Jump to content

Քառոտանի (կառուցվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քառոտանի
Ենթադասջրի ալիքները ցրող բետոնե բլոկ Խմբագրել Wikidata

Քառոտանի (ֆրանսերեն՝ tétrapode), ջրի ալիքները ցրող բետոնե բլոկի տեսակ, որն օգտագործվում է եղանակային պայմաններից ափամերձ շրջաններում առաջացած էրոզիան կանխելու համար, հիմնականում՝ ափամերձ կառույցների, ինչպիսիք են ծովապատնեշները և ալեբեկիչները, ամրապնդելու համար: Քառոտանիները պատրաստվում են բետոնից և քառանիստ են՝ ներխուժող ալիքների ուժը ցրելու համար՝ թույլ տալով ջրին հոսել դրանց շուրջը, այլ ոչ թե դեմ դիմաց, և նվազեցնում են ջրի շարժը[1][2]:

Քառաոտանիները սկզբնապես մշակել են 1950 թվականին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Laboratoire Dauphinois d'Hydraulique» (այժմ՝ «Artelia ») ընկերության աշխատակիցներ Պիեռ Դանելը և Պոլ Անգլես դ'Օրիակը, որոնք ստացել են նախագծի հեղինակային իրավունքի արտոնագիրը[3]։ Ֆրանսիական գյուտը անվանվել է tétrapode , ծագում է հունարեն tetra և pode բառերից։ Քառոտանիները առաջին անգամ օգտագործվել են Մարոկկոյի Կասաբլանկայի Ռոշ Նուար քաղաքի ջերմաէլեկտրակայանում՝ ծովաջրի ընդունման կետը պաշտպանելու համար[4][5]։

Քառաոտանիները Լատվիայում

Քառոտանիները տարածում են գտել ամբողջ աշխարհում, մասնավորապես Ճապոնիայում։ Հաշվարկվել է, որ Ճապոնիայի 35․000 կմ երկարությամբ ափամերձ գծի գրեթե 50 տոկոսը ծածկված է կամ ինչ-որ կերպ փոփոխվել է քառոտանիներով և բետոնե այլ ձևի բլոկներով: Նրանց տարածումը Օկինավա կղզում, որը Ճապոնիայի հայտնի հանգստավայր է, դժվարացրել է զբոսաշրջիկների համար անփոփոխ լողափեր և ափագիծ գտնելը, հատկապես կղզու հարավային կեսում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «What are Tetrapods? (Tetrapods Resist Wave Impact and Prevent Beach Erosion)». Brighthub Engineering. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  2. ↑ Park, Sang Kil; և այլք: (2014). «Effects of vertical wall and tetrapod weights on wave overtopping in rubble mound breakwaters under irregular wave conditions» (PDF). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  3. ↑ Pierre Danel and Paul Anglès d'Auriac (1963) Improvements in or relating to artificial blocks for building structures exposed to the action of moving water «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2021-08-26. Վերցված է 2025-10-11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  4. ↑ Danel, Pierre (1953). «TETRAPODS». Coastal Engineering Proceedings (անգլերեն). 1 (4): 28. doi:10.9753/icce.v4.28. ISSN 2156-1028.
  5. ↑ Danel, Pierre (1967). «The Tetrapod». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  6. ↑ Hesse, Stephen (2007 թ․ հուլիսի 22). «TETRAPODS». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). ISSN 0447-5763. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.