Քարե ծաղիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարե ծաղիկը
ռուս.՝ Каменный цветок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
Թվական1946 և ապրիլի 28, 1946
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պտուշկո
Սցենարի հեղինակՊավել Բաժով և Iosif Keller?
ԴերակատարներՎլադիմիր Դրուժնիկով, Ստեպան Կայուկով, Տամարա Մակարովա և Միխայիլ Յանշին
ՕպերատորFyodor Provorov?
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն82 րոպե

«Քարե ծաղիկը» (ռուս.՝ «Каменный цветок», այլ անվանում՝ «Ուրալյան զրույց», ռուս.՝ «Уральский сказ»), ֆիլմ-հեքիաթ, որ նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն 1946 թվականին։ Պավել Բաժովի համանուն պատմվածքի էկրանավորումն է, որն իր հերթին հիմնված է Ուրալի տարածաշրջանի ռուսական բանահյուսության վրա։ Այն ներառում է նաև սյուժետային տարրեր «Պղնձի լեռան տիրուհին» և «Վարպետ արհեստավորը» հեքիաթներից[1]։

«Քարե ծաղիկը» ֆիլմը թողարկվել է «Մոսֆիլմի» կողմից 1946 թվականի ապրիլի 28-ին[2]։ Խորհրդային Միության առաջին գունավոր ֆիլմն է, որը նկարահանվել է Գերմանիայից վերցված Agfacolor նեգատիվ ժապավենով[3][4] և ընդգրկվել է 1946 թվականի Կաննի կինոփառատոնի ծրագրում[5]։ Այն հաջողություն է ունեցել վարձույթում 1946 թվականին ԽՍՀՄ-ում, այն դիտել է 23,17 միլիոն հանդիսատես[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլիշկո պապը պատմում է հին-հին հեքիաթ քարի վրա փորագրող զարմանալի վարպետի մասին։ Դեռևս մանկության տարիներին վարպետ Դանիլան սովորել է քարի հմուտ մշակման գաղտնիքները։ Նրա յուրաքանչյուր աշխատանք արժանանում է համընդհանուր հիացմունքի, այդ թվում նաև իր հարսնացուի` Կատենկայի կողմից։ Բայց Դանիլը գոհ չէ, նա ցանկանում է հասնել կատարելության։ Պղնձի լեռան տիրուհին վարպետին կանչում է դեպի ստորգետնյա թագավորություն, որպեսզի նա ստեղծի քարե ծաղիկ, որը չի տարբերվի իսկականից։ Նա կարծում է, որ իր գեղեցկությունը, անասելի հարստությունները և բարձրագույն վարպետության հասնելու հնարավորությունը Դանիլին կստիպեն մոռանալ մարդկանց աշխարհը և հավերժ մնալ իր իշխանության ներքո։ Սակայն տիրուհին չի կարողանում գրավել վարպետի սիրտը, և նա Դանիլին թույլ է տալիս վերադառնալ մարդկանց աշխարհ, որտեղ Կատենկան ապարդյուն փորձում էր գտնել իր սիրելիին։ Դանիլան իր հետ տանում է նաև իր սովորած քարի գաղտնիքը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի սկզբում նկարիչներ Միխայիլ Բոգդանովը և Գենադի Մյասնիկովը ճանաչողական այց են կատարել Ուրալ Պավել Բաժովի ուղեկցությամբ, որի հիման վրա ստեղծվել է գունավոր էսքիզների շարք՝ «Սուտակե քարանձավ» (ռուս.՝ «Рубиновый грот»), «Կապույտ քարանձավ» (ռուս.՝ «Синий грот»), «Բյուրեղապակե քարանձավ» (ռուս.՝ «Хрустальный грот») և «Դահանակե քարանձավ» (ռուս.՝ «Малахитовый грот»): Կոստյումներն ու դեկորացիաները պատրաստվել են «Բարրանդով» (Չեխոսլովակիա) կինոստուդիայում[6], այնտեղ էլ նկարահանվել է քարանձավային ինտերիերը։

Երկար ճանապարհի տպավորությունը, որն անցնում էր ստորգետնյա «դահլիճներով»՝ լազուրիտե, սուտակե, դահանակե, բյուրեղապակե, ստացվել է հնարամիտ և խնայողական կառուցողական լուծման շնորհիվ։ Նկարիչների նկարներով ստուդիայում պատրաստել են չորս դեկորատիվ դրվագներ, որոնք եղել են տարբեր հանքանյութերի բյուրեղների մեծ չափերով նմանակումներ։ Դրանք համադրելով շարժական (սայլակներում տեղադրված) կամարների վրա, լրացնելով ապակուց, ցելոֆանից, ստանիոլից մանր դետալներով, փոխելով լուսավորությունն ու գունային զտիչները, հաջողվել է նկարահանել գունային առումով առավել հագեցած դրվագը։

Թամարա Տարասովա-Կրասինա, «Գենադի Մյասնիկով», 1986[7]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 – Կաննի կինոփառատոն – Ժյուրիի մրցանակ գունային լավագույն լուծման համար (ֆր.՝ Prix de la meilleure couleur)[8][3][5]
  • 1947 – Ստալինյան I աստիճանի մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում (Ալեքսանդր Պտուշկո, ռեժիսոր, Ֆեոդոր Պրովորով, օպերատոր)[9]

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գունավոր նեգատիվ – Agfacolor B
  • Հնչուն
  • 9 մաս, 2380 մետր

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թողարկվել է ԽՍՀՄ կինոթատրոնների էկրաններին 1946 թվականի ապրիլի 28-ին[10]։ Վարձույթի առաջատար (1946, 1-ին տեղ), 23,17 մլն հանդիսատես։ Նույն թվականին ցուցադրվել է Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, 1947 թվականին՝ Գերմանիայում[6]։

Վերականգնվել է 1964 թվականին։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին թողարկվել է տեսաերիզներով PAL համակարգով, «Ֆորմատ Ա», 2000-ական թվականներին DVD-ով թողարկվել է վերականգնված տարբերակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shen, Qinna (2015 թ․ հունիսի 15). The Politics of Magic: DEFA Fairy-Tale Films. Series in Fairy-Tale Studies. Wayne State University Press. էջ 51. ISBN 978-0814339046.
  2. «The Stone Flower (1946)» (Russian). The Russian Cinema Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Alexander Shirokorad. Великая контрибуция. Что СССР получил после войны. էջ 16. ISBN 978-5-4444-0766-0.
  4. Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 392.
  5. 5,0 5,1 «Festival de Cannes: The Stone Flower». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  6. 6,0 6,1 Клюева Е. «Сказ о художнике, уральских самоцветах и Хозяйке Медной горы». museumarts32.ru (ռուսերեն). ГБУК «Брянский областной художественный музейно-выставочный центр». Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  7. Тарасова-Красина Т. Л. Геннадий Мясников / Художник кино. — М.: Искусство, 1986. — 174 с. — 8000 экз.
  8. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 370
  9. Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 394.
  10. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 369

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 369—370. — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]