Քեթլին Լոնսդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթլին Լոնսդեյլ
Kathleen Yardley Lonsdale (1903-1971).jpg
Ծնվել էհունվարի 28, 1903(1903-01-28)[1][2]
Նյուբրիջ, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 1, 1971(1971-04-01)[1] (68 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, բյուրեղագիր, ճարտարագետ և հակապատերազմային ակտիվիստ
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Թագավորական ինստիտուտ և Լիդսի համալսարան
Գործունեության ոլորտբյուրեղագիտություն[3]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ատոմային գիտնականների ասոցիացիա և Կանանց ինժեներական ընկերություն
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ, Բեդֆորդ քոլեջ, Վուդֆորդի շրջանի աղջիկների ավագ դպրոց, Իլֆորդ կոմսության ավագ դպրոց և Լոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՈւիլյամ Հենրի Բրեգ
Եղել է գիտական ղեկավարՄայք Գլեյզեր
Պարգևներ
Commons-logo.svg Kathleen Lonsdale Վիքիպահեստում

Քեթլին Լոնսդեյլ (անգլ.՝ Kathleen Lonsdale, ծննդյամբ  Յարդլի (անգլ.՝ Yardley), հունվարի 28, 1903(1903-01-28)[1][2], Նյուբրիջ, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 1, 1971(1971-04-01)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի բյուրեղագետ, եղել է ռենտգենյան բյուրեղագիտության ոլորտի առաջին հետազոտողներից մեկը, զբաղվել է տարբեր օրգանական և անօրգանական մոլեկուլների տարածական փոխդասավորության ուսումնասիրությամբ։ 1929 թվականին նա ռենտգենյան դիֆրակցիոն մեթոդներով ուսումնասիրելով հեքսամեթիլբենզոլի կառուցվածքը, ապացուցել է, որ  բենզոլային օղակը հարթ է[5]։ Նա առաջինն էր, ով 1931 թվականին օգտագործեց Ֆուրիեի փոխակերպումը՝ հեքսաքլորոբենզոլի կառուցվածքը մեկնաբանելու համար։ Իր կարիերայի ընթացքում Քեթլին Լոնսդեյլը մի քանի հարցերի վերաբերյալ առաջինն է արդյունքների հասել կին գիտնականների շրջանում, եղել է Թագավորական ընկերության անդամ ընտրված առաջին երկու կանանցից մեկը (Մարջորի Սթիվենսոնի հետ միասին)[6], Լոնդոնի համալսարանական քոլեջի առաջին կին պրոֆեսորը, Բյուրեղագիտության միջազգային միության առաջին կին նախագահը և Գիտության բրիտանական ասոցիացիայի առաջին կին նախագահը[7][8][9][10][11][12][13]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Լոնսդեյլը ծնվել է 1903 թվականի հունվարի 28-ին, Իռլանդիայի Քիլդեր կոմսության Նյուբրիջ փոքրիկ քաղաքում։ Նա քաղաքի փոստատար Հարի Յարդլիի և Ջեսսի Կեմերոնի տասներորդ երեխան էր։ Երբ նա 5 տարեկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվեց Անգլիայի Էսսեքս կոմսություն[14]։ Հաճախել է Վուդֆորդի շրջանի աղջիկների միջնակարգ դպրոց, այնուհետև տեղափոխվել է Իլֆորդի շրջանի տղաների միջնակարգ դպրոց՝ մաթեմատիկա և բնագիտություն սովորելու համար, քանի որ աղջիկների դպրոցում այդ առարկաները չէին դասավանդվում։ 16 տարեկան հասակում ընդունվել է Լոնդոնի Բեդֆորդի կանանց քոլեջ, որտեղ 1922 թվականին ստացել է բնական գիտությունների բակալավրի աստիճան։ 1924 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջից ստացել է ֆիզիկական գիտությունների մագիստրոսի աստիճան[15]։ Քննություն ընդունողներից  ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Հենրի Բրեգը, նկատելով Քեթլինի գիտական գերազանց ունակությունը, նրան հրավիրել է աշխատելու ռենտգենյան բյուրեղագիտության միջոցով օրգանական միացությունների բյուրեղային կառուցվածքի ուսումնասիրության վրա։

