Քարահանքի թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարհանք (Երևան)ից)
Քարահանքի թաղամաս
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ

Քարահանք՝ հին Երևանի թաղերից մեկը։ Այն գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում ու կենտրոնական՝ Շահար թաղամասից բաժանվում էր ներկայիս Նալբանդյան փողոցով։ 19-րդ դարի դրությամբ մոտավորապես զբաղեցնում էր ներկայիս Նալբանդյան — Չարենց — Նար-դոս — Արշակունյաց — Անգլիական այգի տարածքը։

Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով։ Ինչպես շատ թաղերի անունները, այնպես էլ Քարահանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ»՝ պարսկերեն՝ «երկաթ-աղբյուր»։ Երևանի այդ մասում եղած աղբյուրի ջրերը՝ երկաթի բաղադրություն էին պարունակում։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր նաև իր այգիներով։

Հիմնադրվել է 1603 թվականին Պարսկաստանից ներգաղթած թյուրքական ցեղերի կողմից[1]։

Դամըռ-Բուլաղի այգիներից բացի Երևանը շրջապատում էին Կոնդի, Դալմայի այգիները, Սարդարի բաղը և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։

Քարահանքում եկեղեցիներ չեն կառուցվել, ու բնակչությունը գրեթե ամբողջովին եղել է մուսուլմանաբնակ։ Թաղամասում կառուցվել է 4 մզկիթ՝ Մահմադ Սարդիպ խանի մզկիթ, Հաջի Նովրուզ Ալի Բեկի մզկիթ, Հաջի Ջաֆարի մզկիթ ու Դեմիրբուլաղի մզկիթ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի պատմության թանգարան. Երևանի տարեգրությունը.