Քեյքավուս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեյքավուս Աից)
Քեյքավուս I
պարս․՝ عز الدين كيكاوس بن كيخسرو թուրք.՝ I. Izzeddin Keykavus)
Sinop bilingual inscription of Kaykaus I.jpg
Ռումի սուլթան
1211 - 1219
Նախորդող Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա
Հաջորդող Քեյղուբադ Ա
 
Դավանանք Սուննի իսլամ
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 1219
Դինաստիա Սելջուկներ
Հայր Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա

Քեյքավուս I կամ Քեյ-Քավուս I (պարս․՝ عز الدين كيكاوس بن كيخسرو), «Իզզ էդ-Դին Քեյքավուս իբնե Քեյխոսրով»; թուրք.՝ I. Izzeddin Keykavus) սելջուկ սուլթան։ Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա-ի ավագ որդին։

Գահաժառանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեանդրի դաշտում իրենց հոր մահից հետո[1] Քեյքավուսի երկու եղբայրներ Քեյղուբադը և Քայֆերիդանը ապստամբում են իրենց եղբոր դեմ։ Քեյղուբադ Ա-ին աջակցում էին Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ն և Էրզրումի ամիրան, իսկ Քայֆերիդանը հաստատվում է Անթալիայում և սպասում Կիպրոսի օգնությանը։

Սուլթանության ամիրաների մեծամասնությունը աջակցում էր Քավուսին, վերջինս ուներ հենակետ Մալաթիա քաղաքի տեսքով։ Դրանից հետո նա պաշարեց Կեսարիա և Իկոնիա քաղաքները, Լևոնը ստիպված հանձնում է քաղաքները։ Քեյղուբադը հաստատվում է Անկարայում՝ կաաստմոնու թուրքմենական ցաղերի ռազմական օգնությանը սպասելու, սակայն 1213 թվականին Քավուսին հաջողվում է գերեվարել իր եղբայրներին [2]։

Գահակալական կռիվների ժամանակ, ապագա սուլթանը հաշտության պայմանագիր է կնքում իր հորը սպանոնեղ՝ Նիկիայի կայսրության կայսր Թեոդորաս Ա Լասկարիսի հետ, սակայն թուրքմեննորը պարբերաբար շարունակում էին գրոհել հռոմեական հողերը։

Սինոպի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1214 թվականին սուլթանությանը հաջողվեց հետ վերադարձնել Անթալիան, Քավուսը որոշեց Սև ծով մուտք ազատել։ 1214 թվականին Սեբաստիայում սուլթանին տեղեկացրին այն բանի մասին, որ Սինոպը անցել է Տրապիզոնի կայսրությանը, իսկ կայսր Ալեքսիոս Մեծը ամեն օր քաղաքի շրջակայքում որսով է զբաղվում։

Քեյխոսրովի ուղակած ջոկատին հաջողվում է գերեվարել կայսերը։ Նույն ժամանակ սելջուկները պաշարում են Սինոպը, իսկ բնակիչները հրաժարվում են հանձնել քաղաքը։ Քեյքավուսը հրամայում է տանջել Ալեքսիոսին պաշարվածմերի աչքի առաջ։ Արդյունքում բնակիչները համաձայնվում են հանձնել քաղաքը հետևյալ պայմաններով՝

  • Ալեքսիոս Մեծը ազատ է արձակվում։
  • Քաղաքացիներին թույլատրվում է լքել քաղաքը իրենց ունեցվածքով հանդերձ։
  • Տրապիզոնի կայսրությունը իրեն համարում է Իկոնիայի սուլթանության վասալ։
  • Պաշտպանության դիմաց Տրապիզոնի կայսրությունը պարտավորվում է ամեն տարի սերջուկներին տրամադրել 12,000 ոսկի, 500 ձի, 2,000 կով, 10,000 ոչխար և 50 սայլ տարբեր ապրանքներով։
  • Տրապիզոնցիները պարտավորվում են սելջուկներին անհրաժեշտության դեպքում զորք տրամադրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Redford Scott (1991)։ «The Alaeddin Mosque in Konya Reconsidered»։ Artibus Asiae (Zürich: Artibus Asiae Publishers) 51 (1/2): 70 ։ doi:10.2307/3249676։ ISSN 0004-3648։ JSTOR 3249676 
  2. Cahen, Claude (1968). Pre-Ottoman Turkey: A general survey of the material and spiritual culture and history c. 1071-1330. New York: Taplinger. էջեր 120–121. ISBN 159740456X. http://hdl.handle.net/2027/heb.00871.