Քեյփ Յորք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեյփ Յորք (Cape York), թերակղզի Ավստրալիայի հյուսիս-արևելք-ում, Կորալյան ծովի և Քարփենթարիայի ծոցի միջև։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 600 կմ է։ Արևելյան մասը լեռնային է (բարձրությունը՝ 555 մետր), արևմուտքը՝ դաշտավայրային։ Կա բոքսիտների արդյունահանում (Ուեյպա)։ Կան էվկալիպտային անտառներ, արևմուտքում՝ մշտականաչ խոնավ, արևադարձային անտառներ, Քեյփ Յորքի ափին է Պորտ Ատյուարտ նավահանգիստը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png