Jump to content

Քենետ Վերմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենետ Վերմեր
հոլ.՝ Kenneth Vermeer
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Մականուն Kleine Menzo[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1986(1986-01-10)[2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ

Քենետ Վերմեր (հոլ.՝ Kenneth Vermeer, հունվարի 10, 1986(1986-01-10)[2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, «ՊԵԿ Զվոլե» ակումբի դարպասապահ:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի սան է: 2006 թվականի սեպտեմբերի 28-ին նորվեգական «Ստարտի» դեմ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում նորամուտն է նշել հիմնական թիմում[4]։ Այդ խաղում փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին՝ փոխարինելով հիմնական դարպասապահ Դենիս Գենտենարին․ խաղն ավարտվել է «Այաքսի» հաղթանակով՝ 4:0 հաշվով։

2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Վիլլեմ II»[5], որտեղ 16 խաղում բաց է թողել 30 գոլ։ 2008 թվականին վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Այաքս»։

2010 թվականի օգոստոսի 12-ին մարզման ժամանակ աջ աքիլեսյան ջլի պատռվածք է ստացել և դուրս է մնացել խաղից վեց ամսով[6]։

2014 թվականի սեպտեմբերի 1-ին «Այաքսի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ռոտերդամի՝ «Ֆեյենորդ» տեղափոխության մասին[7]։ 28-ամյա դարպասապահը քառամյա անհատական պայմանագիր է կնքել[8]։ Դարձել է պատմության մեջ 9-րդ ֆուտբոլիստը, որը «Այաքսից» տեղափոխվել է «Ֆեյենորդ»[9]։ 2018 թվականի հունվարին ֆուտբոլիստին վարձակալել է բելգիական «Բրյուգգեն»[10]։

2020 թվականի հունվարի 15-ին տեղափոխվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Լոս Անջելես» ակումբ[11]։ 2020 թվականի մարտի 1-ին Ամերիկյան լիգայում նորամուտն է նշել՝ «Ինտեր Մայամիի» դեմ մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում: 2021 թվականի ապրիլի 16-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը «Լոս Անջելեսի» հետ խզվել է[12]։

2021 թվականի մայիսի 7-ին միացել է «Ցինցինատիին»՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի մրցաշրջանի ավարտը[13][14]։ 2021 թվականի մայիսի 16-ին «Ցինցինատիի» կազմում նորամուտն է նշել «Ինտեր Մայամիի» դեմ խաղում[15]։ 2023 թվականի մայիսի 16-ին «Ցինցինատին» գնել է նրա երաշխավորված պայմանագիրը[16][17]։

2023 թվականի հունիսի 23-ին համալրել է «ՊԵԿ Զվոլեի» կազմը՝ կնքելով մեկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[18]։

Նիդերլանդների հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների երիտասարդական հավաքականում հանդես է եկել 2005 թվականի աշխարհի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում, որն անցկացվել է Նիդերլանդներում: Հավաքականը հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով 9:10 հաշվով պարտվել է Նիգերիայի հավաքականին:

Հանդես է եկել նաև Նիդերլանդների երիտասարդական (մինչև 21) հավաքականում Եվրոպայի 2006 և 2007 թվականների երիտասարդական (մինչև 21) առաջնությունում, հավաքականի կազմում դարձել է մրցաշարի կրկնակի հաղթող:

Մասնակցել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին և մասնակցել է 4 խաղի բուն օլիմպիադայում՝ բաց թողնելով 3 գնդակ։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին առաջին հավաքականում նորամուտն է նշել Գերմանիայի հետ ընկերական խաղում:

«Այաքս»

  • Նիդերլանդների չեմպիոն (4)՝ 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
  • Նիդերլանդների փոխչեմպիոն՝ 2009/10
  • Նիդերլանդների գավաթի գավաթակիր (2)՝ 2006/07, 2009/10
  • Նիդերլանդների սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2006, 2013

«Ֆեյենորդ»

  • Նիդերլանդների չեմպիոն՝ 2016/17
  • Նիդերլանդների գավաթի գավաթակիր (2)՝ 2015/16, 2017/18
  • Նիդերլանդների սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2017, 2018

Նիդերլանդների հավաքական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (U-21) (2)՝ 2006, 2007

Խաղերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Լիգա[19] Գավաթ[20] Սուպերգավաթ[21] Միջազգային գավաթներ[22] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2006/07 0 0 0 0 0 0 1 0 0 0
2008/09 22 −26 1 −1 8 −9 31 −36
2009/10 1 0 0 0 0 0 0 0 1 0
2010/11 6 −4 1 −3 0 0 0 0 7 −7
2011/12 33 −34 0 0 1 −2 8 −9 42 −45
2012/13 30 −28 0 0 1 −4 8 −18 39 −50
2013/14 10 −15 4 −6 1 −2 1 −4 16 −27
2014/15 1 −1 0 0 1 −1 0 0 −2 −2
Ընդամենը 103 −108 6 −10 4 −9 26 −40 139 −167
Վիլլեմ II

(վարձակալություն)

2007/08 16 −30 1 −1 17 -31
Ընդամենը 16 −30 1 −1 17 −31
Յոնգ Այաքս 2013/14 5 −10 5 −10
Ընդամենը 5 −10 5 −10
Ֆեյենորդ 2014/15 30 −36 1 −2 8 −9 39 −47
2015/16 34 −40 6 −3 40 −43
2016/17 1 −2 0 0 0 0 1 −2
2017/18 0 0 1 −2 0 0 1 −1 2 −3
2018/19 18 −20 5 −5 0 0 1 −1 24 −26
2019/20 16 −27 1 −1 0 0 8 −5 25 −33
Ընդամենը 99 −125 14 −13 0 0 18 −16 131 −154
Բրյուգե

(վարձակալություն)

2017/18 7 −6 1 −2 8 −8
Ընդամենը 7 −6 1 −2 8 −8
Լոս Անջելես 2020 10 −18 0 0 5 −6 15 −24
Ընդամենը 10 −18 0 0 5 −6 15 −24
Ցինցինատի 2021 19 −34 19 −34
2022 0 0 1 −5 1 −5
2023 0 0 0 0
Ընդամենը 19 −34 1 −5 20 −39
Ընդամենը կարիերայի ընթացքում 259 −331 23 −31 4 −9 49 −62 335 −433

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդամենը 5 խաղ/0 բաց թողնված, 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ajax lost verwachting in tegen IK Start» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021-01-13-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. «Vermeer op huurbasis naar Willem II» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021-01-13-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Vermeer maanden uitgeschakeld» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Kenneth Vermeer naar Feyenoord» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021-01-12-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. «Feyenoord haalt Kenneth Vermeer naar de Kuip» (հոլանդերեն). feyenoord.nl. Արխիվացված օրիգինալից 2018-12-18-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Vermeer treedt in voetsporen Pieters Graafland» (հոլանդերեն). vi.nl. Արխիվացված օրիգինալից 2014-12-24-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. «Kenneth Vermeer on loan to Club Brugge» (հոլանդերեն). clubbrugge.be. Արխիվացված օրիգինալից 2018-12-18-ին. Վերցված է 2018-12-17-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «LAFC Acquires Dutch Goalkeeper Kenneth Vermeer». Los Angeles Football Club (անգլերեն). 2020-01-15. Արխիվացված օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2020-01-24-ին.
  12. «LAFC & Goalkeeper Kenneth Vermeer Mutually Agree To Part Ways». Los Angeles Football Club (անգլերեն). 2021-04-16. Արխիվացված օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2021-05-24-ին.
  13. «FCC sign veteran goalkeeper Kenneth Vermeer». FC Cincinnati (անգլերեն). 2021-05-07. Արխիվացված օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-05-24-ին.
  14. Dylan Butler (2021-05-07). «FC Cincinnati sign veteran goalkeeper Kenneth Vermeer». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-07-18-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  15. «FCC fall to Inter Miami CF, 3-2». FC Cincinnati (անգլերեն). 2021-05-17. Արխիվացված օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-24-ին.
  16. «FC Cincinnati exercise buyout on Kenneth Vermeer». FC Cincinnati (անգլերեն). 2023-05-16. Արխիվացված օրիգինալից 2023-05-22-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  17. «FC Cincinnati buyout goalkeeper Kenneth Vermeer». MLSsoccer.com (անգլերեն). 2023-05-16. Արխիվացված օրիգինալից 2023-05-31-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  18. «Kenneth Vermeer naar PEC Zwolle». PEC Zwolle (հոլանդերեն). 2023-06-23. Արխիվացված օրիգինալից 2023-07-05-ին. Վերցված է 2023-07-18-ին.
  19. Чемпионат Нидерландов, Чемпионат Бельгии, MLS
  20. Кубок Нидерландов, Кубок Бельгии
  21. Суперкубок Нидерландов
  22. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА/Лига Европы УЕФА, Лига чемпионов КОНКАКАФ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենետ Վերմեր» հոդվածին։