Քարտեզ գյուղատնտեսական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քարտեզ գյուղատնտեսական, աշխարհագրական քարտեզ, որն արտացոլում է գյուղատնտեսական արտադրության տարածքային տարբերակումը։ Լինում են գյուղատնտեսության վարման և զարգացման, տնտեսական պայմանների, գյուղատնտեսության տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսական արտադրության ռեսուրսների (նյութական, աշխատանքային, բնական) տնտեսական գնահատման, գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիայի քարտեզներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png