Jump to content

Քարավան (կցորդիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարավան, Նիդերլանդներ, 2005
Արցունքաձև կցորդիչներ

Քարավանը (caravan), ճամփորդական կցորդիչը (travel trailer), քեմփերը (camper), տուրիստական կցորդիչը (tourer) կամ ճամբարային կցորդիչը (camper trailer) կցորդիչ է, որը քարշ է տրվում մեքենայի կողմից՝ ապահովելով քնելու վայր, որը ավելի հարմարավետ և պաշտպանված է, քան վրանն է (չնայած գոյություն ունեն նաև ծալվող կցորդիչ-վրաններ)։[1][2] Այն հնարավորություն է տալիս մարդկանց ունենալ իրենց սեփական տունը ճամփորդության կամ արձակուրդի ընթացքում՝ առանց հյուրանոցից կամ մոթելից կախված լինելու։ Բացի այդ, թույլ է տալիս մնալ այն վայրերում, որտեղ գիշերակացի այլընտրանքներ պարզապես չկան։ Սակայն որոշ երկրներում քեմփերները սահմանափակված են հատուկ նշանակված վայրերով, որոնց համար պետք է վճարել։

Քարավանները կարող են տարբեր լինել՝ սկսած ամենապարզ մոդելներից, որոնք կարող են լինել պարզապես անիվների վրա վրաններ, մինչև մոդելներ, որոնք ունեն մի քանի սենյակ՝ կահույքով, ինտերիերով և տան համար անհրաժեշտ սարքավորումներով։ Միշտ պինդ պատերով կցորդիչների կառուցումը կարող է կատարվել մետաղից կամ ապակեպլաստից (ֆայբերգլասից)։ Ճամփորդական կցորդիչները հիմնականում օգտագործվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։[3][4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Folding Camping Trailer (fold-down): a towable RV». Gorving.ca. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 29-ին.
  2. ↑ «Buying a trailer tent or folding camper». Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
  3. ↑ «CIVD - Worldwide Market:: Wohnwagen, Wohnmobile, Campingurlaub». Germany: The Caravanning Industry Association (CIVD). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  4. ↑ «National Vehicle Fleet status». New Zealand: NZ Transport Agency. 2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարավան (կցորդիչ)» հոդվածին։