Քարափաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարափաձոր, կիրճ Հայաստանի Վայոց ձորի մարզի և Ադրբեջանի Արփա գետի միջին հոսանքում, Արփի և Արենի բնակավայրերի միջև։ Ձգվում է մոտ 12 կմ։ Խորությունը 40–150 մ է։ Անտեցեդենտ հովիտ է, ունի զառիթափ, լերկ, քարափակերպ լանջեր՝ կազմված նստվածքային ապարներից, կրաքարերից ու ավազաքարերից։ Կան բեդլենդներ, կրաքարային ապարների մեջ՝ կարստային ձևեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։