Քելլի Սիլդարու
| Քելլի Սիլդարու | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | էստ․՝ Kelly Sildaru |
| Մասնագիտացում | freestyle skier |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 2002[1] (23 տարեկան) |
| Ծննդավայր | Տալլին, Էստոնիա[1] |
| Հասակ՝ | 165 սանտիմետր[1] |


Քելի Սիլդարու ( էստ․՝ Kelly Sildaru. փետրվարի 17, 2002[1], Տալլին, Էստոնիա[1]), էստոնացի դահուկապարուհի, որ մասնագիտացել է հալֆփայփ, սլոուփսթայլ, բիգ էյր և սուպերփայփ մարզաձևերում: 2019 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի հալֆփայփում: 4 անգամ դարձել է էքստրեմալ խաղերի՝ X-games-ի հաղթող սլոուփսթայլում։ 2020 թվականի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնուհին էր սլոուփսթայլում: Այդ նույն մրցաձևում դարձել է 2022 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարին Քելլին նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը պատանիների ձմեռային համաշխարհային էքստրեմալ խաղերում, սլոուփսթայլ մրցաձևում[2]:
Նա ընդգրկվեց 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվող Էստոնիայի հավաքականի կազմում, սակայն ծնկի վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել այդ կարևոր մարզական ստուգատեսը[3]:
2019 թվականին մասնակցելով դահուկապարի և սնոուբորդի աշխարհի առաջնությանը՝ Սիլդարուն նվաճեց իր առաջին ոսկե մեդալը հալֆփայփ մրցաձևում[4]: Տարվա արդյունքներով նա ճանաչվեց Էստոնիայի 2019 թվականի լավագույն մարզուհի[5]։
2020 թվականի հունվարի 18-ին Լոզանում կայացած ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում նա առաջին տեղը գրավեց սլոուփսթայլում՝ վաստակելով 93,75 միավոր[6][7]։ Նույն տարում ձմեռային համաշխարհային էքստրեմալ խաղերում մեկական ոսկե մեդալ նվաճեց սուպերփայփ և սլոուփսթայլ մարզաձեւերում[8][9]։
2022 թվականին ձմեռային համաշխարհային էքստրեմալ խաղերում նա ոսկե մեդալ նվաճեց սուպերփայփ մրցաձևում[10]։
Օլիմպիական խաղեր 2022
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերի բացման ու փակման հանդիսավոր արարողություններին Սիլդարուն մասնակցեց Էստոնիայի հավաքականի դրոշակակրի կարգավիճակով[11][12][13]. դա մեծ պատիվ էր պատանի մարզուհու համար։
Քելլին չկարողացավ դուրս գալ բիգ էյրի մրցումների եզրափակիչ. որակավորման փուլում 125,50 միավորով զբաղեցրեց տասնյոթերորդ տեղը[14]։
Փետրվարի 15-ին նա բրոնզե մեդալ նվաճեց սլոուփսթայլում՝ վաստակելով 82,06 միավոր[15][16][17]։
Փետրվարի 18-ին չորրորդ տեղն զբաղեցրեց հաֆփայփի եզրափակիչում՝ վաստակելով 87 միավոր[18]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Գրաված տեղը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Հաղթողը |
|---|---|---|---|---|
| 03 ! | 15 փետրվարի 2022 թ | սլոութսթայլ | — |
| Գրաված տեղը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Հաղթողը |
|---|---|---|---|---|
| 18 հունվարի, 2020 թ | սլոութսթայլ | — |
Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Գրաված տեղը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Հաղթողը |
|---|---|---|---|---|
| 9 փետրվարի, 2019 թ | հաֆփայփ | — |
Ձմեռային էքստրեմալ խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 9 մեդալ - (6 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե)
| Տարին | ||||
| Տարիքը | սլոութսթայլ | սուպերփայփ | բիգ էյր | |
| 2016 | 13 | ոսկի | — | — |
| 2017 | 14 | ոսկի | — | արծաթ |
| 2018 | 15 | Բաց է թողել վնասվածքի պատճառով: | ||
| 2019 | 16 | ոսկի | արծաթ | բրոնզ |
| 2020 | 17 | ոսկի | ոսկի | — |
| 2022 | 19 | — | ոսկի | — |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնիայի լավագույն երիտասարդ մարզիկ (5). 2016[19], 2017, 2018[20], 2019[21], 2020[22]
- Էստոնիայի տարվա լավագույն մարզուհի (2). 2019[21], 2022[23]
- ԱՄՆ սպորտի ակադեմիայի վարկածով տարվա լավագույն մարզիկ (1). 2019[24]
Պետական պարգև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տինիս Սիլդարուն Քելի Սիլդարուի հայրն ու մարզիչն է[26]
- Հենրի Սիլդարուն՝ եղբայրը, ազատ ոճի դահուկորդ, Էստոնիայի 2019 թվականի չեմպիոն սլոուփսթայլում[27][28]
