Քեթլին Լեդեկի
Քեթլին Լեդեկի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Kathleen Genevieve Ledecky |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Katie Ledecky |
Մականուն(ներ)՝ | Katie |
Ազգություն՝ | աշկենազի |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 17, 1997[1][2][3][…] (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Քեթլին Ժենևիև (Քեթի) Լեդեկի[5][6] (անգլ.՝ Kathleen Genevieve "Katie" Ledecky (/ləˈdɛki/), մարտի 17, 1997[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի լողորդուհի, որը մասնագիտանում է ազատ ոճի լողում միջին և երկար մրցատարածություններում (200, 400, 800 և 1500 մետր)։ Յոթակի օլիմպիական չեմպիոն (յոթ կանանցից մեկը բոլոր մարզաձևերում, որոնք նվաճել են 7 ոսկե մեդալ), աշխարհի 15-ակի չեմպիոն։
Սահմանել և պարբերաբար թարմացրել է երեք համաշխարհային ռեկորդ՝ 400, 800 և 1500 մետր երկար ջրում ազատ ոճի լողով։ 2016 թվականի օգոստոսի 7-ին այդ տարածություններում 11 համաշխարհային ռեկորդ է սահմանել (յուրաքանչյուրում առնվազն 2-ական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լողորդուհու հայրը՝ Դավիթ Լեդեկին, չեխական և հրեական ծագում ունեցող իրավաբան է, մայրը՝ Մերի Ջեն Հեյգանը, իռլանդացի է, նախկինում նույնպես լողորդ է եղել[7][8][9]։ Մարզուհու պապը՝ Յարոմիր Լեդեկին (ծնվ.՝ 1927), ԱՄՆ է գաղթել Չեխոսլովակիայից 1947 թվականին[10][11], ամուսնացել է հրեական ծագում ունեցող կնոջ հետ, որը կորցրել էր իր բոլոր հարազատներին Հոլոքոստի ժամանակ[12][13][14][15]։ Նրա հորեղբայրը՝ Ջոնաթան Ջոզեֆ Լեդեկին (ծնվ.՝ 1958), «Նյու Յորք Այլենդերս» հոկեյի ակումբի և «Բրիջպորտ Սաունդ Թայգերս» թիմի համասեփականատերն է, նախկինում՝ «Վաշինգտոն Քեփիթալզի» համասեփականատեր։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի հավաքականի կազմում նորամուտը նշել է 15 տարեկանում Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերում, որտեղ ոսկե մեդալ է նվաճել 800 մետր ազատ ոճում՝ առաջատար լինելով լողալու սկզբից մինչև նրա ավարտը և երկրորդ արդյունքը ցույց տալով մրցումների ողջ պատմության ընթացքում։
2013 թվականին ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում դարձել է աշխարհի քառակի չեմպիոն՝ աշխարհի նոր ռեկորդներ սահմանելով 800 և 1500 մետր ազատ ոճում:
2014 թվականի օգոստոսին Գոլդ Քոստում (Ավստրալիա) կայացած Խաղաղ օվկիանոսի առաջնությունում Լեդեկին ցույց է տվել 3 րոպե 58,37 վայրկյան արդյունք՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճում[16]։
2015 թվականի օգոստոսին Կազանում ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում սահմանել է 1500 մետր (15:27,71) տարածության համաշխարհային ռեկորդ, իսկ հաջորդ օրը ևս մեկ անգամ բարելավել է իր նվաճումը (15:25,48)։ Նաև սահմանել է 800 մետր ազատ ոճի լողալու ռեկորդ՝ իր իսկ նախորդ ռեկորդը գերազանցելով ավելի քան 3 վայրկյանով (8:07,39)։ Այս երկու հաղթանակներից բացի Կազանում նվաճել է ևս երեք ոսկե մեդալ՝ 400 մետր ազատ ոճում՝ աշխարհի առաջնությունների ռեկորդով, 200 մետր ազատ ոճով և 4×200 մետր ազատ ոճում:
2016 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է չորս ոսկե (200 մ, 400 մ, 800 մ, 4x200 մ) և մեկ արծաթե (4x100 մ) մեդալներ[17][18][19][20][21][22][23]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է երկու ոսկե (800 մ, 1500 մ) և երկու արծաթե մեդալ (400 մ, 4x200 մ)[24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.rio2016.com/en/athlete/katie-ledecky
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.teamusa.org/usa-swimming/athletes/Katie-Ledecky
- ↑ Спорт Mail.ru (2019-10-13)։ «Протест сборной Уэльса удовлетворен, Прайс выиграла ЧМ в Улан-Удэ» (ռուսերեն)։ Спорт Mail.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-13-ին։ Վերցված է 2019-10-13
- ↑ Final results
- ↑ Елена Чистова։ «Юлия Зыкова завоевала серебро чемпионата Европы в стрельбе из винтовки из трёх положений»։ www.championat.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-06
- ↑ Katie Ledecky
- ↑ Berta Greenwald Ledecky
- ↑ Grim Filip (August 1, 2013)։ «Pozor, vlny. Ve světovém bazénu řádí náctiletá kometa s českými kořeny» [Attention, waves! There is a teenage comet with Czech roots raging in the world pool]։ iDNES.cz (Czech)։ Վերցված է August 26, 2014
- ↑ Jaromir Ledecky, PhD
- ↑ «Gold medalist swimmer inspired by her Jewish history»։ Վերցված է September 8, 2016
- ↑ Grim Filip (August 1, 2013)։ «Pozor, vlny. Ve světovém bazénu řádí náctiletá kometa s českými kořeny» [Attention, waves! There is a teenage comet with Czech roots raging in the world pool]։ Mladá fronta DNES (չեխերեն)։ Վերցված է August 26, 2014
- ↑ Price S.L. (June 1, 2016)։ «Back to her roots: How Katie Ledecky became so dominant in the pool»։ Sports Illustrated։ Վերցված է August 9, 2016
- ↑ Ledecky (1956)։ «New York City City Marriage Licenses Index, 1950-1995»։ FamilySearch
- ↑ Американка Ледеки обновила мировой рекорд на дистанции 400 метров вольным стилем. // Lenta.ru(ռուս.)
