Քեբրոն
| քաղաք | |||
|---|---|---|---|
| Քեբրոն | |||
| արաբ․՝ الخليل | |||
| |||
| 31°32′6″N 35°5′55″E / 31.53500°N 35.09861°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Hebron Governorate?[1] | ||
| Մակերես | 74,102 կմ² | ||
| ԲԾՄ | 927 մետր | ||
| Բնակչություն | 215 452 մարդ (2016)[2][3] | ||
| Փոստային դասիչ | 700[4] | ||
| Պաշտոնական կայք | hebron-city.ps(արաբ.) | ||
|
| |||
Քեբրոն (արաբ․՝ الخليل, տառադարձած՝ al-Khalīl,) Պաղեստինի Հորդանան գետի արևմտյան ափի հարավում գտնվող քաղաք և Քեբրոն մարզի մայրաքաղաքը, որն ամենամեծն է Արևմտյան ափում։ Այն գտնվում է Երուսաղեմից 30 կիլոմետր (19 մղոն) հարավ։ Քաղաքի սահմաններում բնակչությունը կազմում է 201,063, մինչդեռ մարզի ներսում գտնվող հարակից մետրոպոլիտեն տարածքում ապրում է ավելի քան 700,000 մարդ։ Քեբրոնի տարածքը կազմում է 74.1 քառակուսի կիլոմետր (28.6 քառ. մղոն): Գազայից և Արևելյան Երուսաղեմից հետո այն Պաղեստինի երրորդ ամենամեծ քաղաքն է: Վերջինս հաճախ համարվում է հուդայականության, ինչպես նաև քրիստոնեության և իսլամի Չորս սուրբ քաղաքներից մեկը:
Այն Լևանտի` անընդհատ բնակեցված ամենահին քաղաքներից մեկն է: Ըստ Աստվածաշնչի` Աբրահամը բնակություն է հաստատել Քեբրոնում.
| Եւ Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է: - Գիրք Ծննդոց 13:18 |
և իր կնոջ՝ Սառային թաղելու համար ցանկացել է Մաքփելայի քարանձավը (Գիրք Ծննդոց 23:9, հանդիպում է նաև «Զոյգ քարայր» անունով): Աստվածաշնչյան ավանդությունը պնդում է, որ նահապետներ Աբրահամը, Իսահակը և Հակոբը, իրենց կանանց՝ Սառայի, Ռեբեկայի և Լիայի հետ, թաղվել են այդ քարանձավում։ Քաղաքը նաև Աստվածաշնչում ճանաչված է որպես այն վայրը, որտեղ Դավիթը օծվել է Իսրայելի թագավոր.
| Ուստի Իսրայելի բոլոր երեցները եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և այնտեղ Դավիթ թագավորը նրանց հետ ուխտ կապեց Եհովայի առաջ։ Դրանից հետո նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա: - 2 Սամուէլ, 5:3 |
Բաբելոնյան գերությունից հետո եդոմացիները բնակություն են հաստատել Քեբրոնում։ Մ.թ.ա. առաջին դարում Հերովդես I Մեծի կողմից կառուցված պարիսպը մինչև օրս էլ շրջապատում է Մաքփելա քարայրը: Այս քարայրը հետագայում դարձել էր եկեղեցի, իսկ այնուհետև՝ մզկիթ։ Քեբրոնը մ.թ. 7-րդ դարից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կառավարվել է մուսուլմանական տարբեր դինաստիաների կողմից (այս ընթացքում Խաչակիրները կարճ ժամանակով վերահսկողություն ունեցել են Քեբրոնում): Պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը լուծարվել է, և քաղաքը մտել է Բրիտանական մանդատի ներքո գտնվող Պաղեստինի կազմի մեջ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ شراب م. ح. معجم بلدان فلسطين (արաբ.) — دمشق: دار المأمون للتراث, 1987. — P. 345.
- ↑ https://docs.google.com/viewer?a=v&q=cache:z9f98LGZAzgJ:www.hebron-city.ps/pdfs/achievements%2Bbook2009.pdf+Hebron+population+site:hebron-city.ps/&hl=ar&gl=sa&pid=bl&srcid=ADGEESiGg1Z_tKDWG8k47e2GDqzDl7gUqB3uwKHIowKkWCEufgt7LJknFYkvKe-6kenBAqQ8T5Dwog7EQ-E3hCWQXrT2we1IxrGJtW1lHsW2ooKuXXF71_gia9drQY-DVa0ZeyQkq7g7&sig=AHIEtbQdWBXl_Yl7FSbJFGQBxPMHYW6dew
- ↑ https://docs.google.com/viewer?pid=bl&srcid=ADGEESiGg1Z_tKDWG8k47e2GDqzDl7gUqB3uwKHIowKkWCEufgt7LJknFYkvKe-6kenBAqQ8T5Dwog7EQ-E3hCWQXrT2we1IxrGJtW1lHsW2ooKuXXF71_gia9drQY-DVa0ZeyQkq7g7&q=cache%3Az9f98LGZAzgJ%3Awww.hebron-city.ps%2Fpdfs%2Fachievements%2Bbook2009.pdf%20population%20of%20250%2C000%20site%3Ahebron-city.ps%2F&docid=2a3dfabac239ffc31ae4eefe2485ec68&a=bi&pagenumber=80&w=2000
- ↑ https://www.palpost.ps/home/District/%D8%A7%D9%84%D8%AE%D9%84%D9%8A%D9%84
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.hebron-city.ps
- Photographs of Hebron
- english Hebron.com – English
- Collection of Palestinian articles on Hebron published by "This Week in Palestine"
- Sephardic Studies 1839 Sephardic census of Ottoman-controlled Hebron.
- ArchNet.org. «Hebron». Cambridge, Massachusetts, USA: MIT School of Architecture and Planning. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին.
- Settlement Encroachments in Hebron Old City. Photo's/maps of settlements and closed roads. Hebron Rehabilitation Committee, April 1, 2014.
- Settlements on GoogleMaps
- Ancient Canaanite and Biblical Hebron (Tel Rumeida) in Israel Արխիվացված 2024-02-22 Wayback Machine
