Քարայծի արձանիկ (մ.թ.ա. 13-12-րդ դարեր, Արթիկ)
Արտաքին տեսք
| նյութ | Բրոնզ |
|---|---|
| բարձրություն | 52 |
| լայնություն | 20,5 |
| ստեղծվել է | Մ. թ.ա. 13-12-րդ դարեր |
| http://treasury.am/hy/քարայծի-արձանիկ կայք | |
Քարայծի արձանի, մ.թ.ա. 15-14-րդ դարերի Արթիկից հայտնաբերված քառանկյուն հարթակի վրա կանգնած քարայծի ծավալուն քանդակ է։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2173-553 համարի ներքո[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարայծի ոտքերը թեթևակի կքած են։ Փոքր գլուխը վեր է պարզված, ունի երկար, կոր եղջյուրներ, աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ։ Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ։ Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզրված են փորագրազարդով Պատվանդանի հիմքում խարիսխաձև է՝ ծայրերում ֆալլաձև ելուստներով։ Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի երեք բրոնզե շարժվող գնդիկներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քարայծի արձանիկ». historymuseum.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Քարայծի արձանիկ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։ |

