Jump to content

Քենեթ Լոք Հեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեթ Լոք Հեյլ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1934(1934-08-15)
ԾննդավայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 8, 2001(2001-10-08) (67 տարեկան)
Մահվան վայրԼեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱրիզոնայի համալսարան և Ինդիանայի համալսարան (1959)[1]
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս և գիտնական
ԱշխատատուՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Արիզոնայի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱմերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
🌐
 Ken Hale Վիքիպահեստում

Քենեթ Լոք Հեյլ (անգլ.՝ Kenneth Locke Hale, օգոստոսի 15, 1934(1934-08-15), Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 2001(2001-10-08), Լեքսինգթոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայտնի նաև որպես Քեն Հեյլ, ամերիկացի լեզվաբան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ուսումնասիրել է բազմաթիվ նախապես չուսումնասիրված և հաճախ անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ՝ հատկապես Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի բնիկ լեզուները։ Հեյլի կողմից ուսումնասիրված լեզուներից են նավահոն, օ'օդհամը, վարլփիրին և ուլվան։

Լեզվաբանական տեսության մեջ նրա հիմնական ներդրումներից մեկը այն վարկածն էր, որ որոշ լեզուներ կազմաձևված չեն,այսինքն չունեն այնպիսի շարահյուսական կառուցվածք, ինչպես անգլերենը։

Հեյլը ծնվել է Իլինոյիս նահանգի Էվանստոն քաղաքում։ Երբ նա վեց տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Հարավային Արիզոնայում Կանելոյի մոտ գտնվող ռանչո։ Նա սովորել է Վերդե Վալի դպրոցում, սակայն Հեյլը ասել է, որ իրեն "կրկին դուրս էին հանել"՝ լեզուների ուսումնասիրությամբ չափազանց շեղվելու պատճառով, և դրանից հետո տեղափոխվել է Թուսոնի ավագ դպրոց։ Նա սովորել է Վերդե Վալի դպրոցում, մինչև Հեյլն ասաց, որ ինքը «դուրս է հանվել» լեզուներ ուսումնասիրելուց չափազանց շեղվելու պատճառով, իսկ հետո տեղափոխվել է Թուսոնի ավագ դպրոց։ Երիտասարդ տարիներին Հեյլը սիրում էր ցլամարտ և վայրի ձիեր հեծնել։ 1952 թվականի Թուսոնի ձիամրցության ժամանակ Հեյլի՝ ցուլից նետվելու կադրերը օգտագործվել են որպես արխիվային տեսանյութ և ներառվել են «Արենա» ֆիլմում։

1952 թվականից եղել է Արիզոնայի համալսարանի ուսանող, իսկ 1959 թվականին ստացել է դոկտորի աստիճան Ինդիանայի համալսարան Բլումինգթոնում (թեզը՝ «Պապագո լեզվի քերականություն»)։ 1961-1963 թվականներին նա դասավանդել է Իլինոյիսի համալսարան Ուրբանա-Շամփեյնում, իսկ 1963-1966 թվականներին՝ Արիզոնայի Թուսոն համալսարանում։ 1967 թվականից նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) մինչև 1999 թվականին թոշակի անցնելը[2]։

Հեյլը հայտնի էր որպես պոլիգլոտ, ով իր կյանքի ընթացքում պահպանել էր նոր լեզուներ սովորելու ունակությունը` արտասովոր արագությամբ և կատարելությամբ։ Մանուկ հասակում, անգլերենից բացի, նա սովորել է իսպաներեն և ամերիկյան բնիկ տոհոնո օ'օդհամ լեզուն։ Նա սովորել է ջեմեզ և հոփի լեզուները ավագ դպրոցի իր սենյակակիցներից, իսկ նավահո լեզուն՝ Արիզոնայի համալսարանի իր սենյակակցից։ 1959 թվականին Հեյլը ընդամենը մեկ շաբաթում գրի է առել 750 էջ դաշտային աշխատանքի նոթեր մառա լեզվի վերաբերյալ[3]։

Նա այնքան լավ էր տիրապետում վարլփիրի լեզվին, որ Ավստրալիայից ԱՄՆ վերադառնալուց հետո իր որդիներին՝ Էզրային և Քալեբին սովորեցրեց խոսել այդ լեզվով։ Էզրան հոր մահախոսականն ասաց վարլփիրի լեզվով[4]։

Լեզվաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա լեզվաբանական տեսության հիմնական ներդրումներից էր այն հիպոթեզը, որ որոշ լեզուներ ոչ-կոնֆիգուրացիոն են, այսինքն՝ չունեն այնպիսի շարահյուսական կառուցվածք, ինչպես անգլերենում։ Հեյլի կարծիքով՝ ոչ-կոնֆիգուրացիոն լեզուները բնորոշվում են մի շարք առանձնահատկություններով, որոնք համատեղվում են. այդ թվում՝ ազատ բառային կարգ, չարտաբերվող դերանուններ, իմաստային առումով փոխկապված բառերի տարածվածությունը նախադասության մեջ։ Նրա հետազոտությունների մեծ մասը, հատկապես 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում, նվիրված էր այնպիսի շարահյուսական մոդելների մշակմանը, որոնք կարող էին բացատրել, թե ինչու են այս հատկությունները համախմբվում։ Հեյլի գաղափարները սկիզբ դրեցին կարևոր հետազոտական ծրագրի, որը մինչ օրս շարունակում են ուսումնասիրել բազմաթիվ ժամանակակից լեզվաբաններ։

1960 թվականին Հեյլի՝ դիյարի լեզվով վերջին բնիկ խոսողներից մեկի կարճ տեքստի ձայնագրությունը դարձավ առաջին ուսումնասիրությունը պրոֆեսիոնալ լեզվաբանի կողմից[5]։

Հեյլը հոգ էր տանում բնիկ խոսողների լեզվաբանություն սովորեցնելու մասին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել իրենց լեզուների ուսումնասիրությանը։ Նրա ուսանողների թվում են տոհոնո Օ'օդհամ լեզվաբան Օֆելիա Զեպեդան, հոփի լեզվաբան ԼաՎերն Մասայեսվա Ժանը, նավահո լեզվաբաններ Պոլ Պլատերոն, ՄերիԷն Ուիլին և Էլավինա Ցոսի Փերկինսը, ինչպես նաև վամփանոագ լեզվաբան Ջեսի Լիթլ Դո Բեյրդը։ Հեյլը ամեն ամառ դասավանդում էր Նավահո լեզվի ակադեմիայի ամառային դպրոցում, նույնիսկ 2001 թվականին՝ իր վերջին հիվանդության ժամանակ[6]։

1990 թվականին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[2]։

Հեյլը պաշտպանում էր քիչ ուսումնասիրված փոքրամասնությունների լեզուների կարևորությունը լեզվաբանական ուսումնասիրություններում՝ նշելով, որ լեզվաբանական բազմաթիվ երևույթներ երբեք չէին բացահայտվի, եթե ուսումնասիրվեին միայն աշխարհի հիմնական լեզուները։ Նա պնդում էր, որ ցանկացած լեզու, անկախ նրանից, թե այն ունի հարյուր միլիոն բնիկ խոսող, թե միայն տասը, հավասարապես կարող է լեզվաբանական նոր գիտելիքներ տալ։ Հեյլը նաև հայտնի էր որպես փոքրամասնությունների լեզուների խոսողների պաշտպան, և ոչ միայն նրանց լեզուների, ինչի համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի իր գործընկեր Նոամ Չոմսկին նրան անվանել է «ձայն անձայնների համար»[7]։

Ամերիկայի լեզվաբանական ընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Հեյլը եղել է Ամերիկայի լեզվաբանական ընկերության նախագահը[8]։ 1995 թվականին ընկերության տարեկան ժողովում Հեյլը հանդես եկավ նախագահական ելույթով՝ անդրադառնալով համընդհանուր քերականությանը և լեզվական բազմազանության անհրաժեշտությանը[9]։ 1995 թվականին Հեյլը նշանակվեց Էդվարդ Սապիրի պրոֆեսորի պաշտոնում Ամերիկայի լեզվաբանական ընկերությունում[10]։

