Քարլի Հենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարլի Հենսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Carlie Hanson
Ի ծնե անունանգլ.՝ Carlie Bryanne Hanson
Ծնվել էմայիսի 18, 2000 (23 տարեկան)
Օնալասկա, Վիսքոնսին, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
Գործունեություն2016–այժմ
ԼեյբլWarner Bros.
Կապված
Կայքcarliehanson.co

Քարլի Հենսոն (անգլ.՝ Carlie Hanson, մայիսի 18, 2000(2000-05-18), Onalaska, La Crosse County, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ, որը հայտնի է դարձել իր «Only One» երգի շնորհիվ։ Նա թողարկել է իր դեբյուտային՝ «Junk» մինի ալբոմը 2019 թվականի հունիսի 7-ին[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենսոնը ծնվել և մեծացել է Վիսկոնսին նահանգի Օնալասկա քաղաքում։ Նա ներշնչվել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերից և որոշել է երաժշտությամբ զբաղվել։ 14 տարեկանում նա և նրա ընկերը սկսել են քավերներ տեղադրել ՅուԹյուբում, հույս ունենալով հետևել Բիբերի անցած ճանապարհը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016–2018․ Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսին, աշխատելով ՄաքԴոնալդսի գանձապահ, Հենսոնը մասնակցել է iHeart Radio-յի տեղական մրցույթին՝ համերգին Զեյնին տեսնելու համար[3]։ Որպես իր ելույթ, նա տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ երգել է Զեյնի «Pillowtalk» երգն՝ առևտրի կենտրոնի մոտ կայանված մեքենայում նստած։ Նա տեղադրել է տեսանյութն Ինստագրամում, և դրանով արագ կիսվել է I Heart-ը՝ զգալի ուշադրություն գրավելով։ Հետագայում Հենսոնի հետ կապվել է տաղանդների գործակալը, որը նրան հրավիրել է Տորոնտո լսումների՝ «House of Wolf»-ի պրոդյուսերների համար ձայնագրվելու համար[5]։ Լոս Անջելեսում նա աշխատել է երգերի հեղինակ Դեյլ Էթտոնիի հետ[4][6]։ 2017 թվականի նոյեմբերին Թեյլոր Սվիֆթն ընդգրկել է Հենսոնի երկրորդ՝ «Only One» սինգլը Apple Music-ի իր սիրելի երգերի փլեյլիստում։ 2018 թվականի մարտին Հենսոնը թողարկել է այդ երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Similar But Different-ի կողմից, և որի համար հավաքվել է միայն կանանցից բաղկացած խումբ[7]։ 2018 թվականի ապրիլին «Only One» երգն օրական միջինը 400,000 սթրիմներ էր հավաքում[8]։

2018 թվականի սեպտեմբերին Հենսոնը սկսել է շրջագայել Թրոյ Սիվանի և Քիմ Փեթրասի հետ Սիվանի Bloom Tour-ի ժամանակ, ելույթներ ունենալով այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլը (անգլ.՝ Radio City Music Hall) և Լոս Անջելեսի Հունական թատրոնը (անգլ.՝ Greek Theater)[9]։ Երգչուհու Մինեապոլիսում շոուի ակնարկում Twin Cities Media-ն բարձր է գնահատել նրա աշխատանքը՝ նշելով, որ «Քարլի Հենսոնը մի քիչ Լորդ է, մի քիչ՝ Բիլլի Այլիշ և Kiiara, և նաև սեփական շատ բաներ ունի»[10][11]։

