Քարսոն Սիթիի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարսոն Սիթիի դրամահատարան
Տեսակbranch mint?
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆևադա
Ղեկավար կազմակերպությունԱՄՆ դրամահատարան
Հիմնադրված է1863
ՃարտարապետAlfred B. Mullett?
Քանդվել է1893
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][3]
Քարտեզ
Քարտեզ

Քարսոն Սիթիի դրամահատարան, ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղն էր Քարսոն Սիթիում, Նևադա։ Այն հիմնականում արծաթե մետաղադրամներ է արտադրել. այնուամենայնիվ, այն հատել է նաև ոսկյա մետաղադրամներ, որոնց ընդհանուր անվանական արժեքը դոլարով գրեթե հավասար էր նրա արծաթե մետաղադրամների արժեքին։ Դրամահատարանը հատել է մետաղադրամներ 21 տարբեր տարիների։

Քարսոն Սիթիի դրամահատարանը ստեղծվել է 1863 թվականին, սակայն չի գործարկվել մինչև 1870 թվականը։ Այն գործել է մինչև 1885 թվականը, դադարեցվել է, ապա վերագործարկվել 1889 թվականին, այնուհետև գործել մինչև 1893 թվականը, երբ այն փակվեց վերջնականապես։ Այժմ Նևադայի պետական թանգարանն է, Քարսոն Սիթի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարսոն Սիթիի դրամահատարան, 1886 թվական

Դրամահատարանը արծաթե սենսացիայի բարձրակետին վարպետորեն կառուցված է տեղական արծաթե հանքավայրի մոտ, այն 1870-1893 թվականներին ունեցել է արծաթե մետաղադրամների 50 թողարկում և ոսկե մետաղադրամների 57 թողարկում՝ «CC» դրամահատարանի տարբերանշանով։ Դրամահատարանը ստեղծվել է Քարսոն Սիթիում Կոմստոկ Լոդի արծաթից մետաղադրամներ հատելու համար, ինչպես Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանն էր հիմնադրվել, որպեսզի ոսկե մետաղադրամներ արտադրի Կալիֆոռնիայի ոսկուց։ 1895 թվականից մինչև 1933 թվականը շենքը ծառայել է որպես Միացյալ Նահանգների ոսկու և արծաթի փորձաքննության գրասենյակ։ Դաշնային կառավարությունը շենքը վաճառեց Նևադայի նահանգին 1939 թվականին։ Այստեղ հատված մետաղադրամները, հատկապես Մորգանի դոլարը, ընդհանուր առմամբ հազվագյուտ են և հավաքորդների շրջանում ունեն անվանական արժեքից շատ բարձր արժեք։

Շենքը, որտեղ տեղակայվել էր դրամահատարանը, առաջինն էր, որ նախագծվեց Ալֆրեդ Բ. Մուլլեթի կողմից, հետագայում նա դարձավ Գանձապետական բաժանմունքի գլխավոր ճարտարապետ։ Շինարարության վերահսկիչը Աբրահամ Քարին էր, որը հայտնի էր նաև որպես «Քարսոն Սիթիիի հայր»։ Պարզ Վերածննդի բարելավված ոճով քարե ճակատամասն ունի կլոր վերնամասով պատուհանների զույգեր և սյունասրահ կենտրոնում։ Այժմ այն Նևադայի պետական թանգարանի շենքն է։ Թեև 1893 թվականից ի վեր դրամահատարանը Միացյալ Նահանգների մետաղադրամներ չի հատել, «Մետաղադրամների թիվ 1 մամլիչ»-ը (դրամահատարանից մետաղադրամի սկզբնական մամլիչը), դեռևս գտնվում է շենքում և օգտագործվում էր «CC» դրամահատարանի տարբերանշանով հիշատակի մեդալիոններ պատրաստելու համար։ Դրանց վերջին թողարկումներից են թանգարանի 75-ամյակին նվիրված մեդալիոնները։

Հատված դրամական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե դրամական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստած ազատության դայմ (1871–78)
Քսան ցենտ (ԱՄՆ մետաղադրամ) (1875–76)
Նստած ազատության քառորդ դոլար (1870–78)
Նստած ազատության կես դոլար (1870–78)
Նստած ազատության դոլար (1870–73)
Առևտրային դոլար (ԱՄՆ մետաղադրամ) (1873–85)
Մորգանի դոլար (1878–93)

Ծանոթագրություն։ Նստած Ազատության դոլարն առաջին մետաղադրամն էր, որ հատվեց Քարսոն Սիթիում։

Ոսկե դրամական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես արծիվ կամ ոսկե 5 դոլար (1870–84 և 1890–93)
Արծիվ կամ ոսկե 10 դոլար (1870–84 և 1890–93)
Կրկնակի արծիվ կամ ոսկե 10 դոլար (1870–85 և 1889–93)

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  3. National Archives Catalog

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]