Jump to content

Քեյթ Միլլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Միլլեթ
անգլ.՝ Kate Millett
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1934(1934-09-14)[1][2][3][…]
ԾննդավայրՍեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[4][5][1][…] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍենտ Հիլդա քոլեջ (Օքսֆորդ), Կոլումբիայի համալսարան, Մինեսոտայի համալսարան և Cretin-Derham Hall High School?
ԵրկերՍեռի քաղաքականություն և The Politics of Cruelty: An Essay on the Literature of Political Imprisonment?
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, քանդակագործ, ֆեմինիստ, լուսանկարիչ, նկարչուհի, հասարակական գործիչ, արվեստագետ, մանկավարժ և feminist theorist
ԱշխատավայրԴյուքի համալսարան, Վասադա համալսարան, Բրին Մոր քոլեջ, Բերնարդ քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Հյուսիսային Կարոլինայի համալսարան
ԱմուսինFumio Yoshimura?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿապպա Ալֆա Թետա, Congress of Racial Equality?, National Organization for Women?, New York Radical Women? և Phi Beta Kappa
Ստորագրություն
Изображение автографа
 Kate Millett Վիքիպահեստում

Քեթրին Մյուրրեյ Միլլեթ (անգլ.՝ Katherine Murray Millett, սեպտեմբերի 14, 1934(1934-09-14)[1][2][3][…], Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[4][5][1][…], Փարիզի 6-րդ շրջան, Ֆրանսիա), ամերիկուհի գրող, ֆեմինիստ, հասարակական գործիչ, մանկավարժ, նկարչուհի և ակտիվիստ։ Առավել հայտնի է իր «Սեռի քաղաքականություն» գրքով[7]։ Եղել է Ֆեմինիզմի երկրորդ ալիք ֆեմինիստական շարժման գլխավոր գործիչներից[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մյուրրեյ Միլլեթը ծնվել է 1934 թվականին Սեյնթ Փոլում։ Քեյթի հուշերում մնացել էր ալկոհոլամոլ հայրը, որը հաճախ էր ծեծում նրան։ Հետագայում հայրը լքել է ընտանիքը, որից հետո նրանք ապրել են աղքատության մեջ[9][10]։ Քեթրինի մայրն ուսուցիչ էր[11]։ 1956 թվականին Միլլեթը Մինեսոտայի համալսարանում ստացել է անգլերեն գրականության բակալավրի կոչում[7]։ 1958 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի «Սուրբ Հիլդայի» կրոնական քոլեջի մագիստրատուրան։

Օլիվեր Ռիդի հետ, 1991

1961 թվականին Միլլեթը մեկնել է Ճապոնիա, որտեղ Վասեդայի համալսարանում սովորել է անգլերեն և քանդակագործություն։ Ճապոնիայում ծանոթացել է քանդակագործ Ֆումիո Յոշիմուրայի հետ և 1963 թվականին նրանք միասին մեկնել են ԱՄՆ, որտեղ էլ 1965 թվականին ամուսնացել։ 1964 թվականին Միլլեթն անգլերեն և փիլիսոփայություն է դասավանդել Բարնարդի քոլեջում[7]։ Նա աջակցել է ֆեմինիստական և պացիֆիստական գաղափարախոսություններին։ Սահմանված ակտիվիստական գործունեության համար 1968 թվականին հեռացվել է աշխատանքից։ 1970 թվականին Կոլումբիայի համալսարանից ստտացել է պատվավոր դոկտորի կոչում։ Նույն թվականին նրա դոկտորական թեզի հիման վրա լույս է տեսել «Սեռական քաղաքականություն» գիրքը[12][13], որը ճանաչվել է որպես ֆեմինիստական գրականության դասական և հիմնական ֆեմինիստական աշխատություններից մեկը։ Գրքում հեղինակը քննադատում է ուժի և հայրիշխանության դերը սեռական հարաբերություններում։ Գիրքը մեծ հաջողություն ունեցավ ընթերցողի կողմից, սակայն զայրույթ առաջացրեց բազմաթիվ տղամարդկանց մոտ[14]։ Քեյթի լուսանկարը հայտնվել է Թայմ ամերիկյան շաբաթաթերթի շապիկին։ «Սեռական քաղաքականություն» գրքի շնորհիվ Քեյթը դարձավ Ֆեմինիզմի երկրորդ ալիք ֆեմինիստական շարժման գաղափարախոս ու առաջատար ակտիվիստ։ 1970 թվականին Նյու Յորք Թայմս ամերիկյան օրաթերթում լույս տեսավ Մարչիա Սելիգսոնի գրախոսականը, որտեղ նա գրքին անվանեց «Կանանց ազատագրում»[15]։

Միլլեթը նաև նկարիչ էր, 1963 թվականից սկսած նրա աշխատանքները ցուցադրվել են Տոկիոյի և Նյու Յորքի տարբեր ցուցահանդեսներում։ 1971 թվականին դարձել է Բրին-Մար քոլեջի պրոֆեսոր։ 1977 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը[7]։

Քեյթ գրքեր է գրել ամերիկուհի տասնվեցամյա Սիլվիա Լայկենսի սպանության և Իրանում Ռուհոլլահ Խոմեյնիի կառավարման մասին։ 1979 թվականին Միլլեթը կանադացի լրագրող Սոֆի Քեյրի հետ մեկնել է Թեհրան՝ մասնակցելու մարտի 8-ին անցկացվող ցույցին, որն ուղղված էր կանանց իրավունքների սահմանափակումներին։ Ցուցարարներից շատերը ծեծի են ենթարկվել և հարձակման ենթարկվել թթվով։ Քեյթին և Սոֆիին ինքնաթիռով Իրանից տարել են Փարիզ։

