Քեթրին Ալթֆաթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթրին Ալթֆաթեր
Ծնվել էհուլիսի 26, 1907(1907-07-26)
ԾննդավայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1984(1984-10-09) (77 տարեկանում)
Մահվան վայրՆյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի

Քեթրին Ալթֆաթեր (անգլ.՝ Catherine Tharp Altvater, հուլիսի 26, 1907(1907-07-26), Լիթլ Ռոք, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 1984(1984-10-09), Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի: Աշխատել է յուղաներկով և ջրաներկով[1]: Ստեղծագործությունները գտնվում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և շատ այլ վայրերում: Համարվում է առաջին կինը, ով պաշտոնապես պաշտոն է զբաղեցրել Ջրանկարիչների ամերիկյան ընկերությունում[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Ալթֆաթերը ծնվել է 1907 թվականին Արկանզաս Լիթլ Ռոք քաղաքում: 1970 թվականին Լիթլ Ռոք քաղաքում հիմնադրել է նկարիչների Միջինհարավային ջրանկարիչների խումբը, որի անդմաներից էին Դորիս Ուիլյամսոն Մեյփսը, Բրյուս Ռ. Անդերսոնը, Ժոզեֆին Գրահամը և Էդվին Սի. Բրյուվերը:

Մեծ մասամբ ապրել է Նյու Յորքի նահանգի Հուդսոն գետի հովտում (անգլ.՝ Hudson River Valley), Լոնգ Այլենդում, Նյու Յորքում: Շուրջ տասը տարի ապրել է Արկանզասի Սքոթ, Լոնոկի շրջաններում: Կյանքի վերջում առանձնացել է Ֆլորիդայի Նյու Սմիրնա Բիչ քաղաքում, որտեղ մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 9-ին:

Ամուսնացել է երկու անգամ՝ Ուելինգտոն Սքոթի (անգլ.՝ Wellington Scott ) և Ֆրեդերիկ Ալթֆաթերի (անգլ.՝ Fredrick Lang Altvater) հետ:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1967 թթ. Քեթրին Ալթֆաթերն արժանացել է ավելի քան հիսուն մրցանակների, այդ թվում` 1969 թվականին Նյու Յորքի Ազգային արվեստի ակումբի առաջին մրցանակին ջրաներկային աշխատանքների համար: Նկարչուհու աշխատանքներից գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Գեղարվեստի ազգային ակադմեիայաում, Արվեստի ազգային ակումբում, Audubon Artists Royal Watercolor Society (Լոնդոն), Parrish Museum (Նյու Յորք) և Մեխիկո քաղաքի արվեստի թանգարանում: Նրա նկարները ներառվել են նաև Ջրանկարիչների ամերիկյան ընկերության շրջիկ ցուցահանդեսներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]