Քերականական դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերականական դպրոցներ, 1․ Հին Աթենքում 7-12 տարեկան տղաների տարրական դպրոց, ուր ուսուցանվում էր կարդալ, գրել և հաշվել։

2․ Հին Հռոմում բարձր տիպի դպրոց (տարրականից հետո) պատրիկների և հեծյալների դասի երեխաների համար։ Դասավանդվում էր լատ․ քերականություն, հռոմ․ գրականություն և հուն․։

3․ 17-րդ դարում Ռուսաստանում մի քանի եկեղեցիների կից գործող դպրոցներ, ուր սովորում էին հուն, և լատ․ քերականություն և անտիկ գրականություն։

4․ Ժամանակակից Մեծ Բրիտանիայում և Բրիտ․ համագործակցության մի շարք երկրներում միջնակարգ հանրակրթական դպրոց։ Անգլիայում անցկացված դպրոցական ռեֆորմի համաձայն մի շարք շրջանների քերականական դպրոցները աստիճանաբար ընդգրկվել են, այսպես կոչված, միացյալ միջնակարգ դպրոցների կազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։