Սպորտից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մայիսի 20-ին հարապարակվեց, որ Քելլի Սիլդարուն դարձել է առաջին էստոնուհին, ում տեսքով Բարբի տիկնիկ է պատրաստվել Dream Gap-ի շրջանակներում[29][30]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
- ↑ «ВИДЕО: Келли Сильдару завоевала золотую медаль на Всемирных экстремальных играх в США». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Сильдару: я еще очень молода, у меня много Олимпиад впереди». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Келли Сильдару стала чемпионкой мира в хафпайпе». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «ФОТО: Келли Сильдару и Магнус Кирт - лучшие спортсмены Эстонии 2019 года!». delfi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Келли Сильдару выиграла золото юношеских Олимпийских игр!». delfi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Келли Сильдару выиграла золото на юношеских Олимпийских играх». postimees. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Келли Сильдару выиграла золото в хафпайпе на X-Games в Аспене». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Эстонка Келли Сильдару завоевала золото в слоупстайле на X-Games». delfi. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Women's Ski SuperPipe 2022» (անգլերեն). xgames.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Флаг Эстонии на Олимпиаде в Пекине будут нести Мартин Химма и Келли Сильдару». postimees. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «На открытии Олимпиады флаг Эстонии понесут Келли Сильдару и Мартин Химма». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Kelly Sildaru kannab Eesti lippu ka Pekingi olümpia lõputseremoonial» (էստոներեն). sport.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Келли Сильдару заняла на Олимпиаде 17-е место в биг-эйре». rus.err.ee. 2022 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Келли Сильдару выиграла олимпийскую бронзу в слоупстайле». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Келли Сильдару принесла Эстонии бронзовую медаль Олимпиады». delfi. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Келли Силдару выиграла олимпийскую бронзу». postimees. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Келли Сильдару осталась без олимпийской медали в соревнованиях по хафпайпу». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Галерея: в Эстонии выбрали лучших спортсменов 2016 года». postimees. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Лучшими спортсменами Эстонии стали Саскиа Алусалу и Магнус Кирт». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 21,0 21,1 «Лучшими спортсменами Эстонии стали Магнус Кирт и Келли Сильдару». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Лучшими спортсменами Эстонии стали Отт Тянак и Мартин Ярвеоя, лучшим тренером – Анна Леванди». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Лучшими спортсменами Эстонии в 2022 году стали Келли Сильдару и Янек Ыйглане». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Келли Сильдару стала лучшей спортсменкой года по версии Академии спорта США». err.ee. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «148 INIMEST ⟩ Nemad saavad tänavu president Alar Kariselt teenetemärgi» (էստոներեն). postimees. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Келли Сильдару отказалась от приглашения на президентский прием». delfi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «12-летний школьник выиграл чемпионат Эстонии среди взрослых». delfi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Концерн Eesti Meedia станет спонсором Келли Сильдару и Союза лыжного спорта Эстонии». postimees. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «ФОТО: производитель Barbie представил куклу, моделью для которой стала Келли Сильдару». rus.err.ee. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Келли Сильдару стала первой эстонской моделью для куклы Барби». rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Սիլդարու» հոդվածին։ |
| ||||||||||