Քեյսի Նեյսթեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյսի Նեյսթեթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1981(1981-03-25) (43 տարեկան)
ԾննդավայրՆյու Լոնդոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերՆեյսթեթ եղբայրներ, Bike Lanes?, Make It Count? և iPod's Dirty Secret?
Մասնագիտությունկինոռեժիսոր, յություբեր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, խոհարար, սցենարիստ, դերասան, վիդեո բլոգեր, ձեռնարկատեր և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրCNN
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcaseyneistat.com
 Casey Neistat Վիքիպահեստում

Քեյսի Նեյսթեթ (անգլ.՝ Casey Owen Neistat, /ˈksi ˈnstæt/;[1], մարտի 25, 1981(1981-03-25), Նյու Լոնդոն)[2] , ամերիկացի կինոռեժիսոր, տեսաբլոգեր ու Beme սոցիալական ցանցի մշակող ու համահիմնադիր[3]։

Քեյսին և իր եղբայր Վենը HBO ալիքի «The Neistat Brothers» սերիալի ստեղծողներն են[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյսթեթը ծնվել է 1981 թվականի մարտի 25-ին, Կոնեկտիկուտ նահանգում՝ Գալլե-Ֆերիում[5][6]։ Նա դպրոցը թողել է 10-րդ դասարանում՝ 15 տարեկան հասակում և այդպես էլ չի վերադարձել դպրոց ու չի շարունակել ուսումը[7]։ Ավելի ուշ նա փախել է տնից, իսկ հետո նրա ընկերուհին հղիացել է Քեյսիի առաջին երեխայով՝ Օուենով։ 17-ից մինչև 20 տարեկան հասակը ապրել է թրեյլերների այգում իր ընկերուհի Ռոբին Հարրիսի[8] և փոքրիկ որդու հետ։ Հենց այդ ժամանակ Նեյսթեթը որոշել է տեղափոխվել Նյու Յորք[9]։ Նախքան Նյու Յորք տեղափոխվելը ՆԵյսթեթը ռեստորանում աշխատել է որպես աման լվացող[10] և խոհարար՝ Միստիկում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Ցրիչի աշխատանքը եղել է նրա առաջին աշխատաանքը Նյու Յորքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Նեյսթեթը 17 տարեկան էր, ընկերուհին՝ Ռոբին Հարրիսը, լույս աշխարհ է բերել որդուն՝ Օուենին[11]։ Առաջին անգամ նա ամուսնացել է Քենդիս Փուլի հետ, նրանք 2005 թվականին փախել են Տեխաս նահանգի Հյուստոն քաղաք։ Այս ամուսնությունը տևել է մոտ մեկ ամիս, հետո նրանք բաժանվել են[12]։ 2013 թվականի փետրվարի 18-ին Նեյսթեթը կրկին նշանադրվել է Քենդիս Փուլի հետ, որը նկարահանվում էր նրա ֆիլմերում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Քենդիսն ու Քեյսին ամուսնացել են Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում[13]։ Նրանք ունեն դուստր՝ Ֆրանսին[14]։

2013 թվականի ապրիլի դրությամբ նա 7 ավտոմեքենայի սեփականատեր է[15], ներառյալ իր երրորդ մեքենան՝ կապույտ բեռնատարը, որը պայթել է I-95-ի ճամփեզրին, և նրա հինգերորդ մեքենան՝ 1994 թվականի թողարկման BMW 530i Touring–ը[16]։

2018 թվականի հոկտեմբերի 12-ին Նեյսթեթը ներբեռնել է «Մենք երեխա ենք ունեցել» վերնագրով տեսանյութ, որտեղ նա հայտարարել է, որ իր կինը աղջիկ է ունեցել[17]։

2019 թվականի մայիսի 10-ին «Ես հեռանում եմ Նյու Յորքից ընդմիշտ…» վերնագրով տեսահոլովակում Նեյսթեթը հայտարարել է, որ կհեռանա Նյու Յորքից և կտեղափոխվի Լոս Անջելես, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ[18]։