Կարիերա և հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնսդեյլը համագործակցել է Ուիլյամ Հենրի Բրեգի հետ 1922 թվականից, նախ Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Նրա մագիստրոսական թեզը կապված էր սաթաթթվի և նման միացությունների կառուցվածքի ուսումնասիրության հետ։ Հետազոտությունն ավարտելուց հետո, 1924 թվականին Ուիլյամ Հենրի Բրեգի գործընկեր Թոմաս Էտսբերիի համահեղինակությամբ նա տպագրել է մի հոդված։ Հրապարակումը պարունակում էր տիեզերական խմբերի տեսության տարրեր, այդ թվում՝ բյուրեղների համաչափության մաթեմատիկական նկարագրություն[16]։ Այնուհետև, 1924 թվականին, Լոնսդեյլը միացել է Թագավորական ինստիտուտում Բրեգի գլխավորած բյուրեղագրության խմբին և այնտեղ աշխատել մինչև 1927 թվականը։ 1927 թվականի օգոստոսին նա ամուսնացել է և ամուսնու հետ հեռացել Լոնդոնից՝ մեկնելով Լիդս։ Այնտեղ Լոնսդեյլը շարունակել է աշխատանքը Լիդսի համալսարանում։ Նրա ուսումնասիրության թեման է եղել հեքսամեթիլբենզոլի կառուցվածքը։ 1929 թվականին նա ապացուցել է, որ այն ունի տափակ ձև, ինչը հակասում է Բրեգի կարծիքին, որը համարում էր, որ հեքսամեթիլբենզոլը «խորշոմապատ» է, չնայած դրան, նա սատարում էր Քեթլինի տեսությանը։   Այդ հայտնագործությունը լայն արձագանք առաջացրեց գիտական հասարակության շրջանում։

1930 թվականին Լոնսդեյլները վերադարձան Լոնդոն։ 1929-1934 թվականներին Լոնսդեյլը ժամանակի մեծ մասը հատկացնում էր իր երեք երեխաների դաստիարակությանը[17]։ Աշխատելով տանը նա կազմեց տարածական խմբերի կառուցվածքային գործոնների աղյուսակներ, որոնք հրապարակեց 1936 թվականին իր «Էլեկտրոնային խտության պարզեցված կառուցվածքային գործոնները և բանաձևերը մաթեմատիկական բյուրեղագիտության 230 տարածական խմբերի համար» աշխատության մեջ, այդ աղյուսակները ներկայումս օգտագործվում են բյուրեղագետների կողմից։ Նա խմբագրել է նաև Ռենտգենյան բյուրեղագիտության միջազգային աղյուսակները (1935)[9]: 1934 թվականին Լոնսդեյլը վերադարձավ աշխատանքի Բրեգի հետ Թագավորական ինստիտուտում՝ որպես հետազոտող։ Այդ ժամանակ ռենտգենյան սարքավորումների հետ կապված դժվարություններ կային, այնուամենայնիվ, Քեթլինը շարունակում էր հետազոտությունները՝ օգտագործելով էլեկտրամագնիս։ Նա հաստատեց մոլեկուլային ուղեծրերի գոյությունը՝ փորձարարական եղանակով հաստատելով սիգմա և պի ուղեծրերի տարբերությունը։ Աշխատանքի ընթացքում Լոնսդեյլը ուշադրությունը կենտրոնացրել է բյուրեղային ցանցի ատոմների ջերմային տատանումների վրա, նա եզրակացրեց, որ տարբեր ռենտգենյան ճառագայթների միջոցով հնարավոր է չափել ածխածնի ատոմների միջև հեռավորությունը[18][19][20]։

1936 թվականին Արքայական ինստիտուտում Լոնդոնի համալսարանական քոլեջի կողմից ստացել է դոկտորի կոչում։ Բացի բենզոլի և հեքսասմեթիլբենզոլի կառուցվածքի ուսումնասիրությունից, Լոնսդեյլը աշխատել է նաև ադամանդի սինթեզի վրա։ Նա առաջիններից էր, ով օգտագործեց ռենտգենյան ճառագայթները՝ բյուրեղների ուսումնասիրության նպատակով։ 1945 թվականին Կ. Լոնսդեյլը դարձավ առաջին կանանցից մեկը, որը ընդգրկվեց Թագավորական ընկերակցության մեջ (կենսաքիմիկոս Մաջորիա Ստիվենսոնի հետ միասին)[6]:

1946 թվականից Քեթլին Լոնսդեյլն աշխատել է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 1949 թվականին դարձել է քիմիայի պրոֆեսոր և այդ քոլեջի բյուրեղագիտության ամբիոնի վարիչ։ Լոնսդեյլը ուսումնասիրել է բյուրեղագիտության բազմաթիվ խնդիրներ, օրինակ, 1949 թվականից սկսել է ուսումնասիրել ադամանդների և հանքանյութերի կառուցվածքը բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` համագործակցելով հարավաֆրիկացի գիտնական Ջուդիթ Գրենվիլ-Ուելսի (Միլլեջ) հետ[6]:

