Քեյ Բեյլի Հաթչիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյ Բեյլի Հաթչիսոն
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Օսթինի տեխասյան համալսարան, տարրական դպրոց[1], Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց (1967)[1] և La Marque High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, բանկիր, փաստաբան, դիվանագետ և գործարար
Ծննդյան օր հուլիսի 22, 1943(1943-07-22)[2] (80 տարեկան)
Ծննդավայր Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Ռեյ Հաթչիսոն
 
Պարգևներ

Քեյ Բեյլի Հաթչիսոն (անգլ.՝ Kay Bailey Hutchison, ի ծնե Քեթրին Էն Բեյլի, Kathryn Ann Bailey, հուլիսի 22, 1943(1943-07-22)[2], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ 2017 թվականի օգոստոսի 28-ից։ 1993-2013 թվականներին ԱՄՆ սենատոր Տեխաս նահանգից, Հանրապետական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյ Բեյլի Հաթչիսոնը ծնվել է 1943 թվականի հուլիսի 22-ին Գալվեստոնում[3]։ Ավարտել է Լա Մարկ քաղաքի դպրոցը, այնուհետև սովորել է Օստինի Տեխասի համալսարանում՝ այն ավարտելով 1967 թվականին[3]։

1972-1976 թվականներին եղել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, 1976-1978 թվականներին՝ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի փոխնախագահ[3]։ 1982 թվականին մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Տեխասի 3-րդ շրջանի (գտնվում է Դալասում) ընտրություններին, սակայն սկզբնական ընտրություններում պարտվել է Սթիվ Բարթլեթին (Steve Bartlett): 1990 թվականից մինչև 1993 թվականը եղել է Տեխասի գանձապետ (անգլ.՝ Texas State Treasurer)[3]։

1993 թվականին ազատվել է ԱՄՆ-ի սենատորի պաշտոնից, քանի որ նախկին սենատոր Լոյդ Բենթսենն ընդունել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Բենթսենի փոխարեն ժամանակավորապես նշանակվել է դեմոկրատ Ռոբերտ Քրյուգերը, սակայն պահանջվում էր ընտրությունները հաստատել, թե ով է լինելու սենատորը մինչև Բենթսենի ժամկետի ավարտը մնացած ժամանակի համար։

Այդ արտահերթ ընտրությունները (անգլ.՝ United States Senate special election in Texas) կայացել են 1993 թվականի հունիսի 6-ին, և թեկնածուներն են եղել Ռոբերտ Քրյուգերը (Դեմոկրատներից) և Քեյ Բեյլի Հաթչիսոնը (Հանրապետականներից)։ Հաթչիսոնը հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների 67,34 %-ը[4]։ Այսպիսով, նա դարձել Է ԱՄՆ-ի Սենատում Տեխասը ներկայացնող առաջին կինը, և 1993 թվականի հունիսի 14-ից սկսել է իր աշխատանքը որպես ԱՄՆ-ի սենատոր Տեխաս նահանգից[5]։

Հաթչիսոնն այդ պաշտոնում վերընտրվել է 1994, 2000 և 2006 թվականներին[3]։ 2012 թվականի ընտրություններին նա չի մասնակցել։ Նրա փոխարեն ընտրվել է Թեդ Քրուզը[6], ինչպես նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, որը պաշտոնապես սենատոր է դարձել 2013 թվականի հունվարի 3-ից։

2013 թվականի փետրվարից Քեյ Բեյլի Հաթչիսոնն աշխատել է որպես ավագ փաստաբան (անգլ.՝ senior counsel) Դալասի Bracewell & Giuliani իրավաբանական ընկերությունում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյ Բեյլի Հաթչիսոնն երկրորդ անգամ ամուսնացել է 1982 թվականին Դալասի դատախազ և քաղաքական գործիչ Ռեյ Հաթչիսոնի (Ray Hutchison) հետ[8]։

Քեյ Բեյլին և Ռեյ Հաթչիսոնը ունեն երկու երեխա՝ Հյուսթոն Թեյլորը (որդի) և Քեթրին Բեյլին (դուստր)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Hutchison, Kathryn Ann Bailey (Kay)» (HTML). Biographical Directory of the United States Congress — bioguide.congress.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 31.08.2012-ին.
  4. «TX US Senate - Special Runoff» (HTML). www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 02.09.2012-ին.
  5. «Hutchison, Kay Bailey» (HTML). www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 02.09.2012-ին.
  6. Jay Root (2012 թ․ նոյեմբերի 6). «Ted Cruz Easily Wins U.S. Senate Race» (HTML). The Texas Tribune — www.texastribune.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 28.12.2012-ին.
  7. «Kay Bailey Hutchison joins Bracewell & Giuliani as senior counsel» (HTML). The Dallas Morning News, www.dallasnews.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 03.04.2013-ին.
  8. «Index to Politicians: Hutchison to Hyche» (HTML). politicalgraveyard.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 02.09.2012-ին.
  9. «Kay Bailey Hutchison» (HTML). www.nndb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 02.09.2012-ին.