Քեննեթ Մինիհեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեննեթ Մինիհեն
Kenneth Minihan, official military photo.jpg
Ծնվել էդեկտեմբերի 31, 1943(1943-12-31) (75 տարեկան)
ԾննդավայրPampa, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան, Հարվարդի համալսարան և ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններDirector of the National Security Agency? և Director of the Defense Intelligence Agency?
Պարգևներ և
մրցանակներ
Բրոնզե աստղ և Պատվո լեգիոնի շքանշանակիր
Kenneth Minihan Վիքիպահեստում

Քեննեթ Մինիհեն (անգլ.՝ Kenneth A. Minihan, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31), Pampa, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ՌՕՈւ գենեռալ-լեյտենանտ, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն (1996—1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 31, 1943(1943-12-31), Pampa, Տեխաս, ԱՄՆ, 1966 թվականին ստացել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ միաժամանակ անցել է պահեստազորի սպաների վերապատրաստման կուրսեր, եղել է «Phi Kappa Psi» եղբայրության անդամ[1]: Հետագայում բազմիցս վերապատրաստություն է անցել ԱՄՆ-ի տարբեր ուսումնական կենտորններում՝ Squadron Officer School, Naval Postgraduate School, Ռազմաօդային ուժերում և այլն:

1966 թվականից ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ-ում, Վիետնամական պատերազմի մասնակիցէ: 1970—1990-ականներին ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ արտերկրում: 1995 թվականի սպետեմբերից մինչև 1996 փետրվարը եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրենը, 1996 թվականի փետրվարից մինչև 1999 թվականի մարտը զբաղեցրել է [Ազգային անվտանգության գործակալություն|Ազգային անվտանգության գործակալության]] տնօրենի և Կենտրոնական անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները:

Թոշակի անցնելուց հետո եղել է Intelligence and National Security Alliance հասարակական կազմակերպության ղեկավարը[2]: Ներկա պահին աշխատում է Paladin Capital Group վենչուրային կապիտալում որպես գլխավոր տնօրեն[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grand Catalogue of the Phi Kappa Psi Fraternity — Twelfth Edition, p.235: Bernard C. Harris Publishing Company, 1985.
  2. Kenneth A. Minihan Profile — Forbes.com
  3. http://www.paladincapgroup.com/team/minihan.htm