1960-ականներին նա փորձել է հասկանալ մարդու մարմնում միզուղիների քարերի բնույթը։ Որպես դասախոսությունների ցուցադրական նյութ, Քեթլինը ցույց տվեց ֆրանսիական կայսր Նապոլեոն IIIմիզապարկի քարի ռենտգենյան ճառագայթը[6]: Պաշտոնապես եղել է Լոնդոնի համալսարանական քոլեջի առաջին կին պրոֆեսորը։ Այդ պաշտոնը Լոնսդեյլը զբաղեցրել է մինչև 1968 թվականը, երբ ստացել է «պատվավոր պաշտոնաթող պրոֆեսոր» կոչումը։

Ընտիր հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկական բյուրեղագիտության 230 տիեզերական խմբերի կառուցվածքի պարզեցված գործոնի և էլեկտրոնների խտության բանաձևերը, G. Bell & Sons, Լոնդոն, 1936։
  • Բյուրեղների ռենտգենյան լուսանկարչության շեղող ճառագայթներ, Թագավորական ընկերակցության փիլիսոփայական աշխատանքներ 240 Ա։ 219, 1947։
  • Բյուրեղներ և ռենտգենյան ճառագայթներ, G. Bell & Sons, Լոնդոն, 1948։
  • Քվակերները այցելում են Ռուսաստան, 1952։
  • Պատերազմի պատճառների վերացում, 1953։
  • Հնարավո՞ր է խաղաղություն, 1957։
  • Հաջորդը ձեր անունն է. Գոդֆրի Մոուետի կյանքն ու գործը, 1959[21]։

Ժառանգություն և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատար[22]։
  • 1966 թվականին ընտրվել է բյուրեղագետների միջազգային միության առաջին կին-նախագահը[22]:
  • 1967 թվականից զբաղվել է երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու խրախուսման հետ կապված միջոցառումներով, նա ընտրվել է Բրիտանիայի գիտության աջակցության ասոցիացիայի առաջին կին-նախագահ[7]:
  • Քեթլինի անունով լսարաններ կան Լոնդոնի Համալսարանական քոլեջում, Լիմերիկի համալսարանում[23] և Դուբլինի քաղաքային համալսարանում[24]։
  • 1969 թվականին Բատայի համալսարանը նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում[25]։
  • Նրա անունով է կոչվել լոնսդեյլիտը՝ ածխածնի ալոտոպիկ ձև (երկնաքարերում հայտնաբերված ադամանդի հազվագյուտ, շատ ծանր ձև)[26][27]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի օգոստոսին Քեթլին Յարդլին ամուսնացել է Թոմաս Ջեկսոն Լոնսդեյլի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ջեյնը, Նենսին և Ստեֆանը։ Ստեֆանը դարձել է բժիշկ և մի քանի տարի աշխատել Նյասալենդում (այժմ՝ Մալավի)։

Պացիֆիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Քեթլին Լոնսդեյլի նկարագրած բանտային ռեժիմի մասին

Չնայած Լոնսդեյլը դաստիարակվել էր բապտիստական ընտանիքում, 1935 թվականին նա ամուսնու հետ դարձավ քվակեր։ Նրանք արդեն պացիֆիստների հետևորդներ էին, և այդ պատճառով նրանց գրավում էր քվակերիզմը[28]։ Լոնսդեյլը եղել է Խաղաղության գրավական միության հովանավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեկ ամիս անցկացրեց Հոլլոուի բանտում, քանի որ հրաժարվեց քաղաքացիական պաշտպանության պարտականությունների կատարումից կամ հրաժարվեց տույժ վճարելուց։ Այդ ընթացքում նա զգաց մի շարք դժվարություններ, որոնք, ի վերջո, հանգեցրին նրան, որ Լոնսդեյլը դաձել է բանտային բարեփոխումների ակտիվիստ[29] և միացավ քրեական բարեփոխումների Հովարդյան լիգային[30]։

