Քեյթի Զելեմ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1996[1] (29 տարեկան) | ||
| Ծննդավայր | Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 163 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Քեյթի Լի Զելեմ (անգլ.՝ Katie Leigh Zelem, հունվարի 20, 1996[1], Օլդեմ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի, ամերիկյան «Էյնջել Սիթի» ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլդեմի բնիկ Քեյթին սկսել է ֆուտբոլ խաղալ 6 տարեկանում։ Նրա հայրը՝ Ալան Զելեմը, «Մաքլսֆիլդ Թաուն» ակումբի դարպասապահ էր։ 8 տարեկանում Քեյթին սկսել է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ակադեմիայում։ Էմմա Ֆլետչերը, ով նրան մարզել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայում, 2012 թվականին բարձր է գնահատել Քեյթիի ներուժը[2]։
Լիվերպուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մանչեսթեր Յունայթեդի» կանանց համար պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմ չունենալու պատճառով 2013 թվականին Քեյթին հեռացավ «Յունայթեդից»՝ պայմանագիր կնքելով «Լիվերպուլի» հետ։ «Լիվերպուլի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի հունիսի 29-ին՝ վերականգնվելով անրակի կոտրվածքից[3]։ Մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հուլիսի 6-ին, առաջին անգամ գոլ է խփել «կարմիրների» կազմում «Դուրհեմի» դեմ լիգայի գավաթի խաղում՝ մրցակցի դարպասի ցանց ուղարկելով երկու գնդակ[4]։ 2014 թվականին օգնել է թիմին հաղթել Կանանց սուպերլիգայում՝ Անգլիայի կանանց առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ 2015 թվականի նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ[5]։
Յուվենտուս
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսին Քեյթի Զելեմը տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»[6]։ «Յուվենտուսի» կանանց թիմը կազմավորվել է մեկ ամիս առաջ՝ 2017 թվականի հուլիսին[7]։ Նույն թվականի սեպտեմբերի 30-ին նորամուտը նշեց թիմում՝ փոխարինման դուրս գալով «Ատալանտայի» դեմ խաղում[8]։ Հոկտեմբերի 28-ին իր առաջին գոլը խփեց «Յուվենտուսի» կազմում «Էմպոլիի» դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 28-ին իր առաջին գոլը խփեց «Յուվենտուսի» կազմում «Էմպոլիի» դեմ խաղում[10]։
Մանչեսթեր Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի խաղացող պրոֆեսիոնալ ֆուտբոլում թիմի առաջին մրցաշրջանից առաջ։ Նա դարձել է այն յոթ ֆուտբոլիստուհիներից մեկը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական ակադեմիայում և վերադարձել է այնտեղ արդեն որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[11]։ Սեպտեմբերի 9-ին խփել է իր առաջին գոլը «Յունայթեդի» կազմում 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնշիփի խաղում «Աստոն Վիլլայի» կանանց թիմի դեմ խաղում[12]։ 2019 թվականի մարտին Քեյթին ճանաչվեց Կանանց սուպերլիգայի ամսվա խաղացող[13]։ Մրցաշրջանի ավարտին Զելեմը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց ակումբի տարվա խաղացող[14]։ Այսպիսով, նա դարձավ առաջին խաղացողը, ով նվաճեց այս մրցանակը։
2019 թվականի օգոստոսին Ալեքս Գրինվուդի հեռանալուց հետո Զելեմը նշանակվել է ակումբի ավագ 2019-20 մրցաշրջանից առաջ։ Զելեմը իր առաջին գոլը խփեց մրցաշրջանում՝ իրացնելով 11 մետրանոցը Սուպերլիգայի խաղում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 28-ին 2:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»[15]։
2024 թվականի փետրվարի 17-ին Քեյթը իր 150-րդ հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ խաղալով ԱՊԼ-ի «Արսենալի» դեմ խաղում։
2024 թվականի հունիսի 27-ին հայտարարվեց, որ Զելեմը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»[16]։
«Էյնջել Սիթի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի օգոստոսի 12-ին «Էյնջել Սիթին» հայտարարել է Զելեմի հետ մինչև 2026 թվականի ավարտը պայմանագիր կնքելու մասին[17][18]։ Նա իր նորամուտը նշեց NJFL-ում օգոստոսի 24-ին «Սան Դիեգո Ուեյվի» դեմ արտագնա հաղթական խաղում (2:1)[19]։
Կարիերան ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին առաջին անգամ խաղացել է Անգլիայի (մինչև 15 տարեկանների) հավաքականում Նիդեռլանդների դեմ խաղում։ Հետագայում խաղացել է Անգլիայի մինչև 17, մինչև 19, մինչև 20 և մինչև 23 տարեկանների կանանց հավաքականներում։ 2014 թվականին Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում խաղացել է Կանադայում կայացած աշխարհի առաջնությունում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լիվերպուլ»
- Կանանց սուպերլիգայի չեմպիոն՝ 2014
«Յուվենտուս»
- Կանանց A Սերիայի չեմպիոն՝ 2017/18
«Մանչեսթեր Յունայթեդ»
- Անգլիայի գավաթակիր՝ 2023/24
Անձնական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լիվերպուլի» կանանց թիմի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ Katie Zelem - Season Review 2011/12 ՅուԹյուբում
- ↑ «Liverpool Ladies 0-1 Arsenal Ladies» (անգլերեն). LiverpoolFC.com. 2014 թ․ հունիսի 29.(չաշխատող հղում)
- ↑ «Durham Women FC 1 - 7 Liverpool Ladies» (անգլերեն). LiverpoolFC.com. 2014 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Liverpool Ladies trio pen new contracts» (անգլերեն). LiverpoolFC.com. 2015 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Katie Zelem: Liverpool Ladies midfielder joins Juventus Women» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Katie Zelem: 'My agent said Juventus are interested. I just thought: Wow'» (անգլերեն). The Guardian. 2017 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Atalanta vs. Juventus» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Empoli vs. Juventus» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Ingvild Isaksen, Katie Rood and Katie Zelem depart Juventus Women as champions» (անգլերեն). Juventus.com. 2018 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Manchester United include England stars in unveiled women's squad» (անգլերեն). The Guardian. 2018 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Match report Aston Villa v United Women on 9 September 2018» (անգլերեն). ManUtd.com. 2018 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Zelem wins march player of the month award». manutd.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10.
- ↑ «Zelem is united women's player of the year». manutd.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 10.
- ↑ «Manchester United women 2 Liverpool 0». mautd.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Zelem leaves united women». manutd.com (անգլերեն). 2024 թ․ հունիսի 27.
- ↑ «Angel City Signs England WNT Midfielder Katie Zelem». Angel City FC. 2024 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Angel City sign England's Zelem after Man Utd exit». BBC Sport. 2024 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Angel City 2-1 San Diego (Aug 24, 2024) Lineups». ESPN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте «Манчестер Юнайтед»(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթի Զելեմ» հոդվածին։ |
| ||||||||||
- Հունվարի 20 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2000 ծնունդներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի կին ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլիստուհիներ