Քեթրին Հարդվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթրին Հարդվիկ
Catherine Hardwicke & Madison (cropped).JPG
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 21, 1955(1955-10-21)[1] (66 տարեկան)
Ծննդավայր՝Cameron, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, ճարտարապետ, նկարիչ-բեմադրող և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0362566
catherinehardwicke.com

Քեթրին Հարդվիկ (անգլ.՝ Catherine Hardwicke, հոկտեմբերի 21, 1955(1955-10-21)[1], Cameron, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա ստեղծագործությունների թվում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տասներեք» անկախ դրաման, որի սցենարը նա գրել է Նիկի Ռիդի հետ համատեղ[2]․ բիբլիական «Աստվածային ծնունդ» թեմայով ֆիլմ և վամպիրի «Մթնշաղ» սագայի առաջին մասի էկրանավորումը։ Կինովարձույթում առաջին հանգստյան օրերին «Մթնշաղ» ֆիլմի դրամահավաքն ամենամեծն է կին ռեժիսորների ֆիլմերում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Հարդվիկը ծնվել է Տեխասի Կամերոն քաղաքում, Ջեյմի Էլբերտայի (ծնված Բեննեթում) և Ջոն Բենջամին Հարդվիկի ընտանիքում։ Նա մեծացել է Տեխասի Մակալլեն քաղաքում և դաստիարակվել է պրեսբիտերական դենոմինացիայում[4]։ Նա ունի քույր՝ Իռեն Հարդվիկ Օլիվիերին, որը նկարչուհի էր, ինչպես նաև Բեն անունով եղբայր։ Քեթրինն ունի 19-ամյա խորթ դուստր՝ Օլգան, որն այս պահին բնակվում է Անգլիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարդվիկը սկսել է իր կարիերան որպես ճարտարապետ[5]։ Նա անցկացրել է 1990 թվականի մեծ մասը՝ արտադրական դիզայներ աշխատելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Թոմբսթոնը» (1993), «Նյուտոնյան տղաները» (1998), «Երեք թագավորները» (1999)։ Հաջորդ տարի նա համագործակցել է ռեժիսոր և սցենարիստ Քեմեր Քրոուի և դերասան և պրոդյուսեր Թոմ Քրուզի հետ «Վանիլային երկինք» (2001) ֆիլմի վրա աշխատելիս։

Հարդվիկի առաջին աշխատանքը, որպես ֆիլմերի պրոդյուսեր, «Տասներեք» (2003) ֆիլմն է, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Քեթրին Հարդվիկը և 14-ամյա Նիկի Ռիդը համագործակցել են ֆիլմի սցենարի վրա աշխատելիս, որն արտացոլել է երիտասարդ դերասանուհու պատանեկության փորձը։ Անհրաժեշտ էր ընդամենը 6 օր, որպեսզի նրանք ավարտեին սցենարը։ Էվան Ռեյչլ Վուդը Նիկի Ռիդի հետ համատեղ պայմանագիր է կնքել այս ֆիլմում մասնակցելու համար։

Հարդվիկը նաև «Դոգթաունի արքաները» ֆիլմն է նկարահանել 2005 թվականին, որտեղ ցուցադրվել է սքեյթբորդիստների մշակույթի և կենսակերպի հորինված նկարագրությունը։ Ֆիլմը մասամբ հիմնված է Սթեյսի Պերալտայի «Դոգթաունը և Զեթ-տղաները» վավերագրական աշխատանքի վրա։ 2006 թվականին Հարդվիկը «Աստվածային Ծնունդ» բիբլիական թեմայով ֆիլմ է նկարահանել New Line Cinema կինոընկերության համար։

2008 թվականին դարձել է Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» բեսթսելերի կինոպատմության ռեժիսոր[6]։ Ֆիլմը պետք է դառնար Ստեֆանի Մայերի «Մթնշաղ սագայի» չորս գրքերի՝ «Մթնշաղ», «Նորալուսին», «Խավարում» և «Լուսաբաց» էկրանների շարքից առաջինը, որոնք թողարկվում են Summit Entertainment կինոընկերության կողմից։ Ավելի ուշ Summit Entertainment-ը հայտարարել էր, որ իրենք հրաժարվել են համագործակցել նրա հետ Ստեֆանի Մայերի վեպերի էկրանավորման վրա աշխատելու համար, իսկ որպես գրքի սերիայի հաջորդ ֆիլմի ռեժիսոր հանդես կգա մեկ այլ ռեժիսոր (Քրիս Վայց)[7]։ Հետագայում նա կրկին աշխատել է Գեյլ Ֆորմանի «Եթե ես մնամ» գրքի կինոստուդիայի հետ (անգլ.՝ «If I Stay»)[8]։