Միլլեթը դեմ էր հոգեբուժության ոլորտում տեղի ունեցող բռնություններին։ Նա երկու անգամ հարկադիր հոսպիլատացման է ենթարկվել հոգեբուժարանում։ Նա հերքել է շիզոֆրենիա և երկբևեռ աֆեկտիվ խանգարում տեսակի հիվանդությունների առկայություն, նշելով որ դրանք դրոշմ են այն մարդկանց համար, որոնք հասարակության մեջ անընդունելի վարք են ցուցաբերում[16]։ 1985 թվականին Քեյթ Միլլեթն ու Ֆումիո Յոշիմուրան ամուսնալուծվեցին։ Հետագայում Քեյթը միասեռ ամուսնական հարաբերության մեջ է եղել Սոֆի Քեյրի հետ։

2001 թվականին Քեյթը գիրք է հրատարակել իր մոր մասին՝ Mother Millett[17]։ Գրքում պատմում է մոր հետ տեղի ունեցած առողջության խնդիրների մասին, որը հետագայում տեղափոխվել է ծերանոց[18]։

«Հետաքրքիր է, որ շատ կանայք չեն ճանաչում իրենց որպես խտրականության դրսևորում, ոչ մի լավ ապացույց չի կարող հայտնաբերվել դրանց կոնցենտրացիայի ամբողջության մեջ»
- Քեյթ Միլլեթ

Քեյթ Միլլեթը մահացել է Փարիզում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ սրտի կաթվածից՝ իր 83-ամյակից 8 օր առաջ։ Նրա ամուսինը՝ Սոֆի Քեյրին Քեյթի մահվան պահին եղել է նրա կողքին[19]։

  • Արիության մրցանակ, արվեստի ոլորտ (2012)
  • Ընդգրկվել է Կանանց փառքի ազգային սրահում (2013)ref name=Induction>«Induction Weekend 2013». National Women's Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.</ref>

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Millett, Kate. Sexual Politics. — Garden City, New York: Doubleday, 1970.
  • Millett, Kate. The Prostitution papers: A Candid Dialogue (англ.). — Falmouth: Paladin, 1971.
  • Millett, Kate. Flying. — New York: Alfred A. Knopf (англ.)русск., 1974. — ISBN 978-0-394-48985-8.
  • Millett, Kate. Sita. — London: Virago, 1976. — ISBN 9780860680246.
  • Millett, Kate. The Basement: Meditations on a Human Sacrifice (англ.). — New York: Simon & Schuster, 1979. — ISBN 978-0-671-24763-8.
  • Millett, Kate. Going to Iran. — New York: Coward, McCann & Geoghegan (англ.)русск., 1981. — ISBN 978-0-698-11095-3.
  • Millett, Kate. The Loony-Bin Trip. — New York: Simon & Schuster, 1990. — ISBN 978-0-671-74028-3.
  • Millett, Kate. The Politics of Cruelty: An Essay on the Literature of Political Imprisonment (англ.). — New York, London: Norton, 1993. — ISBN 978-0-393-03575-9.
  • Millett, Kate. AD, a Memoir. — W.W. Norton (англ.)русск., 1995. — Т. 4. — С. 101—106. — ISBN 978-0-393-03524-7. — doi:10.1300/J155v04n04_10.
  • Millett, Kate. Mother Millett. — London: Verso, 2001. — ISBN 978-1-85984-607-0.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. https://www.womenofthehall.org/inductee/kate-millett/
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kate Millett(անգլ.) // Энциклопедия Британника.
  8. Kate Millett
  9. Rosalind Rosenberg Changing the Subject: How the Women of Columbia Shaped the Way We Think About Sex and Politics. — New York: Columbia University Press, 2013. — С. 224. — ISBN 978-0-231-50114-9
  10. Neil A. Hamilton American Social Leaders and Activists. — New York: Infobase Publishing, 2002. — С. 267. — ISBN 978-1-4381-0808-7
  11. Frank N. Magill The 20th Century Go-N: Dictionary of World Biography. — London: Routledge, 2014. — С. 2536—2537. — ISBN 978-1-317-74060-5
  12. Clough, Patricia Ticineto The Hybrid Criticism of Patriarchy: Rereading Kate Millett’s Sexual Politics(անգլ.) // The Sociological Quarterly. — 1994. — Т. 35. — № 3. — С. 473. — doi:10.1111/j.1533-8525.1994.tb01740.x
  13. P. Sehgal, N. Genzlingersept (2017 թ․ սեպտեմբերի 6). «Kate Millett, Ground-Breaking Feminist Writer, Is Dead at 82» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  14. Willson, Norma Majority Report: A Liberated Glossary: Guide to Feminist Writings(անգլ.) // The English Journal. — 1974. — Т. 63. — № 6. — С. 15.
  15. Seligson, Marcia. «De Beauvoir Lessing - Now, Kate Millett». The New York Times. The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  16. Edward Iwata In a Mind Field: Kate Millett attacks psychiatry in 'The Loony-Bin Trip'(անգլ.) // LA Times : newspaper. — 1990.
  17. «Feminist Icon and Author Kate Millett Dies». Advocate. 2017 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «Mother Courage.(Review) - The Nation | HighBeam Research». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  19. Sehgal, Parul; Genzlinger, Neil (2017 թ․ սեպտեմբերի 6). «Kate Millett, Ground-Breaking Feminist Writer, Is Dead at 82». The New York Times.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Միլլեթ» հոդվածին։