Քերեն Գիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քերեն Գիլան
Karen Gillan by Gage Skidmore 2.jpg
Ծնվել է նոյեմբերի 28, 1987 (29 տարեկան)
Ծննդավայր ՇոտլանդիաԻնվերնես, Շոտլանդիա
Կրթություն Italia Conti Academy of Theatre Arts
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն Դերասանուհի
Ընտրանի "Օկուլուս",
"Բժիշկ Ովը"

Քարեն Շեյլա Գիլան (անգլ.՝ Karen Sheila Gillan, ծնվ.1987 թ. նոյեմբերի 28, Ինվերնես, շոտլանդիա)` շոտլանդացի դերասանուհի։

Ծնողներն են Մերի Փաթերսոնն ու Րեյմոնդ Գիլանը։
Յոթ տարեկանում սովորել է դաշնամուր նվագելը։ Տասնվեց տարեկանից սովորել է Էդինբուրգի քոլեջում, հաջորդ տարում ընդունվել է Լոնդոնի "Italia Conti" Թատերական արվեստի ակադեմիա։


Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական գործունեությունն սկսել է "Քևին Բիշոփի շոու հեռուստասերիալում երկու տարի զանազան նշանավոր անձանց, այդ թվում` Անջելինա Ջոլիի, Քեթի Փերրի և Ջուլիա Րոբերթսի երկրորդական դերերը խաղալով։ 2010 թվականից դարձել է Էմի Փոնդի դերակատարուհին "Բժիշկ Ովը" սերիալում։
2011 թ. հոկտեմբերի 11-ին կայացավ Ջոն Օսբորնի "Անթույլատրելի ապացույց" պիեսի պրեմիերան, որում Քարեն Գիլանը խաղում էր Շիրլիի դերը։
"Գալակտիկայի պահապաններում" խաղալու համար 2013 թ. սափրել է գլուխը։ 2014 թ. հրավիրվել է խաղալու ABC ընկերության "Սելֆի" հեռուստասերիալի գլխավոր դերում։[1].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին նշել է, որ, չնայած այն բանի, որ կաթոլիկ ընտանիքից է, երբեք չի մկրտվել և իրեն ոչ մի կրոնի հետևորդ չի համարում և միայն այն համոզմունքն է ընդունում, որ "մենք ընդամենը մանր կետեր ենք տիեզերքի ճնշող դատարկության մեջ"։[2]
Րոք երաժիշտ Իեն Գիլանի ազգականուհին է՝ եղբոր թոռնուհին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անուն Դեր
2008 Stacked Ջինի Թյորներ
2008 New Town Killers Աւտոբուսի կանգառի աղջիկ
2010 Outcast Էլի
2013 Not Another Happy Ending Ջեյն Լոքհերթ
2013 Օկուլուս Քեյլի Րասլ
2014 Գալակտիկայի պահապանները Նեբուլա
2015 In a Valley of Violence Էլեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]