.com. Արխիվացված է օրիգինալից 2019-12-26-ին. Վերցված է 2025-12-28-ին.
  42. ↑ «Division of History, American Chemical Society». acshist.scs.illinois.edu. Վերցված է 2025-12-28-ին.
  43. ↑ Saiki, Randall K.; Scharf, Stephen; Faloona, Fred; Mullis, Kary B.; Horn, Glenn T.; Erlich, Henry A.; Arnheim, Norman (1985-12-20). «Enzymatic Amplification of β-Globin Genomic Sequences and Restriction Site Analysis for Diagnosis of Sickle Cell Anemia». Science. 230 (4732): 1350–1354. doi:10.1126/science.2999980.
  44. ↑ Vigue, C.L. (2021). Salem Press Biographical Encyclopedia: Kary B. Mullis. Salem Press, a division of EBSCO.
  45. ↑ «Loxbridge and Dr Kary Mullis Announce the Formation of Altermune Technologies with $7m Seed Investment». www.businesswire.com. Վերցված է 2025-12-28-ին.
  46. 1 2 Mullis, Kary (2009-07-09), A next-gen cure for killer infections (անգլերեն), Վերցված է 2025-12-28-ին
  47. ↑ «Molecular Homing Beacon Redirects Human Antibodies to Fight Pathogenic Bacteria». today.ucsd.edu (անգլերեն). Վերցված է 2025-12-28-ին.
  48. ↑ Kristian, Sascha A.; Hwang, John H.; Hall, Bradley; Leire, Emma; Iacomini, John; Old, Robert; Galili, Uri; Roberts, Charles; Mullis, Kary B.; Westby, Mike; Nizet, Victor (2015-06). «Retargeting pre-existing human antibodies to a bacterial pathogen with an alpha-Gal conjugated aptamer». Journal of Molecular Medicine (Berlin, Germany). 93 (6): 619–631. doi:10.1007/s00109-015-1280-4. ISSN 1432-1440. PMC 4469262. PMID 25940316.
  49. ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Carlson 1998» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  50. ↑ Golden, Frederic (2000 թ․ դեկտեմբերի 13). «The Worst And The Brightest». Time. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  51. ↑ «Kary Mullis: Obituaries – Nobel prizewinning biochemist and 'surfer dude' whose LSD-taking lifestyle was considered too lurid even for the OJ Simpson trial». The Times. London. 2019 թ․ հոկտեմբերի 9. էջ 53. ISSN 0140-0460.
  52. ↑ Thompson, M. Dion (1998 թ․ հոկտեմբերի 13). «A chemical balance A calmer Kary Mullis, Nobel-winning scientist and hallucinogen gourmand, brings his theories about gonzo genetics and random nature to Baltimore». The Baltimore Sun. էջ 1E. ISSN 1930-8965.
  53. ↑ Clark, Debbie (2019 թ․ օգոստոսի 9). «Nobel Prize-winning chemist who grew up in SC capital dies at 74». The Post and Courier. Charleston, S.C. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  54. ↑ «Nobel Winner Kary Banks Mullis, Who Revolutionized DNA Research, Dies in O.C.». MyNewsLA.com. 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.