368[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 5-ին Քեյսին հայտարարել է նոր՝ 368, նախագծի մասին (անվանվել է իր ստուդիայի հասցեի պատվին, 368 Broadway, New York) ստեղծագործական տարածք հեղինակների համագործակցության համար։ Ապրիլի 12-ին Patreon-ի գլխավոր տնօրեն Ջեք Կոնտին հայտարարել է այս նախագծի շրջանակներում Նեյսթեթի հետ հնարավոր համագործակցության մասին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ինչպես տիտրում Նշումներ
Ռեժիսոր Պրոդյուսեր Հեղինակ Դերասան Դեր
2008 The Pleasure of Being Robbed Ոչ Գործադիր Ոչ Ոչ [19]
2009 Daddy Longlegs Ոչ Այո Ոչ Ոչ
2011 3x3 Այո Ոչ Ոչ Ոչ
2016 Nerve Ոչ Ոչ Ոչ Այո Ինքս ինձ [20]
2020 Ծրագիր«Ուժ» Ոչ Ոչ Ոչ Այո Մոտո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ինչպես տիտրում Նշումներ
Ռեժիսոր Պրոդյուսեր Հեղինակ Դերասան Դեր
2010 The Neistat Brothers Այո Այո Այո Այո [4]
2011 Alter Egos Ոչ Ոչ Այո Ոչ 1 эпизод

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակրգ Արդյունք Նշումներ
2010 Independent Spirit Awards John Cassavetes Award Հաղթանակ Թոմ Սքոթի հետ
2016 Shorty Awards YouTuber of the Year Հաղթանակ [21]
GQ Men of the Year New Media Star Հաղթանակ [22]
Streamy Awards Entertainer of the Year Առաջադրված
Best First-Person Series Հաղթանակ
Best Editing Հաղթանակ
2017 Streamy Awards Creator of the Year Առաջադրված
First Person Առաջադրված
Cinematography Հաղթանակ
Editing Առաջադրված
2018 Streamy Awards Creator of the Year Առաջադրված
First Person Առաջադրված
Cinematography Առաջադրված
Editing Առաջադրված
Podcast Առաջադրված Couples Therapy with Candice & Casey

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How To Pronounce Casey Neistat». SoundCloud. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  2. «CaseyNeistat». YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Beme». Beme.com. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  4. 4,0 4,1 Frankel, Daniel (2009 թ․ մարտի 18). «HBO nabs the Neistats». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Reddit (2015 թ․ նոյեմբերի 24), Casey Neistat’s Formative Moment, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին
  6. «The Neistat Brothers' Gales Ferry Roots». courant.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. «A CAMERA, MARKER, PAPER & SCISSORS = CASEY NEISTAT». AIGA/NY. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. MIshka M (2016 թ․ ապրիլի 25), The Neistat Brothers Episode 6, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին
  9. Casey Neistat (2015 թ․ փետրվարի 9). Draw My Life - Casey Neistat. YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Koster, Rick (2010 թ․ հունիսի 4). «The Neistat brothers' handmade films make the big time». The Day. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  11. «Mother of Owen Neistat». The Neistat Brothers S01E07. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  12. My Girlfriend Candice - YouTube
  13. Arter, Neesha (2016 թ․ հունվարի 15). «Meet the Power Couple You Want at Your Next Dinner Party». Observer (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Casey Neistat on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  15. CaseyNeistat (2013 թ․ ապրիլի 1), The Mercedes CLA Project Part 1 of 4, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
  16. CaseyNeistat (2010 թ․ փետրվարի 19), My Old Car, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
  17. «we had a baby» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «i'M Leaving NYC forever.» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. Nelson, Rob (2008 թ․ հունիսի 2). «Review: 'The Pleasure of Being Robbed'». Variety. Variety Media, LLC. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  20. Tolentio, Jia (2016 թ․ հուլիսի 30). «The Eerie, Mundane Thrill of Being Watched on the Internet». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  21. «Shorty Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. «All the winners at GQ Man of the Year 2016». GQ. 2016 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյսի Նեյսթեթ» հոդվածին։