Քեթի Աքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթի Աքեր
256 × 350px
Ծնվել էապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][1][2][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր և comics writer
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ԿրթությունՆյու Յորքի քաղաքային համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան և Բրանդեյսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBlood and Guts in High School?

Քեթի Աքեր (անգլ.՝ Kathy Acker, իսկական անձնանունը` Քերըն, իսկ օրիորդական ազգանունը` Լեման (անգլ.՝ Karen Lehmann), ապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 30, 1997(1997-11-30)[5][1][2][…], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, 1970-1980-ականների փանք շարժման խորհրդանիշներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթի Աքերի «Բղջախոհություն» վեպի հայերեն հրատարակության կազմը։ Կազմի ձևավորումը` Սամվել Սաղաթելյանի

Ծնվել է 1947 թվականի ապրիլի 18-ին Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում՝ հրեական ունևոր ընտանիքում։ Բազմաթիվ վեպերի հեղինակ Աքերը առավել հայտնի դարձավ «Նյու Յորքը 1979 թվականին» պատմվածքի համար՝ արժանանալով «Փուշքարտ» ամերիկյան հեղինակավոր մրցանակին։ Սակայն քննադատական ուշադրության է արժանացել 1982 թվականին լույս տեսած «Մեծ հույսեր» վեպի շնորհիվ։ Երբեմն Աքերը հանդես է եկել նաև զանցանքային արձակի (transgressive fiction) ուղղության մեջ։ Նրա երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում էին հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, նիհիլիզմի հետևորդներ էին ու կոտրում էին տաբուները։ Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով լեցուն նկարագրություններով։ Նրա միջազգային լայն ճանաչում ունեցող ու լուրջ քննադատական ուշադրության արժանացած «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպում (1984 թվական), Աքերն արծարծել է այնպիսի տաբուավորված և հակասական թեմաներ, ինչպիսիք են արնապղծությունը, մանկապղծությունը, աբորտը, բռնաբարությունը և այլն։ «Մեծ հույսեր»-ի նման այս վեպն էլ է գրական կոլաժ, որտեղ պատումը հաճախ ընդհատվում է այլ երկերից թռցրած պատառիկներով, դրանց աղավաղումներով ու վերլուծություններով, հերոսների ինքնությունների երբեմնակի տարրալուծումներով։ «Միս ու արյուն ավագ դպրոցում» վեպը արգելվել է Արևմտյան Գերմանիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Արևմտյան Գերմանիայի դեռահասների համար վնասակար հրատարակությունների հսկողության դաշնային ծառայության եզրակացության մեջ նշվում է, որ գիրքը «սպառնում է ոչ միայն երիտասարդներին, այլև վտանգավոր է մեծահասակների համար»։ Աքերը 1991 թվականին հրատարակել է իր «Հաննիբալ Լեքթեր, հայր իմ» ժողովածուն։

Քեթի Աքերի «Բղջախոհություն» վիպակը Կարեն Ղարսլյանի թարգմանությամբ հայերեն հրատարակել է Ինքնագիր գրական ակումբը 2015 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]