2003 թվականի մայիսին, Հեյլի մահից հետո, Ամերիկայի լեզվաբանական ընկերության (LSA) գործադիր կոմիտեն ստեղծեց դաշտային մեթոդների պրոֆեսորություն նրա անունով՝ երկամյա լեզվաբանական ինստիտուտների համար։ Քեն Հեյլի անվան պրոֆեսորի պաշտոնը ստեղծվեց՝ ուշադրություն հրավիրելու վտանգված լեզուների փաստագրումն ու պահպանման անհրաժեշտությանը, ինչպես նաև լեզվաբանության ուսանողների դասընթացները մատչելի դարձնելու համար, որոնք կօգնեն ուսումնասիրել վատ փաստագրված վտանգված լեզուներ, որոնք հնարավոր է չեն դասավանդվում նրանց հիմնական ուսումնական հաստատություններում[11]։

2016 թվականի հոկտեմբերին Քեն Հեյլի պատվին Ամերիկայի լեզվաբանական ընկերությունը (LSA) հիմնեց կրթաթոշակ, որը շնորհվում է լեզվաբանական ինստիտուտի այն մագիստրոսական ուսանողներին, ովքեր զբաղվում են վտանգված լեզուների փաստաթղթավորմամբ։ Քեն Հեյլի առաջին ուսանողական կրթաթոշակը 2017 թվականին լեզվաբանական ինստիտուտում շնորհվել է Իվան Կապիտոնովին Մելբուռնի համալսարանից[12][13]։

Լեզվաբանական ընկերությունը (LSA) նաև ունի Քենեթ Լ. Հեյլի մրցանակ, որը սկսած 2002 թվականից պարբերաբար շնորհվում է այն գիտնականներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել վտանգված կամ անհետացած լեզուների կամ լեզվաընտանիքների փաստագրման գործում։ Մրցանակը շնորհվել է Քենեթ Հեյլի վտանգված լեզուների պահպանման գործում նրա ծավալուն աշխատանքի պատվին[14]։

14 տարեկան հասակում Հեյլը Արիզոնա նահանգի Կանելո քաղաքում գտնվող իր ծնողների ագարակում հանդիպել իր ապագա կնոջը՝ Սառային (հայտնի է որպես Սալի) Ուիթաքերին և նրանք մեկ տարի միասին սովորել են Վերդե Վելի դպրոցում։ Ավելի ուշ նրանք կրկին հանդիպել են Արիզոնայի համալսարանում։ Նրանք ունեին չորս երեխա` Ուիթաքեր, Իան (որդեգրված), և երկվորյակներ Քալեբն ու Էզրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mathematics Genealogy Project — 1997.
  2. 1 2 Saxon, Wolfgang (2001 թ․ հոկտեմբերի 19). «Kenneth L. Hale, 67, Preserver of Nearly Extinct Languages». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 16-ին.
  3. Gregory Francis Dickson, Marra and Kriol: The Loss and Maintenance of Knowledge across a Language Shift Boundary Արխիվացված 2018-09-29 Wayback Machine, unpublished doctoral thesis, Australian National University, 2015, page 22.
  4. Hale, Ezra. «Ken Hale Warlpiri Recordings». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. Austin, Peter K. (2015). «And they still speak Diyari: The life history of an endangered language» (PDF).
  6. Irene Silentman. [https://www.swarthmore.edu/SocSci/tfernal1/nla/kenhale.htm 'Ken Hale,' Swarthmore College /Navajo Language Academy, 2001
  7. "Kenneth L. Hale, linguist and activist on behalf of endangered languages, dies", MIT News, October 11, 2001, Retrieved July 2, 2020.
  8. «Presidents». LSA. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  9. «Archive of LSA Presidential Addresses». LSA. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  10. «Past Linguistic Institutes: Named Professorships». LSA. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  11. «Past Linguistic Institutes: Named Professorships». LSA. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  12. «LSA Launches New Student Fellowship in Honor of Ken Hale». LSA. 2016 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  13. «Linguistic Institute Fellowships». LSA. 2016 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  14. «Kenneth L. Hale Award». LSA. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Halle, Morris; Richards, Norvin (2007). Kenneth Locke Hale (PDF). Washington, D.C.: National Academy of Sciences.
  • Nash, David (2001). «Bibliography of Ken Hale and Australian languages». In Simpson, Jane; Nash, David; և այլք: (eds.). Forty years on: Ken Hale and Australian languages. Pacific Linguistics. ISBN 0-85883-524-X. Contains a complete listing of all Ken Hale’s work relating to Australia.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենեթ Լոք Հեյլ» հոդվածին։