Քեթրին Բուրդեկին
Քեթրին Բուրդեկին անգլ.՝ Katherine Burdekin | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1896[1][2][3] |
Ծննդավայր | Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1963[1][2][3] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գրական անուն | Murray Constantine և Kay Burdekin |
Մասնագիտություն | վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Cheltenham Ladies' College? |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ամուսին | Beaufort Burdekin? |
Քեթրին Բուրդեկին ( անգլ.՝ Katherine Burdekin հուլիսի 23, 1896[1][2][3], Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 10, 1963[1][2][3], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի վիպասան, ֆանտաստիկայի ժանրի գրքերի հեղինակ, որոնք քննարկել են սոցիալական և հոգևոր հարցեր։ Կոռնուոլի Մինակ թատրոնի հիմնադիր Ռովենա Քեյդի կրտսեր քույրն է։ Քեթրին Բուրդեկինի վեպերից մի քանիսը կարող են վերագրվել ֆեմինիստական ուտոպիայի/հակաուտոպիայի ժանրին։ Նրա գործերը լույս են տեսել նաև Քեյ Բուրդեկին անվան տակ և Մյուրեյ Կոստանտայն կեղծանունով։ Մյուրեյ Կոստանտայն կեղծանունը բացահայտել է հետազոտող Դաֆնա Պատաիի կողմից՝ 20-րդ դարի 80-ականների կեսերի ուտոպիստական և հակաուտոպիստական գրականության ուսումնասիրման ժամանակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է անգլիական Սպոնդոն քաղաքում, Դերբիշիր կոմսությունում։ Ընտանիքում 4 երեխաներից ամենափոքրն էր։ Նրա նախնիներից մեկը հայտնի նկարիչ Ջոզեֆ Ռայթն է։ Քեթրինը տնային կրթություն է ստացել Քեյդով Հոումստեդ կալվածքում՝ դաստիարակի վերահսկողությամբ, որից հետո ուսումը շարունակել է Չելտնեմ կանանց քոլեջում։ Նա աչքի է ընկել ընթերցանության հանդեպ սիրով և ցանկացել է Օքսֆորդում սովորել, ինչպես իր եղբայրները, սակայն ծնողները խոչընդոտել են դրան։ 1915 թվականին ամուսնացել է Բոֆորտ Բյորդեկինի հետ։ Քեթրին Բուրդեկինը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նա սկսել է գրել։ Նրա առաջին վեպը, «Աննա Կոլքահունը» (Anna Colquhoun), լույս է տեսել 1922 թվականին։ Նույն տարում բաժանվել է ամուսնուց և վերադարձել է Անգլիա ու հաստատվել է Կոռնուոլի Մինակ հեդում, որտեղ ապրում էր նրա քույրը։ 1926 թվականին Քեթրին Բուրդեկինը հանդիպել է մի կնոջ, որը նրա հետագա ողջ կյանքի ուղեկիցն է դարձել։ 1930-ական թվականներին Քեթրին Բուրդեկինը հրատարակել է վեց վեպ։ Ընդհանուր առմամբ, նա գրել է ավելի քան 20 վեպ, ինչպես նաև բազմաթիվ պիեսներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford
|