Արփագետիկ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Արփագետիկ | ||
| ադրբ.՝ Arpagədik | ||
| 39°33′20″N 46°42′24″E / 39.55556°N 46.70667°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Հադրութ | |
| Համայնք | Մարտունու շրջան | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 24 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Արփագետիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Ընդգրկված է Խծաբերդ համայնքի կազմի մեջ[1]։ Նախկինում հայտնի է եղել Արփագյադուկ ու Քարինգ անուններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփագետիկ գյուղի բնակիչների նախնիները մեծ մասամբ բնիկներ էին, որոնց նախնիների մի մասը 1905 թվականին Արցախի Քաշաթաղի շրջանի Հարար գյուղից և այլ բնակավայրերից եկած բնակիչներ էին։ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքում 1950-ական թվականներից «գյուղերի խոշորացման» անվան տակ Հադրութի շրջանի հարավային թևի գյուղերը հայաթափվել էին, իսկ այնտեղի բնակչությունը, ստիպված լքելով իրենց բնակավայրերը, հաստատվել էին Տողում, Թաղուտում։ Այս ամենը իր բացասական հետքն է թողել նաև Արփագետիկ գյուղի ճակատագրի վրա, որի հետևանքով ամեն տարի մի շարք ընտանիքներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը[2]։
Արփագետիկը արցախյան ազատագրական պայքարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին ազերի հրոսակախմբերի կողմից գյուղը հիմնովին ավերվել էր, դեռ ավելին՝ սրի էին քաշվել գյուղի վերջին 7 խաղաղ բնակիչները։ Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել էին բնակավայրը։ Ազատամարտի ավարտից հետո բռնագղթի ենթարկված գյուղերում վերականգնման աշխատանքներ էին տարվել։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը բռնազավթվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ (այդ թվում և Արփագետիկը) գյուղերը[3]։
Պատմամշակութային վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղից 600 մ դեպի հարավ-արևելք գտնվում էր 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» եկեղեցին, 10-13-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 11-13-րդ դարերի «Եղցուն ձոր» խաչքարերը։ Գյուղի արևելյան եզրին էր 17-20-րդ դարերի գերեզմանոցը, իսկ Հակարի գետի ձախ կողմում, Շուշի քաղաքից 23 կմ դեպի հարավ գտնվում էր Արփագետիկ իջևանատուն-ամրոցը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ Արփագետիկ գյուղում բնակվում էին 24 մարդ, կար 6 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
| Տարի | 2009 | 2010 |
|---|---|---|
| Բնակիչ | 12 | 17 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 118.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 189–190.
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
| |||||||||||||||||
