Jump to content

Քեյփ Բրետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյփ Բրետոն
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Կանադա
ՎարչատարածքՆոր Շոտլանդիա
Երկարություն180 կմ
Լայնություն114 կմ
Ամենաբարձր կետՍպիտակ բլուր
ԲԾՄ532 մետր
Մակերես10 311 կմ²
Հյուսիսային կետ47°02′31″N 60°35′54″W / 47.041944444444°N 60.598333333333°W / 47.041944444444; -60.598333333333
Հարավային կետ45°32′53″N 61°17′17″W / 45.548055555556°N 61.288055555556°W / 45.548055555556; -61.288055555556
Արևելան կետ45°57′04″N 59°47′16″W / 45.951111111111°N 59.787777777778°W / 45.951111111111; -59.787777777778
Արևմտյան կետ46°02′28″N 61°33′09″W / 46.041111111111°N 61.5525°W / 46.041111111111; -61.5525
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
46°11′12″N 60°46′15″W / 46.186732°N 60.770781°W / 46.186732; -60.770781
Քարտեզ
Քարտեզ

Քեյփ Բրետոն[1] (անգլ.՝ Cape Breton Island, ֆրանսերեն՝ Île du Cap-Breton, գաել.՝ Eilean Cheap Bhreatainn), կղզի Նոր Շոտլանդիա թերակղզուց հյուսիս-արևելք (բաժանված է Կանսոյի նեղուցով) և Արքայազն Էդուարդի կղզուց արևելք, Սուրբ Լավրենտիոս ծոցում։ Միկմակների լեզվով կղզին կոչվում է Unama'kik — «Մառախուղների երկիր»[2]։ Վարչականորեն այն պատկանում է Նոր Շոտլանդիայի նահանգին և բաժանված է չորս մունիցիպալիտետների։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու քարտեզը

Կղզու տարածքը 10 311 կմ² է (18-րդ տեղը Կանադայում, 75-րդ տեղը աշխարհում), կղզու կենտրոնական մասում կա Բրա դ'Օր լիճ-ծովալճակը, որի տարածքը, կախված մակընթացությունից, կազմում է 932-1099 կմ²[3][4]։ Ամենաբարձր կետը Ուայտ Հիլլ լեռն է՝ ծովի մակարդակից 532 մ բարձրության վրա։ Լեռան լանջերը ծածկված են տայգայով, երկրաբանորեն Քեյփ Բրետոնը բաղկացած է բյուրեղային ապարներից, իսկ ափամերձ հատվածը խիստ կտրատված է։

Կղզու հյուսիսային մասում գտնվում է Քեյփ Բրետոն Հայլենդս ազգային պարկը, որի մեծ մասն ընկած է Քեյփ Բրետոն սարահարթում։ Այգում ներկայացված են Կանադայի հյուսիսի և հարավի բուսական և կենդանական աշխարհները։

Կլիման միջին օվկիանոսային է։ Փետրվարի ջերմաստիճանը -6,5 °C է, հուլիս-օգոստոս ամիսներին՝ + 17- + 18 °C, միջին տարեկանը՝ մոտ + 5,5 °C: Տեղումները տարեկան մոտ 1500 մմ, ձմռանը` ձյուն կամ (ավելի հաճախ) անձրև, ամռանը` անձրև[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 135 974 մարդ(2011)[6]։ 95 % բնակիչները՝ սպիտակամորթ, 3,6 %՝ միկմակներ, բնակչությունը հիմնականում անգլերեն խոսող է։ 47,3 %-ը՝ կաթոլիկներ են, 22,1 % բողոքականներ, 2,65 % ոչ կրոնական[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:Книга:География
  2. «About the Bras d'Or Lake». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 30-ին.
  3. Кейп-Бретон հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. «Facts About Canada — Lakes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
  5. klimadiagramme.de: Sydney
  6. Table from Statistics Canada (Census Profile, 2011 Census)
  7. Statistics Canada
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյփ Բրետոն» հոդվածին։