Քեթրին Լի Բեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Լի Բեյթս
Ծնվել էհոկտեմբերի 16, 1863(1863-10-16)
ԾննդավայրՖալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Վախճանվել էմարտի 28, 1929(1929-03-28)[2] (65 տարեկան)
Վախճանի վայրWellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանOak Grove Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, համալսարանի դասախոս, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւելսլի քոլեջ, Newton North High School? և Wellesley High School?
Ուշագրավ աշխատանքներAmerica the Beautiful? և Goody Santa Claus on a Sleigh Ride?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱշխատավայրՈւելսլի քոլեջ
Изображение автографа
 Katharine Lee Bates Վիքիպահեստում

Քեթրին Լի Բեյթս (անգլ.՝ Katharine Lee Bates, հոկտեմբերի 16, 1863(1863-10-16), Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - մարտի 28, 1929(1929-03-28)[2], Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի։ Հայտնի է որպես «America the Beautiful» («Ամերիկան հրաշալի է») օրհներգի տեքստի հեղինակ, ինչպես նաև Միսսիս Սանտա Կլաուսի կերպարի ստեղծողը «Goody Santa Claus on a Sleigh Ride» (1889) բանաստեղծության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Goody Santa Claus-ի առաջին հրատարակություններից մեկի շապիկը

Քեթրին Բեյթսը ծնվել է Ֆալմուտում, Մասաչուսեթս նահանգ, բողոքական քահանա Վիլյամ Բեյթսի և նրա կին Կորնելի Ֆրենսիս Լիի ընտանիքում։ 1872 թվականին Քեթրինն ավարտել է Needham-ի միջնակարգ դպրոցը, 1875 թվականին՝ Newton High School ավագ դպրոցը[3], իսկ 1880 թվականին՝ Ուելսլի քոլեջը՝ բակալավրի աստիճանով։ 1880–81 թվականներին դասավանդել է Նեյթիկի (Մասաչուսեթս) միջնակարգ դպրոցում, իսկ 1885-ից 1889 թվականներին՝ Ուելսլիի Dana Hall School դպրոցում, որից հետո անցել է աշխատանքի Ուելսլիի քոլեջում՝ որպես ասպիրանտ, 1891-93 թվականներին, որից հետո ստացել է մագիստրոսի աստիճան և դարձել անգլերենի և գրականության պրոֆեսոր։ 1890-91 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում[4]. Ուելսլիի քոլեջում դասավանդելու ընթացքում Քեթրին Բեյթսն ընտրվել է այդ ժամանակ առաջացած «Pi Gamma Mu» պատվավոր ընկերության անդամ՝ պատմության և քաղաքականության հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունների շնորհիվ։

Բեյթսը բազմաթիվ չափածո ստեղծագործությունների, մանկական և ճանապարհորդությունների մասին գրքերի հեղինակ է։ Մասնավորապես, 1889 թվականին «Goody Santa Claus on the Sleigh Ride» բանաստեղծության մեջ նա առաջին անգամ գլխավոր հերոս է դարձրել Սանտա Կլաուսի կնոջը՝ Միսսիս Սանտա Կլաուսին։

Պարբերաբար տպագրվել է այնպիսի պարբերականներում, ինչպես Atlantic Monthly, The Congregationalist, Boston Evening Transcript, Christian Century, Contemporary Verse, Lippincott’s and Delineator-ը՝ երբեմն «Ջեյմս Լինքոլն» գրական անվամբ[5]։

Քեթրին Բեյթսի գերեզմանը Օուկ-Գրոուվ գերեզմանատանը

Քաղաքական համոզմունքներով Բեյթսը միշտ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմնակիցն է եղել։ Բայց 1924 թվականին խզել է կապերը հանրապետականների հետ՝ Ազգերի լիգային ԱՄՆ-ի մասնակցությանն ընդդիմանալու և ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից Ջոն Դեվիսին՝ որպես նախագահության թեկնածու աջակցելու համար։ Բեյթսը հայտարարել է․ «Չնայած ես ծնվել և մեծացել եմ հանրապետական ճամբարում, ես չեմ կարող պաշտպանել Ուիլսոնի դավաճանությունը, և նրանց հրաժարվելը Ազգերի լիգայից՝ երկրի վրա խաղաղության մեր միակ հույսից»[6]։

Սեքսուալ առումով Բեյթսը լեսբուհի էր և 25 տարի ապրել է Բոստոնյան ամուսնության մեջ զուգընկերուհու՝ Ուելսլի քոլեջի պատմության և քաղտնտեսության դասախոս Կեթրին Քոումենի հետ, մինչև նրա մահը՝ 1915 թվականը[7]։

Քեթրին Բեյթսը մահացել է Ուելսլիում (Մասաչուսեթս նահանգ) և թաղված է Օուկ-Գրոուվ գերեզմանատանը՝ Ֆալմուտում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 68.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123940680 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://museumsonthegreen.org/wp-content/uploads/Katharine-Lee-Bates-Manuscript-Collection.pdf
  4. Leonard, John William, ed. (1914), Woman's Who's Who of America: A Biographical Dictionary of Contemporary Women of the United States and Canada, 1914-1915, New York: American Commonwealth Company, էջ 82
  5. Contemporary Authors Online, Gale, 2009. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Michigan: Gale, 2009. Fee
  6. New York Times: "Republican Women Declare for Davis, " October 20, 1924, accessed January 6, 2012
  7. Leopold, Ellen My soul is among lions: Katharine Lee Bates' account of the illness and death of Katharine Coman(անգլ.) // Frontiers: A Journal of Women's Studies[en] : journal. — University of Nebraska Press via JSTOR, 2006. — Т. 23. — № 1. — С. 60—73. — doi:10.1353/leg.2006.0008
  8. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 2892—2893). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Լի Բեյթս» հոդվածին։