Քենդի Դալֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենդի Դալֆեր
Բնօրինակ անունհոլ.՝ Candy Dulfer
Ծնվել էսեպտեմբերի 19, 1969(1969-09-19)[1] (54 տարեկան)
Ամստերդամ, Նիդերլանդներ
Երկիր Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերջազ և քուլ ջազ[2]
Մասնագիտություներգչուհի, սաքսոֆոնահար, ջազ երաժիշտ և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներալտ սաքսոֆոն[2], սաքսոֆոն[2] և վոկալ[2]
ԼեյբլBMG իրավունքների կառավարում և Բերտելսմանի երաժշտական խումբ
ԿրթությունՄոնտեսորիի ճեմարան Ամստերդամում
Պարգևներ
Կայքcandydulfer.nl
 Candy Dulfer Վիքիպահեստում

Քենդի Դալֆեր (Դյուլֆեր[3]) (հոլ.՝ Candy Dulfer, ծնվ. սեպտեմբերի 19,1969, Ամստերդամ), նիդերլանդացի սաքսոֆոնիստուհի և երգչուհի։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել հանրահայտ «Լիլին այստեղ է եղել» (անգլ.՝ Lily Was Here) երաժշտական կոմպոզիցիայի շնորհիվ, որը գրել է Դեյվ Ստյուարդի հետ համատեղ 1989 թվականի նոյեմբերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդի Դալֆերը ծնվել է նիդերլանդացի հայտնի տենոր-սաքսոֆոնիստ Հանս Դալֆերի ընտանիքում։ Հայրը Քենդիին փոքր տարիքից սովորեցրել է ջազային հայտնի կատարողների՝ Սոնի Ռոուլինգի, Քոուլման Հոքինսի, Դեքսթեր Գորդոնի երաժշտությունը ճիշտ ընկալել[4]։ Քենդին սկսել է սաքսոֆոն նվագել վեց տարեկանից։

1989 թվականի նոյեմբերին Քենդի Դալֆերը և Դեյվ Ստյուարդը գրել են հոլանդացի ռեժիսոր Բեն Վերբոնգի «Գանձապահ կինը» (հոլ.՝ De Kassière / Lily Was Here) «Լիլին այստեղ է եղել» դրամայի թրիլերի սաունդթրեքը[5]։ Երաժշտական թեման 1989 թվականի նոյեմբերի 25-ին դարձել է «Dutch Top 40» ազգային հիթ շքերթի առաջատարը և պահել է դիրքը վեց շաբաթ՝ մինչև 1989 թվականի դեկտեմբեր 30-ը։ Կոմպոզիցիան հաջողություն է ունեցել նաև այլ երկրներում՝ երկրորդ տեղ նորվեգական չարտում (Norwegian Singles Chart), վեցերորդ տեղը բրիտանական չարտում (UK Singles Chart)։ 1990 թվականի ամռանը կոմպոզիցիան ԱՄՆ ամենաժաղովրդական երգերի Billboard Hot 100 հիթ շքերթում գրավել է 11-րդ տեղը։

Ձայնագրած ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - Saxuality
  • 1993 - Sax a go go
  • 1995 - Big Girl
  • 1997 - For The Love Of You
  • 1999 - Girls Night Out
  • 2001 - Live In Amsterdam
  • 2003 - Right In My Soul
  • 2007 - Candy Store
  • 2009 - Funked Up & Chilled Out
  • 2011 - Crazy

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Montreux Jazz Festival Database
  3. Ծնվել են սեպտեմբերի 9-ին (ռուս.)
  4. П О Л Н Ы Й Д Ж А З — Выпуск # 3 (420) — 6 марта 2009 г
  5. «De kassière (1989) Soundtracks». .imdb.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդի Դալֆեր» հոդվածին։