Քեյթ Մաքկիննոն
Քեյթ Մաքկիննոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1984[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Sea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և North Shore High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կատակերգու, ձայնային դերասանուհի և քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Քեթրին (Քեյթ) Մաքկիննոն Բերտոլդ (անգլ.՝ Kathryn "Kate" McKinnon Berthold հունվարի 6, 1984[1][2], Sea Cliff, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկյան դերասանուհի և կատակերգու։ Կարիերայի սկզբնական շրջանում նա Big Gay Sketch Show (2006-2010) սքեթչ-շուի դերասանական կազմի կանոնավոր անդամ էր, մասնակցում էր նաև այլ կատակերգական ծրագրերի։ 2012 թվականին Մաքկիննոնն որպես կանացի դերերի կատարող միացել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուին․ արդյունքում քննադատների կարծիքով նա Թինա Ֆեյի, Էմի Փոլերի և Քրիսթեն Ուիգի հաջորդն է։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքկիննոնը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» պատմության մեջ է մտել՝ կանոնավոր դերասանական կազմում առաջին բացահայտ լեսբուհիին դառնալով։ 2014 թվականին ելույթը շոում նրան բերել է անվանակարգ «Էմմի» մրցանակաբաշխությունում՝«Կատակերգական հեռուստերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում։ 2016 թվականին Մաքկիննոնը շահել է մրցանակ։
2015 թվականի հունվարին Մաքկիննոնը ռեժիսոր Փոլ Ֆիգանի «Ուրվականների որսորդները» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև Մելիսա Մաքքարթին, Քրիստեն Ուիգը և Լեսլի Ջոնսը, ստացել է կենտրոնական դերերից մեկը։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2016 թվականի հուլիսի 22-ին։
2016 թվականի երկրորդ կեսին լայն ճանաչում է ստացել՝ Հիլարի Քլինթոնի դերը կատարելով «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում՝ նվիրված ԱՄՆ-ում նախընտրական բանավեճերին (դերասան Ալեք Բոլդուինի հետ, որը խաղում էր Դոնալդ Թրամփի դերը)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքկինոնը բացահայտ լեսբուհի է։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանուցումներ |
---|---|---|---|---|
2012 | Իմ ամենալավ օրը | My Best Day | Հիսեր | Ashland Independent Film Festival Award լավագույն դերասանական կազմի համար |
2014 | Կյանքի ընկերներ | Life Partners | Թրեյսի | |
2015 | Քույրեր | Sisters | ||
2016 | Angry Birds (մուլտֆիլմ) | The Angry Birds Movie | Ստելլա | հնչյունավորում |
Փնտրելով Դորիին | Finding Dory | Ինես | հնչյունավորում | |
Ուրվականների որսորդներ | Ghostbusters | Ջիլիան Հոլցման | ||
Ոգեշնչողները | Masterminds | Ջանդիս | ||
Ամանորյա կորպորատիվ | Office Christmas Party | Մերի | ||
2017 | Ծանր գիշեր | Rough Night | Փիփա | |
Քոլեջի ընկերներ | Friends from College | Շոնա | ||
2019 | Երեկ | Yesterday | Դեբրա Համեր | |
Սկանդալ | Bombshell | Ջես Քար |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