Քևին Ֆայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեվին Ֆայգիից)
Քևին Ֆայգի
Ծննդյան թիվ՝հունիսի 2, 1973(1973-06-02)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր՝Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0270559

Քևին Ֆայգի (անգլ.՝ Kevin Feige, հունիսի 2, 1973(1973-06-02)[1][2], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ հունիսի 2, 1973, Բոսթոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, Marvel Studios-ի ղեկավարը։ Հատկապես հայտնի է Marvel Entertainment-ի կոմիքսների բազմաբյուջետային էկրանավորման պրոդյուսերության շնորհիվ։ The New York Times-ը 2011 թվականին վերջինիս բնորոշել է հետևյալ կերպ՝ Ամենակարող մարդկանցից մեկը կինոյում։ Ամուսնացած է, կինը մասնագիտությամբ սրտաբան-բժիշկ է։ Ունի մեկ աղջնակ։ Ապրում է Վեստֆիլդում, սիրում է հանգստանալ Walt Disney World-ում և հետաքրքրվում է կոմիքսներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանկուց Ֆայգին երազել է բացառապես աշխատել կինոբիզնեսի ոլորտում։ Այս հանգամանքի վրա հատկապես մեծ ազդեցություն է գործել Նրա պապը՝ Ռոբերտ Շորտը, ով ժամանակին զբաղվում էր օպերաների պրոդյուսերությամբ։ 90-ականներին ապագա պրոդյուսեր Ֆայգին սովորում է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում, փորձաշրջան է անցել Լոռեն Շուպեր Դոնների միջամտությամբ։ Ուսումն ավարտելուց հետո նույն Դոնների մոտ աշխատել է որպես օգնական։ Այս աշխատանքում մասնակցել է «Ձեզ նամակ» ֆիլմի ստեղծման նկարահանումներին։ Մասնավորապես այստեղ նրա աշխատանքը եղել է գլխավոր դերակատար Մեգ Ռայանին սովորեցնել էլեկտրոնային փոստի հետ աշխատելու կանոնները։ 2000 թվականին երբ Դոնները հանդիսանում էր հայտնի «Իքս մարդիկ« ֆիլմի պրոդյուսերներից մեկը, բարձրացնում է Ֆայգիի կոչումը, դարձնելով վերջինիս ևս ֆիլմի պրոդյուսեր։ Այս հանգամանքը Դոնները բացատրել է այսպես. Ֆայգիի ունեցած գիտելիքները կոմիքսների առումով մեծ աջակցություն կարող է հանդիսանալ ֆիլմի էկրանավորման պրոցեսում։ Շնորհիվ այն բանի, որ ֆիլմն ունենում է մեծ հաջողություն՝ 75 միլիոն բյուջեյի դիմաց շահույթ բերելով 300 միլիոն դոլար, Ֆայգին արժանանում է այդ ժամանակում Marvel Studios-ի ղեկավար Ավա Առադայի ուշադրությանը։ Ֆայգիի հետագա ղեկավարած ֆիլմերը, որոնք հանդիսանում էին բազմաբյուջետային բլոքբաստերներ, նույնպես ունենում են հաջողություններ և այս հանգամանը Ֆայգիին 2007 թվականին բարձրացնում են մինչև Marvel Studios-ի ղեկավարի պոշտոնին։ 2006 թվականին Ավա Առադան լքել էր ղեկավարի աթոռը։

Աշխատաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր Քևին Ֆայգին իր աշխատաոճում կարևորում է կոնսերվատիզմի և ռիսկի միջև եղած հաշվեկշռի պահպանումը։ Իր ֆիլմերում Ֆայգին փորձում է պահպանել բնօրինակի առկայությունը։ Այսինքն փորձում է հնարավորինս ֆիլմը նմանեցնել կոմիքսին։ Չնայած ֆիլմերի հաջողություններին և ներդրված թանկ բյուջեյին, Ֆայգին ավելի շատ նախընտրում է նկարահանվելու հրավիրել քիչ հայտնի դերասանների և այնպիսի ռեժիսորների, որոնց անգործությունը երկար չի շարունակվել։ Շատ հաճախ Քևին Ֆայգիին համեմատում են Սթեն Լիի հետ, մեջբերելով այն, որ 60-ականներին Սթեն Լին կարողացավ բոլոր հետաքրքիր կոմիքսային կերպարներին միավորել մեկ ընդհանուր համաստեղությունում, իսկ 2000-ականներից սկսած Քևին Ֆայգին այդ նույնն արեց կինոէկրանավորման մեջ, կոմիքսային կերպարներին միավորելով Marvel-յան համաստեղության լավագույն ֆրանշիզներում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1998 Բլեյդ Պրոդյուսեր
2000 Իքս Մարդիկ Մասնակից պրոդյուսեր
2002 Սարդ Մարդը Գործադիր պրոդյուսեր
2003 Խիզախորդը Համապրոդյուսեր
2003 Իքս Մարդիկ 2 Համապրոդյուսեր
2003 Հալկ Գործադիր պրոդյուսեր
2004 Կարատել Գործադրող պրոդյուսեր
2004 Սարդ Մարդը 2 Գործադիր պրոդյուսեր
2004 Բլեյդ. եռյակ Համապրոդյուսեր
2005 Էլեկտրա Համապրոդյուսեր
2005 Ֆանտաստիկ քառյակ Գործադիր պրոդյուսեր
2006 Իքս մարդիկ. վերջին մարտ Գործադիր պրոդյուսեր
2007 Սարդ Մարդ 3. թշնամու արտացոլումը Գործադիր պրոդյուսեր
2007 Ֆանտաստիկ քառյակ. Արծաագույն սերֆերի ներխուժումը Գործադիր պրոդյուսեր
2008 Երկաթե մարդը Պրոդյուսեր
2008 Անհավատալի Հալկ Պրոդյուսեր
2008 Կարատել. պատերազմի տարածք Գործադիր պրոդյուսեր
2010 Երկաթե մարդը 2 Պրոդյուսեր
2011 Թոր Պրոդյուսեր
2011 Թոր. Ասգարդի լեգենդները Գործադիր պրոդյուսեր
2011 Առաջին վրիժառու Պրոդյուսեր
2012 Վրիժառուներ Պրոդյուսեր
2012 Նոր Սարդ Մարդը Գործադիր պրոդյուսեր
2013 Երկաթե մարդը 3 Պրոդյուսեր
2013 Թոր . մթության թագավորություն Պրոդյուսեր
2014 Առաջին վրիժառու. Այլ պատերազմ Պրոդյուսեր
2014 Գալակտիկայի պահապանները Պրոդյուսեր
2015 Վրիժառու. Ալտրոնի դարաշրջան Պրոդյուսեր
2015 Մրջյուն մարդը Պրոդյուսեր
2016 Առաջին վրիժառու. Հակամարտություն Պրոդյուսեր
2016 Դոկտոր Սթրենջ Պրոդյուսեր
2017 Գալակտիկաի պահապանները. Մաս 2 Պրոդյուսեր
2017 Սարդ Մարդ. Վերադարձ տուն Պրոդյուսեր
2017 Թոր. Ռանգառյոկ Պրոդյուսեր
2018 Սև Պանտերա Պրոդյուսեր
2018 Վրիժառուներ. Անվերջության պատերազմ Պրոդյուսեր
2018 Մրջյուն մարդը 2 Պրոդյուսեր
2019 Կապիտան Մառվել Պրոդյուսեր
2019 Անանուն ֆիլմ Պրոդյուսեր

Հեռուստատեսութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2008–2012 Երկաթե մարդ. Արկածներ Գործադիր պրոդյուսեր
2009 Վոլվառեյն և Իքս մարդիկ Գործադիր պրոդյուսեր
2015–2016 Գործակալ Կարտեր Գործադիր պրոդյուսեր

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2011 Կոնսուլտանտ Պրոդյուսեր
2011 Հետաքրքիր պատմություն Թորի մուրճի հետ Պրոդյուսեր
2012 Օբյեկտ 47 Պրոդյուսեր
2013 Գործակալ Կարտեր Պրոդյուսեր
2014 Ողջույն արքային Պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ֆայգի» հոդվածին։