Քեյթ Ֆոցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ֆոցո
Քաղաքացիություն Կամերուն
Մասնագիտությունգործարար

Քեյթ Ֆոցո, կամերունցի գործարար կին։ Ֆորբս (Forbes) ամսագրի հաղորդած տվյալների համաձայն՝ նա ամենահարուստ կինն է Կամերունում և XX դարի ամենահարուստ անձը աֆրիկյան Ֆրանկոֆոնիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոցոն ավելի քան 20 տարի զբաղվել է կակաոյի հատիկի արտադրությամբ և կոչվել է այդ բնագավառի երկաթե լեդի[1][2]։ Նա ամուսնացել է կամերունցի գործարար Անդրե Ֆոցոյի հետ, ով հիմնադրել է TAF ներդրումային ընկերությունը և գլխավորել Կամերունի գործատու ընկերությունը[1]։ Նրա ամուսինը մահացել է 2016 թվականի օգոստոսի 2-ին[1]։ Ֆոցոն եղել է հիմնադիրը և տնօրենը Telcar Cocoa ընկերության և հատիկ կակաոյի խոշոր արտահանողը Կամերունում, որի շնորհիվ երկիրն ունեցել է կակաոյի 30% արտահանություն։ 2015-2016 թվականներին արտահանվել է շուրջ 48000 տոննա կակաո։ Telcar-ը սերտ համագործակցությամբ աշխատել է ամերիկյան գյուղատնտեսական առևտրի Cargill ընկերության հետ։

Քեյթը Կամերունի նախագահ Պաուլ Բիյայի կողմից նշանակվել է Կրիբիի նավահանգստի վարչական խորհրդի ներկայացուցիչ։ Գործարար կինը եղել է նաև Կամերունի էկոբանկի բաժնետեր և ղեկավարել է ներդրումները և ամուսնուց ժառանգություն մնացած կապիտալը[2]։ Ֆոցոն ղեկավարում է նաև "Kargill Cocoa Promise"-ի նախաձեռնությունը գյուղատնտեսական աշխատողների վերապատրաստման աշխատանքը Կամերունում բարելավելու համար, որի արդյունքում կակաոյի բնագավառի 21000 աշխատողներ 2011 և 2015 թվականներին վերապատրաստվում են[1]։ Ըստ Ֆորբես ամսագրի՝ Ֆոցոն Կամերունի ամենահարուստ կինն է[1][3]։ Ֆորբես ամսագրի տվյալներով՝ Ֆոցոն իր ունեցած 252 միլիոն դոլար հարստությամբ աֆրիկյան Ֆրանկֆոնիայի պատմության մեջ 20-րդ մարդն է Կամերունում և առաջին կինն է աֆրիկյան Ֆրանկոֆոնիայի 30 լավագույնների մեջ։ Ըստ ֆրանսիական ամսագրի հաղորդած տվյալների՝ նա տեղ է զբաղեցնում Կամերունի առավել ազդեցիկ մարդկանց տասնյակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Kate Fotso, the "iron lady" in the cocoa sector in Cameroon, is the richest woman in the country according to Forbes - Business in Cameroon». Business in Cameroon (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Kate Fotso : La Dame de fer du secteur cacao». Africa Post (ֆրանսերեն). 2017 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Atangana, Adeline (2016 թ․ դեկտեմբերի 4). «Cameroon-Info.Net:: Cameroun: Kate Kanyi Tometi, veuve d'André Fotso, ex président du Gicam, est la femme la plus riche du Cameroun, selon Forbes Afrique». Cameroon Info (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.