Քարթլիի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարթլիի լեռնաշղթա (վրաց.՝ ქართლის ქედი), գտնվում է Մեծ Կովկասի հարավային լանջին, Վրաստանում, Արագվի և Իորի գետերի միջև։ Երկարությունը ավելի քան 100 կիլոմետր է, բարձրությունը՝ մինչև 3000 մետր։ Կազմված է գլխավորապես ավազաքարերից, մերգելներից, թերթաքարերից։ Լանջերը ծածկված են հաճարենու և կաղնու անտառներով, գագաթները՝ լեռնային մարգագետիններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։