Քարիե

Քարիե (արաբ․՝ جارية), Մերձավոր Արևելքի իսլամական աշխարհում ստրկացված կանանց դասի համար օգտագործվող անվանում և տերմին[1]: Նրանք պատմության մեջ հատկապես հայտնի են Օսմանյան կայսրության դարաշրջանից, որտեղ նրանք գոյություն են ունեցել մինչև 20-րդ դարի սկիզբ, երբ Օսմանյան կայսրական հարեմը փակվեց:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր իմաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարիե պատերազմի ժամանակ ստրկացված կին էր: Սա մնաց տերմինի պաշտոնական անունը իսլամական աշխարհում: Ստրկացված կնոջ իրավունքները կարգավովում էին իսլամական օրենքով:
Իսլամական իրաավակարգում կնոջ ստրկացումը միակ դեպքն էր, երբ հարճությունը օրինականորեն թույլատրվում էր[1]: Որպես քարիե հարճ վերցված կինը պետք է ենթարկվեր իր տղամարդ տիրոջը, ինչպես ամուսնուն[2]: Այնուամենայնիվ քարիյե հարճերի և նրա տիրոջ երեխաները՝ արու կամ էգ, ծնվում էին օրինականորեն ազատ, և քանի որ նա իր տիրոջ երեխաների մայրն էր, քարիյե հարճը չէր կարող վաճառվել իր տիրոջ կողմից որևէ մեկին և նաև ավտոմատ կերպով ազատվում էր նրա մահից հետո[3]:
Օսմանյան կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարիյեի համակարգը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում մինչև 19-րդ դարի վերջը և առավել հայտնի է Օսմանյան արքունիքի կայսերական հարեմում: Այն հաճախ թարգմանվել է որպես «սպասուհի»:
Օսմանյան համակարգը պաշտոնապես հետևում էր սկզբնական իսլամական օրենքին, բայց գործնականում տարբերվում էր դրանից: Օսմանյան կայսրության կողմից Մերձավոր Արևելքի մեծ մասի նվաճումից և քրիստոնեական Եվրոպայի հետ սահմանների փակուղուց հետո, գործնականում քիչ հնարավորություններ կային կանանց պատերազմի միջոցով[2]:
Մուսուլմանների ստրկացման ընդհանուր արգելքի պատճառով, ոչ մուսուլմանական քարիյեն փոխարենը օսմանյան ստրկավաճառությանն էր մատակարարվում քրիստոնեական Եվրոպայից՝ Ղրիմի և Բարբարոսական ստրկավաճառության միջոցով[2]: Լինելով ոչ մուսուլմանական երկրից, որոնց հետ Օսմանյան կայսրությունը կարող էր համարվել պասիվ պատերազմի մեջ գտնվող, սա համարվում էր ստրկացված ռազմագերիների համարժեք և, հետևաբար, ընկալվում էր որպես իսլամական օրենքին համապատասխան:
Երբ Ղրիմի ստրկավաճառությունը փակվեց 1783 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի նվաճումից հետո (և բարբարոսական ստրկավաճառությունը 19-րդ դարի սկզբին), քարիյեն ստրկավաճառությունը ենթարկվեց ևս մեկ վերափոխման: Այն պահից սկսած, քարիյեների մեծամասնությունը չերքեզներ էին Կովկասից, որոնցից մի փոքր մասը գալիս էր սպիտակ ստրկավաճառությունից: Մինչ չերքեզները մուսուլմաններ էին, մուսուլմանների ստրկացման արգելքը նրանց դեպքում անտեսվեց, և նրանց սկզբնական մուսուլմանական կարգավիճակը «բաց գաղտնիք» էր[2]:
Քարիյեն միշտ համարվում էր տանտիրոջ համար սեռական առումով մատչելի անձ, և եթե նա երեխա էր ունենում նրանից, նրան այլևս չէին կարող վաճառել[4]: Քարիյեի ազատ արձակումը (ազատագրումը) տարածված էր: Սակայն ազատագրումը չէր նշանակում, որ քարիյեն ազատ էր պարզապես լքել տունը: Սեռային խտրականության վրա հիմնված մուսուլմանական հասարակությունում, որտեղ կանայք ապրում էին մեկուսացված, ազատ արձակված կնոջ համար հնարավոր չէր պարզապես լքել տունը և քայլել փողոցում, քանի որ ազատ, ընտանիք չունեցող չամուսնացած կինը ոչ մի կերպ չէր կարողանա ապահովել իրեն[4]: Փոխարենը, կնոջ ազատագրումը սովորաբար նշանակում էր, որ նրա համար կազմակերպվում էր ամուսնություն. հաճախ կնոջը ազատ արձակած տղամարդը ինքն էր ամուսնանում նրա հետ կամ կազմակերպում էր նրա ամուսնությունը մեկ այլ տղամարդու հետ[4]:
Կար տարբերություն մուսուլման կանանց տնային ծառա լինելու համար գնված կանանց և տղամարդկանց կողմից գնված կանանց միջև. ստրկուհի կանայք, որոնք պաշտոնապես մուսուլման կնոջ սեփականությունն էին, չնայած օրինականրեն հասանելի էին տանուտիրոջը, կարող էին նաև վաճառել նրանց կին տիրուհու կողմից[4]:
