Քեյ Արմեն
| Քեյ Արմեն | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 2, 1915[1][2] |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Մահացել է | հոկտեմբերի 3, 2011[1][2] (95 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Քեյ Արմեն, իսկական անունը՝ Արմենուհի Մանուկյան, (նոյեմբերի 2, 1915[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 3, 2011[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայազգի երգչուհի, երգահան, դերասանուհի։
Մարզիկ Բոբ Մանագով ավագի (Ռոբերտ Մանուկյան) դուստրն է և Բոբի Մանագոֆ կրտսերի ավագ քույրը։ Նկարահանվել է երաժշտական կինոնկարներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել բալետում, երգել ռադիոյում և գիշերային ակումբներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել հիվանդանոցում։ 1956 թվականից հեռատեսիլով ներկայացրել է «Սեր Արմեն շոուն», կատարել ժողովրդական երգեր, խաղացել «Սեր և ամուսնություն» բազմասերիանոց հեռուստաֆիլմում։ Երկար ժամանակ վարել է ռադիոյի «Դադարեցրեք երաժշտությունը» հաղորդումը։ Թատրոնում հանդես է եկել «Փոքրիկ աշխարհ, ողջույն» և «Արյունարբու Մարին» ներկայացումներում։ Նկարահանվել է «Տեղներդ վեր ընկեք», «էյ, եկ թվիսթ պարենք», «Զիմի Բ-ն և Անդրեն» և այլ երաժշտական կինոնկարներում[4]։
Վերջին տարիներին բնակվում էր Նյու Յորքում[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Արծվին Բախչինյան, Հայազգի գործիչներ
- ↑ Քեյ Արմենի մասին imdb.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Արմեն» հոդվածին։ |
| ||||||||||