Քարե թուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stone Paper Manufacturing Technology

Քարե թուղթ (անգլ.՝ bio-plastic paper, stone paper, rock paper, paper from waste marble, mineral paper, rich mineral paper) թղթանման նյութ է, որը պատրաստվում է կալցիումի կարբոնատից և ցածր ճնշման պոլիէթիլենից[1][2]։ Այն օգտագործվում է որպես թղթի այլընտրանք թռուցիկներ, պաստառներ, գրքեր, ամսագրեր, պայուսակներ, փաթեթավորման թուղթ, պատի պաստառներ, պիտակներ, ափսեներ, սկուտեղներ, տարաներ և շատ այլ ապրանքներ պատրաստելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ քարե թղթի ստեղծման գործընթացը մշակվել է 90-ականների վերջին Taiwan Lung Meng Technology Co. ընկերության կողմից[3]։ Արտոնագրված է ավելի քան 40 երկրներում Rockstock, Terraskin, ViaStone, Kampier, EmanaGreen և այլ ապրանքային նշաններով։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարի թուղթը դիմացկուն, անջրանցիկ, չպատռվող նյութ է։ Դրա արտադրանքի համար ջուր, թթուներ, սպիտակեցնող նյութ և փայտ չի պահանջվում, ուստի կարող է նվազեցնել անտառահատումները։ Թղթը այս տեսակը վերամշակելի է։ Այն չի քայքայվում միկրոօրգանիզմների կողմից, բայց բնության մեջ արագ քայքայվում է իր հիմնական բաղադրիչների[4][5]։ Կազմված է 80% կալցիումի կարբոնատից՝ մոլորակի ամենատարածված նյութերից մեկից և 20% ցածր ճնշման պոլիէթիլենից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stone Paper carbonate with a plastic resin as a binder. It is found on the global market, available - [PDF Document]». vdocument.in (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «Journalist with a focus on solutions introduces stone paper». FOX40 (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 20. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. http://www.taiwanlm.com/page002_eng.php Արխիվացված 2020-07-26 Wayback Machine -About Us, publisher=Taiwan Lung Meng Technology Corporation Limited
  4. Chu, Cancy; Nel, Petronella (2019). «Characterisation and deterioration of mineral papers». Aiccm Bulletin. 40: 37–49. doi:10.1080/10344233.2019.1672951. hdl:11343/290162. S2CID 210749648.
  5. Bliss (2020 թ․ ապրիլի 23). «The Sustainability of Stone Paper Products in European Book Paper». Pebble Printing Group (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  6. http://www.stone-paper.ru - Каменная Бумага, publisher = Представитель Taiwan Lung Meng в РФ