Քելլի Պիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Պիկե
պորտ.՝ Kelly Piquet
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՀոմբուրգ, Սաարլանդ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՄերիմաունթ Մանհեթեն քոլեջ[3][4]
Մասնագիտությունսյունակագիր, բլոգեր, իմիջմեյքեր, բարձրաշխարհիկ հեղինակություն և մոդել
Ծնողներհայր՝ Նելսոն Պիկե[5]
 Kelly Piquet Վիքիպահեստում
Քելլի Թամսմա Պիկե Սոուտո Մայոր (Kelly Tamsma Piquet Souto Maior, դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1], Հոմբուրգ, Սաարլանդ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2])[6][7], բրազիլացի մոդել, սյունակագիր, բլոգեր և հասարակական հարաբերությունների մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Սաարլանդ երկրամասի Հոմբուրգ քաղաքում։ Բրազիլացի ավտոմրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունների եռակի չեմպիոն Նելսոն Պիկեի և հոլանդացի մոդել Սիլվիա Թամսմայի դուստրն է[8]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայի հարավում։ 12 տարեկանում մեկնել է Բրազիլիա, որտեղ ապրել է մինչև 15 տարին լրանալը։ Այնուհետև վերադարձել է Ֆրանսիա, որտեղից մեկ տարի անց մեկնել է Անգլիա՝ ուսանելու։ 17 տարեկանում դարձյալ հայտնվել է Բրազիլիայում՝ ավագ դպրոցի ավարտական դասարանում սովորելու համար[9]։ Դրանից հետո հաճախել է Նյու Յորքի Մերիմաունթ Մանհեթեն քոլեջի միջազգային հարաբերությունների բաժանմունքի դասերին՝ հիմնականում մասնագիտանալով քաղաքագիտության ու տնտեսագիտության մեջ[9][10]։ Քոլեջում ուսանելիս առաջին քայլերն է կատարել նորաձևության բնագավառում, հետագայում գործակցել Vogue Latinoamerica-ին, Bergdorf Goodman-ին, KCD PR գործակալությանը, միաժամանակ աշխատել որպես Marie Claire ամսագրի սյունակագիր[9][11][12]։

Որպես մոդել՝ Պիկեն նկարահանվել է PatBO-ի[13] և Lucas Boccalão-ի համար[14], մասնակցել նորաձևության մի շարք ցուցադրությունների[15][16]։

2015 թվականի ապրիլին նրան է վստահվել Formula E-ի հանրային լուսաբանումն ապահովելու գործը[12][17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարից Պիկեն ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտել Ֆորմուլա 1-ի ռուս մրցարշավորդ Դանիիլ Կվյատի հետ[18], ումից 2019 թվականի հուլիսին մի դուստր է ունեցել[19][20]։ Այդ նույն տարվա դեկտեմբերին զույգը վերջ է տվել հարաբերվելուն[21]։ 2021 թվականի հունվարից Քելլին անթաքույց հարաբերություններ է սկսել հոլանդացի ավտոմրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենի հետ[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.piquetsports.com/biografia-nelson-piquet/
  2. 2,0 2,1 2,2 https://www.thesun.co.uk/sport/8530560/daniil-kvyat-girlfriend-kelly-piquet-children-f1-nelson-toro-rosso/
  3. https://revistamarieclaire.globo.com/Moda/O-mundo-de-Kelly/noticia/2014/07/muito-prazer-meu-nome-e-kelly-piquet.html(բրազիլական պորտուգալերեն)
  4. https://harpersbazaar.uol.com.br/moda/meu-estilo-kelly-piquet/(բրազիլական պորտուգալերեն)
  5. 5,0 5,1 https://motorsport.uol.com.br/f1/news/dia-dos-pais-filhos-descrevem-um-nelson-piquet-que-voce-nunca-viu/4510581/
  6. Suzanne Borgdorff (2021 թ․ դեկտեմբերի 12). «Emotionele Kelly Piquet huilt met haar Max mee na ongekend succes in Abu Dhabi». AD.nl (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Max Verstappen en Kelly Piquet: hoe ziet hun leven er samen uit?». GPFans.com (հոլանդերեն). 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  8. Bharat Aggarwal (2021 թ․ հունվարի 5). «Who is Max Verstappen's Girlfriend – Kelly Piquet?». Essentially Sports (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 Kelly Piquet (2014 թ․ հուլիսի 10). «Muito prazer, meu nome é Kelly Piquet» (պորտուգալերեն). Marie Claire. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  10. Marcus Chang (2013 թ․ մարտի 31). «O estilo globetrotter de Kelly Piquet». Harper's Bazaar (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  11. Nati Vozza (2012 թ․ մայիսի 14). «INSIDER: Kelly Piquet». Glam4You (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  12. 12,0 12,1 Ana Luiza Favato; Edson Caldeira (2016 թ․ մարտի 8). «Kelly Piquet larga a moda para trabalhar na Formula E». Metrópoles (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  13. Guta Raeder (2015 թ․ մարտի 11). «Kelly Piquet posa só de lingerie pela primeira vez» (պորտուգալերեն). Glamour. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  14. «Torcida com estilo: Lucas Boccalão veste Kelly Piquet para a copa» (պորտուգալերեն). Harper's Bazaar. 2014 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  15. Natália Lopes (2007 թ․ ապրիլի 27). «Kelly Piquet e Gabriela Constantino: elas arrasam na passarela de evento de moda em Brasília» (պորտուգալերեն). Brasília, DF: Caras. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  16. Carolina Bardawil (2002 թ․ մարտի 11). «O desfile das filhas do poder» (պորտուգալերեն). Brasília, DF. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  17. Gustavo Silva (2015 թ․ օգոստոսի 5). «"A Fórmula E é a Fórmula 1 de 30 anos atrás", afirma Kelly Piquet» (պորտուգալերեն). GQ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  18. «Piloto russo da F-1 assume namoro com filha de Nelson Piquet». UOL (պորտուգալերեն). 2017 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  19. «Kvyat podium came one day after birth of his first child». ESPN. 2019 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  20. Rafaela Amaral; Claudia Meireles (2019 թ․ հուլիսի 31). «Kelly Piquet dá à luz pequena Penelope, em Mônaco». Metrópoles (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  21. Stefano Ollanu (2020 թ․ մարտի 24). «Daniil Kvyat e Kelly Piquet si sono separati». Formula Passion (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  22. Bethânia Nunes; Marina Ferreira (2021 թ․ հունվարի 1). «Modelo Kelly Piquet assume romance com piloto da Fórmula 1 Max Verstappen». Metrópoles (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Պիկե» հոդվածին։