Քասուն եպիսկոպոս
Քասուն եպիսկոպոս գրաբ.՝ Քասուն եպիսկոպոս Տուրուբերանոյ | ||
| ||
---|---|---|
Եկեղեցի՝ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Մասնագիտություն | քահանա | |
Ծնունդ | 4-րդ դար | |
Մահ | 5-րդ դար |
Քասուն եպիսկոպոս (նաև՝ Քասու եպիսկոպոս, գրաբ.՝ Քասուն եպիսկոպոս Տուրուբերանոյ, 4-րդ դար - 5-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Տուրուբերանի թեմի առաջնորդ (5-րդ դար)[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուրուբերանի եպիսկոպոս Քասունը մասնակցել է 449 թվականին տեղի ունեցած Արտաշատի ժողովին, որը հրավիրվել էր Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին պատասխանելու համար[1]։ Հայերի հավատափոխության մասին այդ հրովարտակը ուղարկվել էր «Հայոց բոլոր մեծամեծներին»[3][4], որտեղ նշվում էր, որ եթե հայերն ընդունեն զրադաշտականությունը, վրացիներն ու աղվանները կհետևեն նրանց օրինակին[3]։ Հրովարտակում հազարապետը հայտնում էր, որ նախարարները երկու տարբերակ ունեն, կամ կետ առ կետ պիտի պատասխանեն նամակին և կամ գնան Տիզբոն ու ներկայանան Մեծ ատյանին[2][4]։
Հրովարտակին պատասխանելու նպատակով գումարվում է Արտաշատի ժողովը, որին մասնակցում են Մարզպանական Հայաստանի բոլոր գավառների նախարարներն ու հոգևորականները՝ այդ թվում և Տուրուբերանի եպիսկոպոս Քասունը[2][5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 216․
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 172․
- ↑ 3,0 3,1 «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 43-44․
- ↑ 4,0 4,1 «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 28-30․
- ↑ «Հայոց պատմություն», Ղազար Փարպեցի, Բ, իբ․, էջ 44-45․
- ↑ «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Եղիշե, Բ․, էջ 30-31․