Քարտեզի և տարածքի հարաբերակցություն
Քարտեզի և տարածքի հարաբերակցություն, հարց սիմվոլի և օբյեկտի միջև կապի մասին։ Ալֆրեդ Կորժիբսկու հայտնի «Քարտեզը դեռ տարածքը չէ» արտահայտությունը նշանակում է, որ ինչ-որ բանից վերցված աբստրակցիան կամ դրա հանդեպ արձագանքը ինքնին առարկան չեն։ Այլ կերպ ասած, առարկան ցույց տվող ձեռքը ինքնին առարկան չէ, որևէ տեսության մեջբերումը դեռ տեսությունը չէ, օբյեկտիվ իրականությունը նկարագրող գիտական տեսությունը օբյեկտիվ իրականությունը չէ։
Քարտեզի և տարածքի հարաբերակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգորի Բեյթսոնը իր «Քայլեր դեպի գիտակցության էկոլոգիան» ժողովածուում զետեղված «Ձևը, իրը և տարբերությունը» էսսեում (1970) նշել է, որ իրականում անհնար է պատկերացնել, թե ինչ է տարածքը, քանի որ ցանկացած հասկացություն որոշակի չափով հիմնված է պատկերացման վրա;[1]:
Նիլ Գեյմանը իր «Ամերիկյան աստվածներ» վեպի մասերից մեկում գեղարվեստորեն անդրադարձել է քարտեզի և տարածքի հարաբերակցության հարցին[2]։
Բեյթսոնը նշել է, որ քարտեզի օգտակարությունը որոշվում է ոչ թե տառային իրականությամբ, այլ կառուցվածքով, որը առավելագույնս նման է տարածքի կառուցվածքին։ Նա այս հարցը քննարկել է «Անանուն ալկոհոլիկների թեոլոգիա» ստեղծագործության մեջ։
Ըստ Բեյթսոնի՝ այն մշակույթը, որը համոզված է, որ հարբուխը փոխանցվում է չար հոգիների միջոցով, որ այդ ոգիները դուրս են գալիս մարդու միջից, երբ նա փշռտում է, որ նրանք կարող են փոխանցվել մի մարդուց մյուսին ֆիզիկական շփման միջոցով կամ շնչառական ուղիներով, կարող է նույնքան արդյունավետ «քարտեզ» լինել առողջապահության համար, որքան այն, որում ոգիները փոխարինված են միկրոբներով։
Քարտեզը տարածք չէ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քարտեզը տարածքը չէ» արտահայտությունը առաջին անգամ հիշատակվել է 1931 թվականին՝ Ալֆրեդ Կորժիսկու զեկույցում, որը նա կարդացել է Ամերիկյան մաթեմատիկական միության (American Mathematical Society) առաջ ելույթի ժամանակ (Նոր Օռլեան, Լուիզիանա)[3]։
- Քարտեզը ունի կառուցվածք, որը կա՛մ կարող է նման լինել տարածքին, կա՛մ նման չլինել
- Քարտեզը տարածքը չէ
Բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտը «ընկալումը միշտ կանգնած է մեր և իրականության արանքին» կոնցեպտը պատկերել է իր նկարների շարքում, որտեղ զետեղված է «Կերպարների դավաճանությունը» նկարը, որի վրա պատկերված է ծխամորճ և կա հետևյալ գրությունը «Ceci n'est pas une pipe» («Սա ծխամորճ չէ»)[4]։
Լուիս Քերոլը իր «Սիլվի և Բրունո» (1889 թվական) գործում տվել է երևակայական քարտեզի հումորային նկարագրություն, որի մասշտաբը մղոններով է։
Ստեղծագործության հերոսը նկարագրում է այդ քարտեզի օգտագործման մի քանի դժվարություններ և եզրահանգում, որ «այժմ մենք օգտագործում ենք հենց երկիրը՝ իր քարտեզի փոխարեն, քանի որ դա էլ պակաս լավ քարտեզ չէ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bateson G. Form, Substance and Difference // Steps to an Ecology of Mind: Collected Essays in Anthropology, Psychiatry, Evolution, and Epistemology. University Of Chicago Press. ISBN 0-226-03905-6.(անգլ.)
- ↑ Гейман Н. Американские боги. — М.: АСТ, Ермак, 2006. ISBN 5-17-019844-2.
- ↑ Korzybski A. A Non-Aristotelian System and its Necessity for Rigour in Mathematics and Physics. Доклад в Американском математическом обществе (Новый Орлеан, штат Луизиана, США). Встреча American Association for the Advancement of Science. 28 декабря, 1931 года. Перепечатано в «Science and Sanity», 1933, с. 747—761.(անգլ.)
- ↑ См. Barry, Ann Marie (биография Արխիվացված 2005-11-29 Wayback Machine). Visual Intelligence: Perception, Image, and Manipulation in Visual Communication. (books.google.com) С. 15—16.(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Korzybski A. Science and Sanity: An Introduction to Non-Aristotelian Systems and General Semantics. (Preface by Robert P. Pula.) — Institute of General Semantics, 1994. Hardcover, 5th edition. ISBN 0-937298-01-8 Режим доступа: Эл. версия Արխիվացված 2006-09-27 Wayback Machine.(անգլ.)
- Бейтсон Г. Шаги в направлении экологии разума. — М.: УРСС, 2005. (Расширенное переиздание.)
- Бендлеp P., Гриндеp Д. Структура магии. — СПб.: Прайм-Еврознак, 2004. Том первый: ISBN 5-93878-151-5, том второй: ISBN 5-93878-152-3