- ↑ «Women's 4x100m freestyle relay»։ Վերցված է August 11, 2016
- ↑ Futterman Matthew (August 8, 2016)։ «Katie Ledecky Wins Gold in 400-Meter Freestyle»։ The Wall Street Journal։ Վերցված է August 8, 2016
- ↑ «Women's 200m freestyle»։ Վերցված է August 11, 2016
- ↑ «Women's 4x200m freestyle relay»։ Վերցված է August 11, 2016
- ↑ Crouse Karen (August 12, 2016)։ «Katie Ledecky Smashes World Record in the 800-Meter Freestyle»։ The New York Times։ Վերցված է August 13, 2016
- ↑ Lutz Rachel (August 12, 2016)։ «Katie Ledecky Defends 800m Free Title To Win 4th Gold in Rio»։ NBC Olympics։ Արխիվացված է օրիգինալից September 19, 2016-ին։ Վերցված է August 21, 2016
- ↑ «Olympics – Google Search»։ Վերցված է September 8, 2016
- ↑ "Which athletes have won the most Olympic medals in Tokyo 2020?". "AS.com" Retrieved August 9, 2021.
- ↑ "Katie Ledecky is top qualifier in 400-meter freestyle". ESPN. July 25, 2021. Retrieved July 25, 2021.
- ↑ Taranto, Steven (July 25, 2021). "Olympics 2021: Day 3 schedule, what to watch, results from Tokyo as Simone Biles, Katie Ledecky get started". CBS Sports. Retrieved July 25, 2021.
- ↑ «Ariarne Titmus vs Katie Ledecky - Watch Titmus Win Gold in the Women's 400m Freestyle Final at Tokyo 2020 Olympic»։ July 25, 2021
- ↑ Goldich, Mitch (July 26, 2021). "Ledecky's Silver Medal Finish Still An Incredible Achievement". Sports Illustrated. Retrieved July 26, 2021.
- ↑ Anderson, Jared (July 26, 2021). "Tokyo 2020 Olympics: Day 3 Prelims Live Recap". SwimSwam. Retrieved July 26, 2021.
- ↑ Gaydos, Ryan (July 26, 2021). "Katie Ledecky earns Olympic record, silver medal in busy day". Fox News. Retrieved July 26, 2021.
- ↑ Pecoraro, Nick (July 26, 2021). "Watch: Ledecky Wins Both 200/1500 FR Heats, Douglass Wins 200 IM Prelims Heat". SwimSwam. Retrieved July 26, 2021.
- ↑ Hart, Torrey (July 26, 2021). "2012 Olympic champion Allison Schmitt misses out on 200m freestyle final in Tokyo". NBC Olympics. Retrieved July 26, 2021.
- ↑ NBC Olympics (July 26, 2021). "Katie Ledecky qualifies for 200m final, will face Titmus". KTVZ. Retrieved July 26, 2021.
- ↑ Brennan Christine։ «Katie Ledecky wins gold medal in 1,500 freestyle at Tokyo Olympics, US teammate Erica Sullivan takes silver»։ USA TODAY (en-US)։ Վերցված է July 28, 2021
- ↑ Sheinin David։ «Katie Ledecky 'let it go' in anchor leg of 4x200 relay, securing silver»։ The Washington Post (en-US)
- ↑ Norlander Matt։ «Katie Ledecky makes history with 6th individual gold, cements Olympic icon status, and she'll be back in 2024»
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լողորդներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