Քեթրինի հետագա ռեժիսորական աշխատանքը կլինի Ջեյմս Փաթերսոնի «Maximum Ride»[9] բեսթսելերի կինոպատումը և դերասան Էմիլ Հիրշի հետ համագործակցությունը մեր օրերի Համլետի[10] կերպարի ստեղծման գործում[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  1. «Կարգավորվող պտուտակավոր բանդա» (անգլ.՝ «The Monkey Wrench Gang»)
  2. «Ցածր ձմեռային արև» (2013) (անգլ.՝ Low Winter Sun)
  3. «Վառիր ինձ» (2013) (անգլ.՝ Plush)
  4. «Դժոխք անիվների վրա» (2011) (անգլ.՝ Hell on Wheels)
  5. «Կարմիր գլխարկ» (2011) (անգլ.՝ Red Riding Hood)
  6. (անգլ.՝ «Maximum Ride») (2010)
  7. «Մթնշաղ» (2008) (անգլ.՝ «Twilight»)
  8. «Աստվածային ծնունդ» (2006) (անգլ.՝ «The Nativity Story»)
  9. «Դոգթաունի արքաները» (2005) (անգլ.՝ «Lords of Dogtown»)
  10. «Տասներեք» (2003) (անգլ.՝ «Thirteen»)

Սցենարիստ

  1. «Վառիր ինձ» (2013) (անգլ.՝ Plush)
  2. «Տասներեք» (2003) (անգլ.՝ «Thirteen»)

Պրոդյուսեր

  1. «Անխոհեմ» (2014) (անգլ.՝ Reckless)
  2. «Վառիր ինձ» (2013) (անգլ.՝ Plush)
  3. «Թռչել» (2011) (անգլ.՝ Fly Away)
  4. «Կարմիր գլխարկ» (2011) (անգլ.՝ Red Riding Hood)
  5. «Աստվածային ծնունդ» (2006) (անգլ.՝ «The Nativity Story»)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արդյունք Մրցանակ Միջոցառում Ֆիլմ
2003 Առաջադրում Grand Prix Բրատիսլավայի միջազգային կինոփառատոն «Տասներեք»
2003 Առաջադրում/Հաղթանակ Jury Special Prize/Grand Special Prize «Deauville» կինոփառատոն «Տասներեք»
2003 Հաղթանակ Dorothy Arzner Prize «Ռեժիսորական հայացք» կինոփառատոն «Տասներեք»
2004 Առաջադրում Grand Prix Asturias «Gijón» միջազգային կինոփառատոն «Տասներեք»
2003 Առաջադրում Independent Spirit Award «Անկախ ոգի» մրցանակներ «Տասներեք»
2004 Առաջադրում/Հաղթանակ Արծաթե Ընձառյուծ/Ոսկե Ընձառյուծ «Լոկառնո» միջազգային կինոփառատոն «Տասներեք»
2003 Հաղթանակ Epiphany Prize «ՄուվիԳիդ» մրցանակներ «Աստվածային ծնունդ»
2003 Հաղթանակ Screenwriting Award «Nantucket» կինոփառատոն «Տասներեք»
2003 Առաջադրում PFCS Award «ֆենիքս ֆիլմ» համայնքի քննադատների մրցանակները «Տասներեք»
2003 Առաջադրում Golden Satellite Award «Սաթելլայթ» մրցանակներ «Տասներեք»
2003 Հաղթանակ/Առաջադրում Directing Award/Grand Jury Prize «Սանդենս» կինոփառատոն «Տասներեք»
2003 Առաջադրում WAFCA Award «Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակներ «Տասներեք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Создание фильма «Тринадцать».»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2009-06-06 
  3. «Дебют 'Сумерек' занял первое место в бокс-офисе.»։ CNN։ 2008-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2008-11-23 
  4. Грейданус Ствиен (2006-11-22)։ ««Иосиф получил по заслугам»»։ Национальная Католическая Регистрация։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-23-ին։ Վերցված է 2006-11-25 
  5. Pacatte Сестра Роза (2006-11-28)։ «Внутри ‘Божественного рождения’ – Святые объекты фильма и команда создателей»։ Վերցված է 2009-10-01 
  6. StephenieMeyer.com | „Сумеречная серия“ | Сумерки | Фильм «Сумерки»
  7. Режиссёр «Сумерек» не будет снимать продолжение Саги
  8. Мэнди Байерли (2009-03-20)։ «'Сумеречный' режиссёр Кэтрин Хардвик снимет 'Если я остаюсь'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-25-ին։ Վերցված է 2009-10-01 
  9. Николь Сперлинг И Кристин Спайнс (2009-03-27)։ «Эффект 'Сумерек' в Голливуде?»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-10-01 
  10. Оригинальный автор: Уильям Шекспир.
  11. Николь Сперлинг (2009-06-02)։ «Эксклюзив: 'Сумеречный' режиссёр Кэтрин Хардвик обновит 'Гамлета' с Эмилем Хиршем»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-05-ին։ Վերցված է 2009-10-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]