Jump to content

Քենեթ Այվերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենեթ Այվերսոն
անգլ.՝ Kenneth Eugene Iverson
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1920(1920-12-17)
ԾննդավայրՔեմրոուզ, Ալբերտա, Կանադա
Մահացել էհոկտեմբերի 19, 2004(2004-10-19)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՀարվարդի համալսարան (1954), Քուինս համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց
Մասնագիտությունմաթեմատիկոս և համակարգչային գիտնական
ԱշխատատուIBM և Հարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
 Kenneth E. Iverson Վիքիպահեստում

Քենեթ Յուջին Այվերսոն (անգլ.՝ Kenneth Eugene Iverson, դեկտեմբերի 17, 1920(1920-12-17), Քեմրոուզ, Ալբերտա, Կանադա - հոկտեմբերի 19, 2004(2004-10-19)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի համակարգչային գիտնական և ծրագրավորող, որը մշակել է APL ծրագրավորման լեզուն և համար 1979 թվականին արժանացել է Հաշվողական տեխնիկայի միության (ACM) Թյուրինգի մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեթ Յուջին Այվերսոնը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Կանադայի Ալբերտա նահանգի Քեմրոուզ քաղաքի գյուղատնտեսական տարածքում գտնվող ֆերմայում։ Նա ավարտել է 9-րդ դասարանը և ստիպված է եղել թողնել դպրոցը՝ ֆերմայում իր ընտանիքին օգնելու համար: Այվերսոնը նաև իմաստ չի տեսել հետագա կրթության մեջ՝ մտածելով, որ դպրոցում իր կարողությունների առավելագույնն ուսուցչի պաշտոնն է, ինչը նա չէր ուզում[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Քենեթ Այվերսոնը ծառայել է Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերում՝ որպես օդանավի ինժեներ։ Զորացրվելուց հետո նա ընդունվել է Քինգսթոնում (Օնտարիո) գտնվող Թագավորական համալսարան, որն ավարտել է 1951 թվականին՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճան։ Նույն թվականին Հարվարդի համալսարանում ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։ Այվերսոնի գիտական ղեկավարները եղել են Հովարդ Այկենը և հայտնի տնտեսագետ Վասիլի Լեոնտևը։

Հովարդ Այքենը հանդիսանում է Harvard Mark IV համակարգչի մշակողը, որը համարվում է առաջին խոշորածավալ թվային հաշվիչ մեքենաներից մեկը, իսկ Վասիլի Լեոնտևը մշակել է տնտեսական վերլուծության «ծախս–արտադրանք» մեթոդը, որի համար հետագայում արժանացել է Նոբելյան մրցանակի։ Լեոնտևի մոդելը պահանջել է մեծ չափերի մատրիցներ, և Այվերսոնը աշխատել է ծրագրերի վրա, որոնք հնարավորություն են տվել գնահատել այդ մատրիցները «Harvard Mark IV» համակարգչի միջոցով։ 1954 թվականին նա ստացել է կիրառական մաթեմատիկայի փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ այդ աշխատանքի հիման վրա պաշտպանված դիսերտացիայով։

1955-1960 թվականներին Այվերսոնը, որպես Հարվարդի դոցենտ, մշակել է թվային զանգվածների վրա գործողություններ կատարելու նոտացիա։ 1961 թվականին նա հրապարակել է այդ ալգորիթմի նկարագրությունը իր կողմից ստեղծված APL ծրագրավորման լեզվով՝ «A Programming Language» («Ծրագրավորման լեզու») գրքում)[4][5]։ Այդ լեզուն ուղղված է եղել զանգվածների զուգահեռ մշակմանը և ներառել է ալգորիթմական միջոցներ, որոնք թույլ են տվել բարդ մատրիցային հաշվարկներ իրականացնել ընդամենը մեկ տողի մեջ։ «APL»-ի այդ հնարավորությունները ձեռք են բերվել բազմաթիվ հատուկ նշանների և պայմանական խորհրդանիշների օգտագործման միջոցով, որոնք բացակայել են սովորական համակարգչային ստեղնաշարերից։ APL մեկնաբանական միջավայրը ներդրվել է տարբեր հարթակներում, այդ թվում՝ աշխարհի առաջին անձնական համակարգչի՝ IBM 5100-ի, որը «IBM|Big Blue»-ն («Կապույտ Հսկա») ստեղծել է 1974 թվականին։ IBM 5100-ն ունեցել է 32 ԿԲ օպերատիվ հիշողություն և արտաքին սարքեր՝ ձայներիզների ձայնագրիչի վրա ծրագրեր և ֆայլեր պահելու համար։ Պատյանի մեջ ներկառուցված է եղել հինգ դյույմանոց մոնիտոր և APL-ի հետ համատեղելի ստեղնաշար։ այդ «համակարգիչը» կշռել է մոտ 20 կգ։ Սարքի արժեքը մոտավորապես կազմել է 15,000 դոլար։ Այն հետագայում լայն տարածում չի ստացել։

1990-ական թվականներին Այվերսոնը ստեղծեց APL լեզվի նոր տարբերակը՝ J անվանմամբ, որի հրամանների շարահյուսությունը սահմանափակված էր դասական ANSI նշանների հավաքածուով։

2004 թվականի հոկտեմբերի 16-ին Այվերսոնը կաթված Է ստացել նոր J լաբորատորիայում համակարգչով աշխատելու ժամանակ և մահացել Տորոնտոյում 2004 թվականի հոկտեմբերի 19-ին, 83 տարեկան հասակում[6][7]։

Հիմնական հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քենեթ Այվերսոն. A Programming Language (англ.). — John Wiley and Sons, 1962. — ISBN 0-471-43014-5.
  • Automatic Data Processing (with Frederick Brooks), John Wiley and Sons (1963)
  • A formal Description of the System /360, (with A. D. Falkoff and E. H. Sussenguth), IBM Systems Journal, vol. 3. no. 3, 1964, pp. 198–262.
  • Elementary Functions: an algorithmic treatment (Science Research Associates, Inc.) (1966)
  • APL/360:User’s Manual (with A. D. Falkoff), IBM, 1968
  • APL in Exposition, IBM Philadelphia Sceientific Center Tech. Report No. 320-3010, IBM, 1972.
  • The Design of APL, (with A. D. Falkoff) IBM J. Research and Development, vol. 17, no. 4, 19073, pp. 324–334.
  • Notation as a Tool of Thought, Comm. ACM, vol. 23, no. 8, 1980, pp. 444–465.
  • A Source Book In APL (with Adin D. Falkoff) (APL Press) (1981)
  • Tangible Math (Iverson Software Inc.) (1990)
  • A Personal View of APL, IBM System Journal, vol. 30, no. 4, 1991, pp. 582–593.
  • The ISI Dictionary of J (Iverson Software Inc.) (1991)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.timesonline.co.uk/tol/comment/obituaries/article1076611.ece
  2. 1 2 3 4 5 https://history.computer.org/pioneers/iverson.html
  3. Len Shustek
  4. Kenneth E. Iverson (1983-12-14), Letter to J.K. Tuttle, Արխիվացված օրիգինալից 2016-03-16-ին, Վերցված է 2016-04-16-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2016-03-16. Վերցված է 2017-07-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  5. Kenneth E. Iverson A Programming Language. — John Wiley & Sons, 1962. ISBN 0-471-43014-5
  6. Iverson, Eric B. (2004 թ․ հոկտեմբերի 21), Dr. Kenneth E. Iverson (J Forum message), Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին
  7. Kenneth Iverson

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենեթ Այվերսոն» հոդվածին։