Jump to content

Քեթրին Դանեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Դանեմ
անգլ.՝ Katherine Mary Dunham
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1909(1909-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էմայիսի 21, 2006(2006-05-21)[5][1][2][…] (96 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի և Ֆրանկո-կանադացիներ
ԿրթությունՉիկագոյի համալսարան[6], Joliet Junior College?[6], Չիկագոյի համալսարան (1936) և Joliet Central High School?
ԵրկերDunham technique?
Մասնագիտությունմարդաբան, պարուսույց, պարուհի, երաժշտության ուսուցիչ, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkdcah.org
 Katherine Dunham Վիքիպահեստում

Քեթրին Դանեմ (անգլ.՝ Katherine Mary Dunham, հունիսի 24, 1909(1909-06-24)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - մայիսի 21, 2006(2006-05-21)[5][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, երգերի հեղինակ և կատարող, պարուհի, խորեոգրաֆ, մարդաբան, մանկավարժ, մշակութային կազմակերպիչ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանություն ուսումնասիրել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նրա դասախոսների թվում էին Ալֆրեդ Ռադկլիֆ-Բրաունը, Բրոնիսլավ Մալինովսկին, Էդուարդ Սեպիրը, Ռոբերտ Ռեդֆիլդը, ապա՝ Հյուսիսարևմտյան համալսարանում՝ Մելվիլ Ջին Հերսկովիցի ղեկավարության ներքո։ 1933 թվականին Չիկագոյում ստեղծել է Negro Dance Group պարային կոլեկտիվը։ 1935-1936 թվականներին Անտիլյան կղզիներում ուսումնասիրել է ավանդական պարային մշակույթը, որի հիման վրա էլ Չիկագոյի համալսարանում գրել և պաշտպանել է Հայիթիական պարեր դիսերտացիան (թարգմանվել է մի քանի լեզուներով)։ 1939 թվականին առաջնաելույթ է կատարել կինոյում, հանդես է եկել որպես դերասանուհի և խորեոգրաֆ։ 1940-ական թվականներին հիմնադրել է Քեթին Դանեմ ընկերությունը՝ ժամանակակից պարերի առաջին աֆրոամերիկյան ընկերությունը, որի հետ շրջագայել է ավելի քան 50 երկրներում։ Հանդես է եկել Բրոդվեյում, Մետրոպոլիտեն օպերայում, աշխատել է Սոլ Յուրոկի հետ, համագործակցել է Ջորջ Բալանչինի հետ։ Բեմից հեռացել է 1967 թվականին։

Кэтрин Данэм, 1963

1967 թվականին Իլինոյս նահանգի Իստ-Սենտ Լուիս քաղաքում աղքատ երեխաների համար հիմնադրել է Performing Arts Training Center-ը (այժմ՝ Քեթրին Դանեմի արվեստի և հումանիտար գիտությունների կենտրոն)։

Պարի մարդաբանության (էթնոխորեոգրաֆիայի) տեսական և գործնական զարգացման մեջ առաջատար գործիչ է։ Ընկերություն է արել Էրիխ Ֆրոմի և Հարի Բելաֆոնտեի հետ։ Վերջին անգամ 82 տարեկան հասակում է մասնակցել բողոքի շարժումներին՝ 47-օրյա հացադուլին, ընդդեմ ԱՄՆ կառավարության կողմից Հաիթիի փախստականների բռնի հայրենադարձության։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշակերտների մեջ էին Էլվին Էյլինը, Էրտա Քիթը, Գրեգորի Պեկը, Ուորեն Բիթին, Սիդնի Պուատյեն, Մառլոն Բրանդոն, Ջեյմս Դինը և շատ ուրիշներ։ Երկար տարիներ նրա ընթերական ու անձնական քարտուղարն է եղել Մայա Դերենը։

Ալբերտ Շվայցերի երաժշտական մրցանակ (1979)[9], Քենեդիի անվան կենտրոնի Պատվո նշան (1983)[10], Ամերիկյան մարդաբանական ասոցիացիայի տարբերության նշան(1986)[11], Ազգային մեդալ՝ արվեստում նվաճումների համար (1989)[12] և շատ ուրիշ մրցանակներ։ Վաշինգտոն Փոստ թերթը Դանեմին անվանել է «Մեծ բալետի բեմի Եկատերինա»[13]։ Նա ընդգրկվել է 100 մեծագույն աֆրոամերիկացիներ կենսագրական բառարանում (2002)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://kdcah.org
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20060614203002/http://www.stltoday.com:80/stltoday/news/stories.nsf/metroeast/story/37F6BD67D988C45186257176000B2E2D?OpenDocument
  6. 6,0 6,1 http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9800E7D9103EF930A15756C0A9609C8B63
  7. https://www.arts.gov/honors/medals/katherine-dunham
  8. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  9. Биография Кэтрин Данэм Արխիվացված 2020-02-09 Wayback Machine на сайте Центра искусств имени Кеннеди
  10. Список обладателей знака Почёта Центра имени Кеннеди Արխիվացված 2015-01-14 Wayback Machine на сайте Центра
  11. Премия имени Франца Боаса за заслуги в антропологии(չաշխատող հղում) на сайте Американской антропологической ассоциации
  12. Список обладателей Национальной медали за достижения в искусстве Արխիվացված 2011-07-21 Wayback Machine на сайте Национального фонда искусств
  13. Sarah Kaufman Екатерина Великая балета. Спустя десятилетия после начала карьеры Данэм продолжает править на сцене(անգլ.) = Dance's Katherine the Great; decades after her pioneering work, Dunham continues to step forward // The Washington Post. — 6 апреля 2003.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Beckford R. Katherine Dunham, a biography. — New York: M. Dekker, 1979.
  • Donloe D. Katherine Dunham. — Los Angeles: Melrose Square Pub. Co., 1993.
  • Asante M. K. 100 Greatest African Americans: A Biographical Encyclopedia. — Amherst: Prometheus Books, 2002.
  • Aschenbrenner J. Katherine Dunham: Dancing a life. — Urbana, Madison: University of Illinois Press, 2002.
  • Rajala H. Katherine Dunham, controversial pioneer. — Lockport: Will County Historical Society, 2003.
  • Clark V. V., Johnson S. E. Kaiso! Writings by and about Katherine Dunham. — New York: University of Wisconsin-Madison Press, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Դանեմ» հոդվածին։