Քաջվարդ չինական
Քաջվարդ չինական | |
Քաջվարդ չինական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Քաջվարդազգիներ (Paeoniaceae) |
Ցեղ | Քաջվարդ (Paeonia) |
Տեսակ | Քաջվարդ չինական (P. suffruticosa) |
Միջազգային անվանում | |
Paeonia suffruticosa |
Քաջվարդ չինական (լատ.՝ Paeonia chinensis), Հրանունկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս է։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենիքը Չինաստան է։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները մուգ կանաչ գույն ունեն և խիստ կտրտված են։ Ծաղիկները խոշոր են, լայն պսակաթերթիկներով, մեծ մասամբ լիաթերթ (կան նաև կիսալիաթերթ և հասարակ ծաղիկներ)։ Բնության մեջ հանդիպում են ձյունասպիտակից մինչև վարդագույն, մուգ արնակարմիր, դարչնակարմիր գույներով։ Ծաղիկները լինում են վարդանման լիաթերթիկ, մեխականման, վաղ և ուշ ծաղկող։ Գեղեցիկ ծաղիկների, հաճելի բուրմունքի, առատ և վաղ ծաղկման շնորհիվ քաջվարդը լայն տարածում ունեցող և սիրված ծաղկատեսակներից մեկն է համարվում։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանում է թփի բաժանման միջոցով, սերմերով, անդալիսով, ցողունային կտորներով, պատվաստով։ Սերմերը ծլում են 1-2 տարվա ընթացքում։ Բույսերը ծաղկում են 3-4 տարում։ Ծաղկի ծաղկման համար շատ մեծ նշանակություն ունի վեգետատիվ բազմացման ճիշտ ժամկետների ընտրությունը։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ օգտագործում ունի ծաղկադեկորատիվ ձևավորումներում, այնպես էլ կտրած ծաղիկներ ստանալու համար։ Քաջվարդի ծաղիկներն արժեքավոր են, հնուց ի վեր օգտագործվում են ծաղկային վերադաշնակումների համար հատկապես մեծ օգտագործում ունեն Ճապոնիայում և Չինաստանում։ Մշակության մեջ տարածված են նաև քաջվարդի մի շարք այլ տեսակներ (նրբատերև, լութես, մանրատերև, ծառանման և այլն)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
- Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».