Քարոլին Խոդադյան
| Քարոլին Խոդադյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 8, 1978 (47 տարեկան) |
| Ծննդավայր | Ահվազ, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | իրանահայ |
| Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
| Կարողություն | Խորեոգրաֆիա - Ֆլամենկո - Սամա |
| Մասնագիտություն | folk dancer և թատրոնի դերասանուհի |
| Գործունեություն | Սամամենկո (Samamenco) |
| Ամուսին | Իսակ Իւնանեսյան |
| 🌐 | |
Քարոլին Խոդադյան (պարս.՝ کارولین خدادیان, հուլիսի 8, 1978, Ահվազ, Իրան), իրանահայ պարուհի, դերասանուհի և դաֆահար, առաջին իրանահայ կինն է, ով զբաղվել է սուֆիական պտույտների (Սամա) արվեստով և, համատեղելով իսպանական ֆլամենկո պարը, ստեղծել է յուրօրինակ «Սամամենկո» պարային ոճը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլին Խոդադյանը ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում, իրանահայ ընտանիքում։ Խոդադյանն իր նախնական,և միջնակարգ ուսումը ավարտել է Թեհրանի հայկական դպրոցներում: 2004 թվականին նա ավարտել է Սպահանի Իսլամական Ազատ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլինը, երեք տարեկանից սկսել է բալետ և Հայկական պար սովորել իրանահայ Բալետի անւանի պարուհի և պարուսույց «Իրանում բալետի արվեստի» հիմնադիրներից Ելենա Օվիդիսյանի մոտ. 11 տարեկանում՝ իրանական դասական պարի նկատմամբ ունեցած հետաքրքրության պատճառով Եվ այն համադրելով բալետի հետ Հինգ տարի շարունակ նա սովորել է Իրանի ազգային բալետի ակադեմիայի պարուսույց Քաթայուն Քարիմեանի հսկողության ներքո։ Որոշ ժամանակ սովորել է ֆլամենկո պարը՝ իսպանացի պարուսույցի մոտ։ Քարոլին Խոդադյանը ընդլայնեց իր պարային տիրույթը և սովորեց նաև Սամա պար Ֆարիբա Ազարգունի մոտ։
Հետագայում Խոդադյանը ստեղծեց պարի հատուկ ոճ, որը կոչվում է Սամամենկո (Samamenco)՝ նորարարական կերպով համատեղելով Սամա և ֆլամենկո պարը[3]։
Իրանական Mehr գործակալությունը գրել է․ «Քարոլին Խոդադյանը Իրանում առաջին կինն է, որ հեղափոխությունից հետո սոլո ներկայացումներ է ունեցել, ինչը իրանական հասարակության մեջ համարձակ քայլ է՝ Իրանում առկա սահմանափակումները հաշվի առնելով»[4][5]։
2019 թվականին Խոդադյանը հաճախել է հայ անվանի արտիստուհի Սոֆի Դևոյանի պարի ակադեմիա և սովորել է Մարիա Հուսեպյանի մոտ հայկական պարի դասընթացները։ Խոդադյանը որոշ ժամանակ նաև դասընթացներ է անցկացրել մեկ այլ անվանի հայ արտիստուհու՝ Աննա Քալաշյանի պարի ակադեմիայում, նաև շարունակաբար վերապատրաստվում է Իրանում՝ պարուսույց Կարինե Մանուչեհրյանի հսկողության ներքո։ Խոդադյանը դասընթացներ է անցել Կաստանիետներ սովորելու համար՝ Սևիլյան պար ոճն իր կատարումների մեջ ներառելու համար:
Նա նաև դաֆահար է և տարիներ դաֆ է նվագել Կուբանի նվագախմբի կոմպոզիտոր և ղեկավար Վանդադ Մասահզադեի հետ և ելույթ է ունեցել բազմաթիվ համերգներում։ Նա նաև 4 տարի սովորել է իրանցի անվանի երաժիշտ Զաքարիա Յուսեֆիի մոտ դաֆի խորացված դասընթացները։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոդադյանը հանդես է եկել նաև որպես պարող և շարժման ձևավորող հետևյալ ներկայացումներում:
- Հալլաջ օպերա ռեժիսոր փարվազ հոմայ (մենակատար պարուհի)[6]
- Սիավաշ Սուդաբեհ, ռեժիսոր՝ Անահիդ Աբադ (պարուհի Կրակի դերում)[7]
- Հին աստվածներ, ռեժիսոր՝ Բիայնա Մահմուդի (պարուհի Սատանայի դերում)[8]
- Շիզոֆրենիա, ռեժիսոր՝ Համեդ Ռահիմի Նասր (շարժման դիզայներ և պարող)[9]
- Կատյուշա, ռեժիսոր՝ Արաշ Դավուդի և Ֆարշադ Արջ (Samamenco-ի շարժման դիզայներ)[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Armenian actress chooses success while adhering to law, mehrnews.Dec 26, 2024, 11:01 AM
- ↑ ՔԱՐՈԼԻՆ ԽՈԴԱԴՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ, ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՈԼՈ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԻՐԱՆՈՒՄ, hraparak.am.10 Հունվար 2025»
- ↑ «Հայ դերասանուհին ընտրում է հաջողությունը՝ պահպանելով երկրի օրենքը», yerkir.am.2024-12-26 15:03
- ↑ Armenian actress chooses success while adhering to law, mehrnews.Dec 26, 2024, 11:01 AM
- ↑ ՔԱՐՈԼԻՆ ԽՈԴԱԴՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ, ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՈԼՈ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԻՐԱՆՈՒՄ, hraparak.am.10 Հունվար 2025»
- ↑ «Հայ դերասանուհին ընտրում է հաջողությունը՝ պահպանելով երկրի օրենքը», yerkir.am.2024-12-26 15:03
- ↑ Armenian actress chooses success while adhering to law, mehrnews.Dec 26, 2024, 11:01 AM
- ↑ https://www.mehrnews.com/news/5930900/خدایان-کهن-با-حضور-هنرمندان-ارمنی-به-صحنه-می-رود/ "Ancient Gods" to be staged with Armenian artists, snn.ir
- ↑ «Իրանահայ դերասանուհին սահմանումներն ու արգելքները փոխակերպում է յաջողութեան գրաւականի», alikonline.ir.17 Դեկտեմբերի, 2024
- ↑ ՔԱՐՈԼԻՆ ԽՈԴԱԴՅԱՆ․ ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ, ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՍՈԼՈ ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԻՐԱՆՈՒՄ, hraparak.am.10 Հունվար 2025»