1953 թվականին բրիտանական քվակերների ամենամյա հավաքի ժամանակ նա ելույթ ունեցավ Swarthmore Lecture-ի «Պատերազմի պատճառները վերացնելը» դասախոսությամբ։ Որպես ինքնահռչակ քրիստոնյա պացիֆիստ[31], նա գրել է խաղաղ երկխոսության մասին և Կենտերբերիի արքեպիսկոպոս Ուիլյամ Տեմպլի կողմից նշանակվել է Եկեղեցիների խորհրդի առաջին քարտուղար[32]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնսդեյլը մահացել է 1971 թվականի ապրիլի 1-ին 68 տարեկան հասակում՝ անհայտ ծագմամբ անապլաստիկ քաղցկեղից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simplified Structure Factor and Electron Density Formulae for the 230 Space Groups of Mathematical Crystallography, G. Bell & Sons, London, 1936.
  • "Divergent Beam X-ray Photography of Crystals," Philosophical Transactions of the Royal Society 240A: 219 (1947).
  • Crystals and X-Rays, G. Bell & Sons, London, 1948.
  • Quakers Visit Russia, 1952.
  • Removing the Causes of War, 1953.
  • Is peace possible? (1957)
  • Forth in Thy Name: The Life and Work of Godfrey Mowatt (1959)[33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRoyal Irish Academy.
  3. Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 1869. — ISSN 1476-4687; 0028-0836
  4. Award winners : Davy Medal
  5. Lonsdale, K. (1929). «The Structure of the Benzene Ring in C6 (CH3)6». Proceedings of the Royal Society A: Mathematical, Physical and Engineering Sciences. 123 (792): 494—515. Bibcode: 1929RSPSA.123..494L. doi: 10.1098/rspa.1929.0081
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hodgkin, D.M.C. (1975). «Kathleen Lonsdale (28 January 1903 — 1 April 1971)». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 21: 447-26. doi: 10.1098/rsbm.1975.0014
  7. 7,0 7,1 Hudson, G. (2004). «Lonsdale, Dame Kathleen (1903—1971)». The Oxford Dictionary of National Biography. doi: 10.1093/ref: odnb/31376
  8. Staff (2004). Lonsdale profile". Encyclopedia of World Biography. Retrieved 20 October 2012
  9. 9,0 9,1 Staff (January 2003). «Chemistry World: Woman of substance». Royal Society of Chemistry. Retrieved 20 October 2012.
  10. Staff. «Kathleen Yardley Lonsdale 1903—1971». CWP at University of California. Archived from the original on 5 October 2016. Retrieved 20 October 2012.
  11. Staff. «Papers and correspondence of Dame Kathleen Lonsdale, 1903—1971». ArchivesHub.ac.uk. Retrieved 20 October 2012. An overview of the scope and content of the collection of Lonsdale’s papers that are kept at University College London.
  12. Reville, William (2004). «Kathleen Lonsdale — Famous Irish Scientist» Archived 2021-08-30 at the Wayback Machine. (pdf). University College Cork. Retrieved 20 October 2012. This article first appeared in The Irish Times, 13 December 2001.
  13. material relating to Kathleen Lonsdale". National Archives.
  14. Authier, André (2013-08-01). Early Days of X-ray Crystallography. OUP Oxford.
  15. Authier, André (2013-08-01). Early Days of X-ray Crystallography. OUP Oxford.
  16. Yardlee K., Astbury W.T. The crystalline structure of succinic acid, succinic anhydride and succinimide. // Proc. R. Soc. Lond. 1924, V. 105, p.451-467
  17. Baldwin, Melinda (2009-03-20). "'Where are your intelligent mothers to come from?': marriage and family in the scientific career of Dame Kathleen Lonsdale FRS (1903–71)". Notes and Records. 63 (1): 81–94.
  18. Kass-Simon, G. and P. Farnes. Women of Science // Indiana University Press, 1990, p. 355-359.
  19. Julian, Maureen M., Profiles in Chemistry: Dame Kathleen Lonsdale (1903-1971). // Journal of Chemical Education, V. 59, 1982, p. 965-966.
  20. Mason, J. The Admission of the First Women to the Royal Society of London. // Notes and Records of the Royal Society of London, V.46, 1992, p. 279-300.
  21. Lonsdale, Dame Kathleen (1959). Forth in Thy Name: The Life and Work of Godfrey Mowatt. Wykeham Press.
  22. 22,0 22,1 "Most influential British women in science". royalsociety.org.
  23. "Dictionary of Irish Biography - Cambridge University Press". dib.cambridge.org.
  24. DCU names three buildings after inspiring women scientists Raidió Teilifís Éireann, 05 July 2017
  25. "Honorary Graduates 1966 to 1988 | University of Bath" Archived 2016-05-25 at the Wayback Machine.. Bath.ac.uk.
  26. Frondel, C.; U.B. Marvin (1967). "Lonsdaleite, a new hexagonal polymorph of diamond". Nature. 214 (5088): 587–589.
  27. Frondel, C.; U.B. Marvin (1967). "Lonsdaleite, a hexagonal polymorph of diamond". American Mineralogist. 52. doi:10.1038/214587a0
  28. "Quakers in the World - Kathleen Lonsdale". www.quakersintheworld.org.
  29. Lonsdale, Dame Kathleen; Page, Roger (1943). Some Account of Life in Holloway Prison for Women. Prison Medical Reform Council.
  30. Logan, A. (2008-11-03). Feminism and Criminal Justice: A Historical Perspective
  31. Lonsdale, Kathleen Yardley. 1957. Is peace possible?. Penguin Books. p. 95
  32. Harpur, Tom. 2013. The Uncommon Touch. McClelland & Stewart. p. 76
  33. Lonsdale Dame Kathleen (1959)։ Forth in Thy Name: The Life and Work of Godfrey Mowatt։ Wykeham Press։ Վերցված է 24 December 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]