2019․ «Junk»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին Հենսոնն աջակցել է Yungblud-ին Եվրոպայում վերջինիս շոուների շարքի ժամանակ։ Նա պայմանագիր է կնքել Warner Bros. Records-ի հետ 2019 թվականի փետրվարին[12] և Primary Wave Music-ի հետ՝ նույն թվականի մարտին[13][14]։ 2019 թվականի ապրիլի 26-ին Հենսոնը թողարկել է «Back in My Arms» երգը[15]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ այն դառնալու է երգչուհու դեբյուտային՝ «Junk» մինի ալբոմի գլխավոր սինգլը[16]։ 2019 թվականի մայիսի 24-ին նա թողարկել է «WYA»-ը՝ «Junk»-ի երկրորդ սինգլը[17]։ Նույն օրն ավելի ուշ Թեյլոր Սվիֆթն ավելացրել է Հենսոնի մեկ այլ՝ «Back in My Arms» երգն իր Apple Music-ի փլեյլիստում[18]։ Մինի ալբոմը, որը կազմված է հինգ երգերից, թողարկվել է 2019 թվականի հունիսի 7-ին[19]։ 2019 թվականի սեպտեմբերին երգչուհին հայտարարել է Եվրոպայով և Մեծ Բրիտանիայով The WYA Tour շրջագայության մասին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ
Junk

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
«Why Did You Lie» 2017 Ոչ ալբոմային սինգլներ
«Only One»
«Us» 2018
«Mood»
«Toxins»
«Numb»
«Back in My Arms» 2019 Junk
«WYA»
«Side Effects»[20] Թողարկվելիք
«Daze Inn» 2020

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ռեժիսոր(ներ)
«Only One» 2018 Անհայտ
«Numb» 2019 Նիքոլաս Ջանդորա
«Back in My Arms» Դանիլո Փարա
«Daze Inn»[21] 2020 Սերենա Ռեյնոլդս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carlie Hanson, Alt-Pop's New Teen Queen, On Making Sense Of Her Odds and Ends». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  2. Ramynke, Ashley; 2018. «Interview: Wisconsin-native Carlie Hanson on translating the bad habits of her teenage years to pop single "Toxins"». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)
  3. 3,0 3,1 «Carlie Hanson: Pop music's fresh-faced phenom – PCC Courier» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. 4,0 4,1 Tribune, Randy Erickson La Crosse. «Major (label) things ahead for Onalaska singer Carlie Hanson». La Crosse Tribune (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  5. «Meet Carlie Hanson: 18-Year-Old Pop Star in the Making». PAPER (անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  6. «Meet Carlie Hanson, the singer you'll be hooked on all summer...and all fall...and all year, really». babe (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  7. «Watch Carlie Hanson's Music Video for "Only One"». www.lofficielusa.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  8. «Carlie Hanson Announces Debut Live Shows in Los Angeles, CA and New York, NY on May 18th and May 29th – WithGuitars». www.withguitars.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  9. «Carlie Hanson on her sexuality, struggles with mental health and touring with Troye Sivan». Gay Times (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  10. «Troye Sivan Brings The Bloom Tour To Minneapolis' State Theater». TwinCitiesMedia.net (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  11. Writer, Christian Kennedy Daily Arts. «Carlie Hanson is the most Taurus person you'll ever meet». The Michigan Daily (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  12. Tribune, RANDY ERICKSON La Crosse. «Onalaska's Carlie Hanson signs record contract with Warner Bros». madison.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  13. «Publishing Briefs: Denzel Curry Signs With Concord Music, Carlie Hanson Teams With Primary Wave & More». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  14. «Carlie Hanson – Numb». The Hype Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  15. «Pre-save Carlie Hanson's single 'Back in my Arms'». campaigns.topsify.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  16. «Carlie Hanson Drops "Back In My Arms" Video, Announces 'Junk' EP». idolator. 2019 թ․ մայիսի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  17. «WYA comes out this Friday!!!! and my EP 'Junk' is available for Pre-Order now bitch so let's go📺🕹». 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին – via Twitter.
  18. «Taylor Swift Shares New Playlist Of Songs She's 'Loving Right Now': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  19. Desk, BWW News. «Carlie Hanson Releases Video For BACK IN MY ARMS, Debut EP Out 6/7». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  20. Hanson, Carlie [@carliehanson] (November 18, 2019). «SIDE EFFECTS November 22nd new era baby let's fucking go. pre-save in BIO» (Թվիթ) – via Թվիթթեր.
  21. «Carlie Hanson drops video for euphoric pop anthem Daze Inn». Gay Times Magazine. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]