Քեյլի Մաքքիոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյլի Մաքքիոուն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 2001(2001-07-12)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Redcliffe[1]

Քեյլի Մաքքիոուն (անգլ.՝ Kaylee Rochelle McKeown, հուլիսի 12, 2001(2001-07-12)[1], Redcliffe[1]), ավստրալիացի լողորդ, քառակի օլիմպիական չեմպիոն, 2017 և 2019 թվականների աշխարհի առաջնությունների մեդալակիր, 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդապեշտում անցկացված 2017 թվականի աշխարհի առաջնությունում կոմպլեքս լողով խառը էստաֆետում նվաճել է իր առաջին լուրջ մրցանակը` արծաթե մեդալ[2][3]:

Բուենոս Այրեսում կայացած երիտասարդական օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է չեմպիոն 50 մ մրցատարածությունում, ինչպես նաև արժանացել է տարբեր անվանակարգերի ևս երեք մրցանակների։

Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ, անհատական մրցումներում՝ արծաթե մեդալ 200 մետր մրցատարածությունում՝ զիջելով ամերիկացի մարզիկ Ռիգան Սմիթին 2,57 վայրկյանով[4]։ Կանանց 4×100 համակցված փոխանցումավազքում նույնպես ստացել է արծաթե մեդալ[5]։

2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում արժանացել է երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալների[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Olympedia — 2006.
  2. «Heats results». FINA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  3. «2017 World Aquatics Championships > Search via Athletes». Budapest 2017. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Смит победила на дистанции 200 м на спине на ЧМ» (ռուսերեն). Спорт РИА Новости. 20190727T1523+0300Z. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Американские пловчихи с мировым рекордом выиграли комбинированную эстафету 4×100 м на ЧМ». ТАСС. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  6. «Kaylee McKeown secures another gold for Australia as Olympic swimming tally rises». the Guardian (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  7. «Swimming - Final Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյլի Մաքքիոուն» հոդվածին։