Jump to content

Քացուրա Թարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քացուրա Թարո
桂 太郎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1848(1848-01-04)[1]
ԾննդավայրՃապոնիա Ճապոնիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1913(1913-10-10)[1] (65 տարեկան)
Մահվան վայրMita, Մինատո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱշխատանքՃապոնիայի 11-րդ վարչապետ
1901 թ. հունիսի 2
1906 թ. հունվարի 7

Ճապոնիայի 13-րդ վարչապետ
1908 թ. հուլիսի 14
1911 թ. օգոստոսի 30

Ճապոնիայի 15-րդ վարչապետ
1912 թ. դեկտեմբերի 21
1913 թ. փետրվարի 20
ԱշխատատուTakushoku University?
Զբաղեցրած պաշտոններԹայվանի գեներալ-կառավարիչներ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի վարչապետ և member of the House of Peers?
ԿուսակցությունՌիկեն Դոսիկայ
Պարգևներ և
մրցանակներ
Սև արծվի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Ֆրանց Յոզեֆի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն Պավլովնիայի ծաղիկների շքանշան Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն Imperial Constitution Promulgation Medal և Crown Prince's Voyage to Korea Commemorative Medal
ԵրեխաներInoue Saburō?
Ստորագրություն
Изображение автографа
 Katsura Tarō Վիքիպահեստում

Քացուրա Թարո (ճապոներեն` 桂 太郎, հունվարի 4, 1848(1848-01-04)[1], Հագի, Յամագուտի, Ճապոնիա - հոկտեմբերի 10, 1913(1913-10-10)[1], Mita, Մինատո, Տոկիո, Ճապոնիա), եղել է Ճապոնիայի կայսերական բանակի գեներալ, երեք անգամ եղել է Ճապոնիայի վարչապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է "սամուրայական" ընտանիքում։ Որպես տաղանդավոր անձնավորություն, կառավարությունը ռազմագիտություն ուսանելու համար ուղարկել է Գերմանիա։ 1875-78 թթ. եղել է Ճապոնիայի դեսպանատան ռազմական կցորդը։ Ճապոնիա վերադառնալով, ստացել է գեներալի կոչում։ Գրավել է մի շարք պաշտոններ Ճապոնիայի կայսերական բանակում, իսկ 1886 թ. նշանակվել է Պատերազմի գծով փոխնախարար։

1894-95 թթ. առաջին չին-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է դիվիզիայի հրամանատար։ Պատերազմից հետո ստացել է "շիշաքու" տիտղոս։ 1896 թ. հունիսի 2-ից մինչև հոկտեմբերը եղել է Թայվանի 2-րդ կառավարող գեներալը։

1898-ից մինչև 1901 թվականներին տարբեր կառավարություններում զբաղեցրել է Պատերազմի նախարարի պաշտոն։

Վարչապետի պաշտոնը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ վարչապետ է դարձել 1901 թ. հունիսի 2-ին և այդ պաշտոնին մնացել է չորսուկես տարի մինչև 1906 թ. հունվարի 7-ը։ Նրա կառավարման տարիներին Ճապոնիան դարձավ Արևելյան Ասիայի ամենահզոր ռազմական տերությունը։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինեց Սայոնջի Քինմոչին։
Քացուրա Թարոյի երկրորդ պաշտոնավարությունը եղել է 1908 թ. հուլիսի 14-ից մինչև 1911 թ. օգոստոսի 30-ը։ Այն նշանավորվեց 1910 թ. Կորեայի անեքսիայով։
Պաշտոնավարման ավարտից հետո ստացավ իշխանի պաշտոն՝ "քոշաքու"։
Երրորդ անգամ որպես վարչապետ պաշտոնավարել է 1912 թ. դեկտեմբերի 21-ից մինչև 1913 թ. փետրվարի 20-ը։

Քացուրայի թաղումը 1913 թ. հոկտեմբերին

Մահացել է ստամոքսի քաղցկեղից 1913 թ. հոկտեմբերի 10-ին, 65 տարեկանում։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիզանթեմի շքանշան
Ծագող Արևի շքանշան
Ոսկե անգղի 1-ին աստիճանի շքանշան
Պիոս IX-ի շքանշան
Բաղնիքի շքանշան[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քացուրա Թարո» հոդվածին։