19-րդ դարի առաջին կեսին արևմտյան աշխարհում ստրկությունը սկսեց համարվել բարոյապես անընդունելի: Լիբերալ սուլթան Աբդուլմեջիդ I-ը, որը ազդվել էր այս հայացքներից, իր արևմտյան բարեփոխումների շարքում ներառեց ստրկության դեմ օրենքներ և պաշտոնապես արգելեց քարիյեի ստրկական համակարգը: Սա, սակայն, պաշտոնական արգելք էր, և իրականում քարիյեն ոչ պաշտոնապես շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջ[1]:
Օսմանյան կայսերական հարեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարիյեները Օսմանյան կասրության հարեմի համար մատակարարվում էին Ղրիմի և Բարբարոսական ստրկավաճառության միջոցով, կամ հավաքագրվում էին կայսերության ներսում: Նրանց ընտրում էին ամենագեղեցիկ և խելացի աղջիկներից և մանկուց գալիս էին հարեմ: Ժամանելուն պես նրանք իսլամ էին ընդունում և նոր անուն էին տալիս: Նրանց մարզում էին պալատական հարեմի կարգապահության և այն նվաճումների մեջ, որոնց համար նրանք առաջխաղացում ունեին: Այնուհետև նրանց առաջխաղացում էր տրվում իրենց կարողություններին համապատասխան:
Քարիյեն կայսերական հարեմի կանանց մեջ ամենացածր կոչումն ուներ[5]: Նրանք տարբերվում էին օդալիսկներից նրանով, որ նրանք բոլորին պաշտոնապես սուլթանի հարճերն էին: Սակայն, գործնականում, նրանք երբեք չէին կարող ընտրվել սուլթանի մահճակալը կիսելու համար, ուստի նրանք հաճախ հանդես էին գալիս որպես սուլթանի ծառաներ, ինչպես նաև սուլթանի կանայք և երեխաները:
Քարիյեն,որ ապացուցում էր, որ արժեքավոր ծառա է, կարող էր աէաջխաղացվել մինչև կալֆա կամ ուստա, ինչը նշանակում էր,որ նա աշխատավարձ էր ստանում: Եթե քարիյեն ոչ կալֆա էր, ոչ էլ սուլթանի կողմից ընտրվում որպես սեռական զուգընկեր, նա ազատ էր արձակվում ինը տարվա ծառայությունից հետո: Գործնականում նրա ազատագրումը նշանակում էր, որ նրա համար կազմակերպվում էր ամուսնություն, քանի որ չամուսնացած,ազատ և ընտանիք չուներ որևէ միջոց իրեն պահելու Օսմանյան կայսրության սեռային խտրականությամբ հասարակությունում:
Քարիյեները, որոնց հետ սուլթանըկիսում էր անկողինը, դառնում էին դինաստիայի անդամներ և բարձրանում էին աստիճանով՝ հասնելով գյոզդեի(«սիրված»), իկբալի («բախտավոր»), քադինի («երեխայի մոր»), կամ հասեքի սուլթանի («սիրված կին») կարգավիճակը: Ամենաբարձր պաշտոնը զբաղեցնում էր վալիդե սուլթանը՝ սուլթանի օրինական մայրը, որը նախկինում սուլթանի հոր կինը կամ քարիյեն էր և հարեմում բարձրագույն աստիճանի: Ոչ մի քարիյե չէր կարող դուրս գալ կամ մտնել հարեմի տարածք առանց վալիդե սուլթանի հստակ թույլտվության:
Հարեմում կանանց թիվը վիճելի է և որոշ ժամանակահատվածներում հնարավոր է գնահատել միայն: Ժամանակակիցները պնդում են, որ 1573 թվականին Նոր պալատում կար 150 կին, իսկ Հին պալատում՝1500, իսկ 1604-1607 թվականներին՝1100-1200, սակայն այս թվերը, հավանաբար, գերագնահատված են[6]: Կանանց իրական թիվը, ըստ գնահատականների, 1574 թվականին կազմել է 49, իսկ 1633 թվականին՝ 433[6]: 18-րդ և 19-րդ դարերում երբեմն պահպաննվել է պաշտոնական մևացիբների գրանցամատյանը, որտեղ նշվում է, որ հարեմում սուլթան Մահմուդ I-ի (1730-1754 թվականներ) օրոք եղել է 446 ստրկուհի, սուլթան Սելիմ III-ի (1789-1808 թվականներ) օրոք՝ 720, իսկ սուլթան Մահմուդ II-ի (1808-1839 թվականներ) օրոք՝ 473 ստրկուհի[6]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Junius P. Rodriguez: Slavery in the Modern World: A History of Political, Social, and Economic
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Madeline Zilfi: Women and Slavery in the Late Ottoman Empire: The Design of Difference
- ↑ «Umm al-Walad». Oxford Reference (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Fanny Davis, Sema Gurun, Mary E. Esch, Bruce Van Leer: The Ottoman Lady: A Social History from 1718 to 1918
- ↑ The A to Z of the Ottoman Empire
- ↑ 6,0 6,1 6,2 Betül İpşirli Argit:Life after the Harem: Female Palace Slaves, Patronage and the Imperial ...