Քառակող կոթող (Դսեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Քառակող կոթող (Դսեղ)
Քառակող կոթող (Դսեղ).jpg
Դսեղի քառակող կոթող
Գտնվում էՀայաստան Լոռու մարզ, Դսեղ
Կառուցվել է7-րդ դար
Շինության ձևըՔառակող
Ներկա վիճակըԿանգուն

Քառակող կոթող (Դսեղ)[1], գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանատանը, կերտված է 7-րդ դարում[2]։

Կոթողի բարձրությունը 2 մետր է, կերտված է բաց դեղնավուն ֆելզիտից, կանգնեցված է տուֆի պատվանդանի վրա, որի վերին հատվաշում խաչապատկեր է, իսկ մյուս կողմում կա վիմագիր արձանագրություն։

Կոթողը վաղ միջնադարյան շրջանին է, իսկ պատվանդանը տեղում հավաքել է հայտնի խաչքարագործ Վահրամ Մամիկոնյանը։ Նույն տարածքում է գտնվում նաև վարպետի “Խաչելություն” խաչքարը` 1281 թվագրմամբ։ Կոթողի բոլոր կողմերը ունեն իրենց խորհրդանշական բովանդակությունները։

Կոթողի արևմտյան ճակատի վրա պատկերված ընդանհուր թվով 8 շրջանակները, որոնցից 6-ը միանման շրջանակներ են, 7-րդը մյուսներից տարբերվում է իր կրկնակի շրջագծով, 8-րդի կիսաշրջանը հպված է պատվանդանին (ամենայն հավանականությամբ շրջանակներում գոյություն են ունեցել պատկերներ, որոնք չեն պահպանվել)։ Քառակող կոթողի արևելյան հատվածում պատկերված են արմավենու տերևներ։ Իսկ կոթողի հյուսիսային ճակատին` ընձյուղագալարների միջև, պատկերված են վեր ու վար ուղղորդված արմավենու տերևներ, հարավային կողմում պատկերված է խաղողի որթատունկ։

Նմանատիպ կոթողներ կան նաև Օձունում, Արդվիում, Խոժոռնիում, Կողբում, Բրդաձորում, Շինուհայրում և Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest։ «ԿՈԹՈՂ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-14 
  2. «Դսեղի 7-րդ դարի քառակող կոթողը կվերականգնվի»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-06-14